ՄԻՊ Անահիտ Մանասյանը  արտահերթ զեկույց է հրապարակել

Լուրեր

30.10.2026 | 15:55
Հոկտեմբերի 31-ին Հայաստանում օդի ջերմաստիճանը կբարձրանա մինչև 7 աստիճանով
30.10.2026 | 15:46
Իրեն թվում է` հեղափոխական, «Դուխով» կեպկայով Նիկոլն է. Աննա Գրիգորյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
30.10.2026 | 15:40
Տղամարդ պատգամավորները պետք է ներողություն խնդրեն դահլիճում գտնվող կանանցից. Նազելի Բաղդասարյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
30.10.2026 | 15:35
«Տարաձայնությունների տեղ չկա». Էրդողանը շեշտել է թյուրքական աշխարհի միասնությունը՝ Ալիևի բացակայության պայմաններում
30.10.2026 | 15:26
Ջուդ Բելինգեմի հայրը հրավիրվել է Անգլիայի վետերանների հավաքական
30.10.2026 | 15:20
Հոկտեմբերի 31-ին COP17-ի պատճառով Երևանի կենտրոնում երթևեկությունը ժամանակավորապես կսահմանափակվի
30.10.2026 | 15:10
Վարույթ՝ Կաթողիկոսի գործով նախկին դատավորի դեմ // «Օտարերկրյա գործակալ» «Նովայա գազետա»-ն փակվում է․ ԼՈՒՐԵՐ
30.10.2026 | 15:03
Ընդդիմության հարցերը լեգիտիմ են. Ռուբեն Ռուբինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
30.10.2026 | 14:54
2 ճանապարհ կար՝ հավերժական պատերազմ կամ հավերժական խաղաղություն․ Հաջիևը՝ ՀՀ-ի հետ կարգավորման գործընթացի մասին
30.10.2026 | 14:46
Հայտնի է՝ երբ է բացվելու «Միլանի» և «Ինտերի» նոր ստադիոնը
30.10.2026 | 14:36
Պենտագոնը Բալթյան երկրներին խնդրում է մեղմել ՌԴ-ից սպառնալիքի վերաբերյալ հռետորաբանությունը․ Reuters
30.10.2026 | 14:27
Նարեկ Կարապետյանը` Փաշինյանի առաջարկի մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
30.10.2026 | 14:19
Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղությունը նոր հնարավորություններ է ստեղծում տարածաշրջանային համագործակցության համար․ Աբիսողոմոնյան
30.10.2026 | 14:10
Ծանրամարտի ԱԱ. Ալեքսանդրա Գրիգորյանը գրավեց չորրորդ տեղը
30.10.2026 | 14:01
CENTCOM-ի ղեկավարն անձամբ Թրամփին զեկուցել է Իրանի ուղղությամբ հնարավոր հարվածների տարբերակների մասին
Բոլորը

Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը  արտահերթ զեկույց է հրապարակել՝ «Ուսումնական հաստատությունների կառուցման, վերակառուցման և հիմնանորոգման գործընթացում հաշմանդամություն ունեցող անձանց համար մատչելիության սկզբունքների ապահովման հետ կապված առանձին խնդիրները Հայաստանի Հանրապետությունում» վերտառությամբ։

ՄԻՊ աշխատակազմից հայտնում են, որ նշված խնդիրների բացահայտմանն ու դրանց լուծմանն ուղղված առաջարկություններ ներկայացնելու նպատակով Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմն իրականացրել է մշտադիտարկման այցեր, ուսումնասիրել է նախագծային փաստաթղթեր, իր լիազորությունների շրջանակում իրականացրել է այլ միջոցառումներ։

«Մշտադիտարկման այցերն իրականացվել են համընդհանուր դիզայնի սկզբունքներին տիրապետող, ճարտարապետություն և դիզայն մասնագիտությամբ ՄԻՊ փորձագետի, ինչպես նաև հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների պաշտպանությամբ զբաղվող հասարակական կազմակերպությունների, այդ թվում՝ Պաշտպանին առընթեր հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների պաշտպանության հարցերով խորհրդի անդամների և հաշմանդամություն ունեցող անձանց մասնակցությամբ։

Դիտարկման նպատակով ընտրվել են ՀՀ կառավարության 2023 թվականի նոյեմբերի 30-ի «Հայաստանի Հանրապետության կառավարության «Մինչև 2026 թվականը կառուցվող, հիմնանորոգվող կամ վերակառուցվող 300 դպրոցներ»-ի ծրագրում ընդգրկված դպրոցների ցանկը հաստատելու և ցանկում ընդգրկված դպրոցների համար սահմանված շինարարական աշխատանքների՝ կառուցման, վերակառուցման կամ հիմնանորոգման համար միջամտության աստիճանի ընտրության չափորոշիչները սահմանելու մասին» թիվ 2093-Ն որոշման հավելված 1-ով հաստատված ցանկում ընդգրկված «կառուցված», «հիմնանորոգված» կամ «վերակառուցված» և «ավարտված» կարգավիճակն ունեցող ուսումնական հաստատությունները:

Զեկույցի շրջանակներում անդրադարձ է կատարվել ուսումնական հաստատությունների կառուցման, վերակառուցման և հիմնանորոգման գործընթացում հաշմանդամություն ունեցող անձանց համար մատչելիության սկզբունքների ապահովման առնչությամբ առկա առանձին խնդիրների բացահայտմանն ու դրանց լուծմանն ուղղված առաջարկությունների ներկայացմանը»,- ասված է հաղորդագրությունում։