Հայաստանը և Ղազախստանը միավորում են ջանքերը իրավապահ համակարգում ծառայությունների թվայնացման ուղղությամբ․ Արմեն Ղազարյանի գլխավորած պատվիրակությունը Աստանայում էր

Լուրեր

09.10.2026 | 23:47
Վրաստանում սպանության համար հետախուզվող է հայտնաբերվել. ՀՀ և Վրաստանի ՆԳՆ-ների համագործակցության արդյունքը
09.10.2026 | 23:27
Թրամփը հայտնել է Պուտինի հետ «շատ հաջող» բանակցությունների և ռուսական դիզվառելիքի մատակարարումների շուրջ պայմանավորվածության մասին
09.10.2026 | 23:15
ԿԸՀ-ն արձագանքել է Հրազդանի ընտրատարածքում դիտորդի մասնակցությամբ միջադեպին
09.10.2026 | 22:57
Կարո՞ղ է Իսրայելը բաժանել Բաքվին և Անկարային․ ինչի կարող են հանգեցնել վերջին հակասությունները․ BBC-ի անդրադարձը
09.10.2026 | 22:44
ԱԺ-ից հաստատում են՝ Civic-ին աշխատակազմն է տրամադրել հոկտեմբերի 6-ի միջադեպի կադրերը
09.10.2026 | 22:28
Պանամայում 7,6 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել
09.10.2026 | 22:14
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
09.10.2026 | 21:58
Վրաստանում բացվել է առաջին TUMO կենտրոնը
09.10.2026 | 21:43
Ադրբեջանի դպրոցներում հիջաբ կրելու արգելք է սահմանվել նաև ուսուցիչների համար
09.10.2026 | 21:27
ՀՀ-ն զգալի առաջընթաց է արձանագրել վիզաների ազատականացման ոլորտում․ ԵՄ գնահատման 2-րդ առաքելությունը ՀՀ-ում է
09.10.2026 | 21:13
Ադրբեջանի դպրոցներում աշակերտները բողոքի ակցիաներ են անցկացրել հիջաբ կրելու արգելքի դեմ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.10.2026 | 21:00
Հարցեր են առաջացել՝ զինված ադրբեջանցին ինչո՞ւ հետ չգնաց, 5 օր ՀՀ-ում մնաց․ կասկածներ կան՝ պիտի պատասխանվեն․ Անդրանիկ Քոչարյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.10.2026 | 20:52
Էդուարդ Սպերցյանը գոլային փոխանցում է կատարել «Ալ Ահլիի» կազմում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.10.2026 | 20:44
ՌԴ արտաքին հետախուզության ղեկավար Նարիշկինը գտնվում է Ադրբեջանի խնամակալության ներքո․ Эхо
09.10.2026 | 20:30
Բաքուն դիվանագետներին Գանձասար է տանում, որպեսզի հայերին ջնջի Ղարաբաղի պատմությունից․ Ալթայ Գոյուշով․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

ՆԳՆ-ից հայտնում են, որ ՆԳ նախարարի տեղակալ Արմեն Ղազարյանի գլխավորած պատվիրակությունը դեկտեմբերի 16-19-ը աշխատանքային այցով Ղազախստանի Հանրապետության մայրաքաղաք Աստանայում էր՝ ուսումնասիրելու հանցավորության հաշվառման և վերլուծության բնագավառում Ղազախստանի փորձը։

«Պատվիրակության կազմում էին ՆԳ նախարարի խորհրդական Գոհար Բեգոյան, ՆԳՆ ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչության պետ-ոստիկանության պետի տեղակալ Վարդան Վարդանյանը և ՆԳՆ այլ ներկայացուցիչներ։

Այցի շրջանակում ՆԳ նախարարության պատվիրակությունը հանդիպել է Ղազախստանի Հանրապետության ՆԳ նախարարի տեղակալ Այդար Սայդբեկովի հետ։

Ծավալվել է քննարկում թվային նախագծերի վերաբերյալ, ներկայացվել են տեսադիտարկման համակարգերը՝ դեմքի ճանաչման գործառույթներում ԱԲ գործիքակազմի կիրառմամբ։

Արմեն Ղազարյանի գլխավորությամբ Հայաստանի պատվիրակությունն այցելել է Ղազախստանի ՆԳՆ օպերատիվ կառավարման կենտրոն, որտեղ ներկայացվել են կենտրոնում կիրառվող թվային լուծումները։

Աշխատանքային այցի շրջանակում ՆԳ նախարարության ներկայացուցիչները այցելել են նաև Ղազախստանի Գլխավոր դատախազության իրավական վիճակագրության և հատուկ հաշվառումների կոմիտե, որտեղ ցուցադրվել են հանցագործությունների և իրավախախտումների վիճակագրության ձևավորման երկու գլխավոր թվային նախագծերը՝ մինչդատական վարույթների և վարչական իրավախախտումների միասնական ռեեստրները։ Քննարկվել են տվյալների ստացման, հավաքագրման և վիճակագրության ձևավորման հիմնական սկզբունքները։

Հատուկ հանրային ծառայությունների կենտրոնում ՆԳՆ պատվիրակությանը ներկայացվել են քաղաքացիներին մատուցվող թվային ծառայությունների հիմնական հարթակները, իսկ «Կորկեմ-Տելեկոմ» ընկերության գրասենյակում՝ անվտանգության և տեսահսկողության համակարգերի, խելացի քաղաքների և հեռահաղորդակցության ծառայությունների նախագծերը։

Արմեն Ղազարյանը պատվիրակության հետ այցելել է նաև ղազախական խոշոր տեղեկատվական տեխնոլոգիաների հոլդինգ՝ «Կազ Դրիմ» ընկերության գրասենյակ։ Քննարկվել են արհեստական բանականության գործիքակազմով թվային փոխակերպմանը, իրավապահ համակարգում ծրագրային ապահովման միջոցների կիրառությանը, ինչպես նաև հանցագործությունների կանխմանը, նախականխմանը վերաբերող հարցեր։

ՆԳ նախարարի տեղակալ Արմեն Ղազարյանը կարևորել է այցի ընթացքում ուսումնասիրված փորձը և ներկայացված ՏՏ լուծումները՝ ընդգծելով դրանց ՆԳ նախարարության համակարգում կիրառման հնարավորությունը։

Ամփոփելով այցի արդյունքները՝ վերահաստատվել է Ղազախստանի Հանրապետության իրավասու մարմինների հետ համագործակցության խորացման պատրաստակամությունը՝ ՏՏ ոլորտում առկա փորձի և լուծումների մանրամասն ուսումնասիրության և ՆԳ նախարարության կարիքներին համապատասխանեցնելու ուղղությամբ»,- ասված է հաղորդագրությունում։