Վայք համայնքի սեփականության իրավունքն է վերականգնվել 1 հա մակերեսով հողամասի նկատմամբ. Դատախազություն

Լուրեր

30.10.2026 | 01:09
Երկրաշարժ Ջերմուկ քաղաքից 15 կմ հյուսիս-արևելք
29.10.2026 | 23:25
Ջրագիծ է վնասվել. Գյումրիում ջրանջատում է
29.10.2026 | 23:14
Քննարկվել են Հայաստան-Հնդկաստան առևտրատնտեսական և ներդրումային համագործակցության զարգացման հեռանկարները
29.10.2026 | 23:01
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
29.10.2026 | 22:46
Մարվել է COP17-ին նվիրված նամականիշը
29.10.2026 | 22:32
Քանաքեռավանում երկու անձ է ձերբակալվել
29.10.2026 | 22:23
Թուրքիան և Կատարը հերքել են Իսրայելի ընտրություններին միջամտելու մեղադրանքները
29.10.2026 | 22:09
Համբարձում Մաթևոսյանը և ՌԴ նախագահի օգնականը քննարկել են COP17-ի բանակցային օրակարգի առանցքային հարցերը
29.10.2026 | 21:55
Քրիստին Լագարդը վաղաժամ հեռանում է Եվրոպական կենտրոնական բանկի նախագահի պաշտոնից
29.10.2026 | 21:43
Թուրքիայի Կապադովկիա շրջանում երկու մարդ է զոհվել, ևս մեկը՝ վիրավորվել ժայռաբեկորների փլուզման հետևանքով․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.10.2026 | 21:30
Նորմալ է, համարժեք արձագանք է եղել․ Ռուստամ Բաքոյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.10.2026 | 21:22
Ադրբեջանն Ուկրաինային 1,5 միլիոն դոլարի էներգետիկ սարքավորումներ է փոխանցել
29.10.2026 | 21:10
Ինչ արել եմ, տեղին եմ արել․ Գառնիկ Դավթյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.10.2026 | 21:00
Վազգեն Սարգսյանին էի փնտրում դեռ հոկտեմբերի 26-ի երեկոյից․ մի բան պիտի հարցնեի՝ ամերիկացիների խնդրանքով․ Հրանտ Խաչատրյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.10.2026 | 20:59
Պայթյուն Խաչփառ բնակավայրի գազալցակայաններից մեկում. տուժածներ չկան
Բոլորը

ՀՀ գլխավոր դատախազությունից հայտնում են, որ 2025 թվականի դեկտեմբերի 23-ին Վայոց ձորի մարզի Վայք համայնքի սեփականության իրավունքն է վերականգնվել Սարավան բնակավայրում գտնվող՝ 1 հեկտարը գերազանցող մակերեսով հողամասի նկատմամբ: Նշվում է, որ 2025 թվականի մայիսի 8-ին վճիռը մտել է օրինական ուժի մեջ:

«Հիշեցնենք, որ Հակակոռուպցիոն դատարանը 2025 թվականի մայիսի 8-ին բավարարել էր Վայոց ձորի մարզի դատախազության` պետական (համայնքային) շահերի պաշտպանության հայցը: Վճռով անվավեր է ճանաչվել Վայոց ձորի մարզի Վայք համայնքի Սարավան բնակավայրի նախկին համայնքապետի կողմից 2008 թվականի փետրվարի 8-ին կազմակերպված՝ 1 հա մակերեսով հողամասի աճուրդը: Որպես հողամասի աճուրդի անվավերության հետևանք՝ անվավեր է ճանաչվել Սարավան բնակավայրի և ֆիզիկական անձի միջև 2008 թվականի հունիսի 26-ին կնքված՝ հողամասի վաճառքի պայմանագիրը, անշարժ գույքի պետական գրանցումը, ինչպես նաև ֆիզիկական անձանց միջև այդ հողամասի վերաբերյալ 2019 թվականին կնքված նվիրատվության պայմանագիրը:

2025 թվականի մայիսի 8-ին վճիռը մտել է օրինական ուժի մեջ:

2025 թվականի դեկտեմբերի 23-ին Վայոց ձորի մարզի Վայք համայնքի Սարավան բնակավայրում գտնվող հողամասի նկատմամբ կատարվել է Վայոց ձորի մարզի Վայք համայնքի սեփականության իրավունքի պետական գրանցում»,- ասված է հաղորդագրությունում։