9 մլրդ 45 մլն դրամ՝ աշխատավարձերի, 1.13 միլիարդ դրամ՝ պարգևավճարների համար․ ավագանին հաստատեց 2026-ի բյուջեն

Լուրեր

30.10.2026 | 13:42
Երկու մարզադաշտ, մեկ ընկերություն՝ առանց բաց մրցույթի․ ինչպես է Կառավարությունը կազմակերպել միլիոնավոր եվրոների գնումները 
30.10.2026 | 13:33
Գարեգին Բ-ի գործով ինքնաբացարկ հայտնած դատավորի դեմ կարգապահական վարույթ է հարուցվել
30.10.2026 | 13:26
Ֆուտզալի Հայաստանի հավաքականը հավաք կանցկացնի
30.10.2026 | 13:19
Աննա Վարդապետյանն ընթացք է տվել Արամ Սարգսյանի դիմումին
30.10.2026 | 13:10
Միշտ ցածր գնահատող տաքսու ուղևորների գնահատականները հաշվի չեն առնվի․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
30.10.2026 | 12:59
Ռուսական «Նովայա գազետա»-ն հայտարարել է նոյեմբերի 9-ից գործունեությունը դադարեցնելու մասին
30.10.2026 | 12:51
ՀՀ-ում, այլ երկրների համեմատ, բենզինն ավելի քիչ է թանկացել. Շուշան Սարգսյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
30.10.2026 | 12:42
Ըմբշամարտի ԱԱ. Արսեն Հարությունյանը և Արման Անդրեասյանը պարտվեցին
30.10.2026 | 12:40
Օնլայն տաքսիների ոլորտը սակագնի զսպման մեխանիզմ չունի. Նարեկ Կարապետյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
30.10.2026 | 12:31
Ռուսական հարձակման հետևանքով Դնեպրը մնացել է առանց էլեկտրականության․ Կիևում զոհ կա
30.10.2026 | 12:22
Սևակ Միքայելյանն ընտրվեց ԿԲ խորհրդի անդամ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
30.10.2026 | 12:14
Բաբկեն Պիպոյանի ասուլիսը կաթնամթերքի շուկայում իրականացված ուսումնասիրության մասին . ՈՒՂԻՂ
30.10.2026 | 12:10
10 ձերբակալված կաշառքի գործով // Հաքերային հարձակում Binance-ի վրա, ենթադրաբար՝ Հյուսիսային Կորեայից․ ԼՈՒՐԵՐ
30.10.2026 | 12:10
Հայաստանի հավաքականի ֆուտբոլիստը խաղադաշտ է վերադարձել վնասվածքից հետո
30.10.2026 | 12:02
Թրամփը զանգահարել է Էրդողանին Անկարայում Թյուրքական պետությունների առաջնորդների ընթրիքի ժամանակ
Բոլորը

Երևանի ավագանին այսօր հաստատեց 2026 թվականի բյուջեն։ Ըստ այդմ՝ մայրաքաղաքի հաջորդ տարվա բյուջեի եկամուտները կկազմեն 151 մլրդ 455 մլն դրամ, իսկ ծախսերը՝ 156 մլրդ 777 մլն 815 հազար դրամ։ Բյուջեն նախատեսված է 5 մլրդ 322 մլն 810 հազար դրամ պակասուրդով։

Factor TV-ն ուսումնասիրել է Երևանի 2026 թվականի բյուջեի ծախսերի կանխատեսման փաստաթուղթը, մասնավորապես, կառավարման մարմնի պահպանում ծրագրի ծախսերը և պարզել, որ աշխատավարձերի ֆոնդը նախատեսվում է 9 միլիարդ 45 միլիոն դրամ, որը հաշվարկված է գործող հաստիքացուցակի հիման վրա։ Ինչպես նախորդ տարիներին, այնպես էլ 2026-ին աշխատավարձերը նախատեսվում են 13 ամսվա չափով՝ ներառելով հավելավճարները, արձակուրդայինները և վերջնահաշվարկները։

Պարգևատրման ֆոնդի համար նախատեսված է մոտ 1.13 միլիարդ դրամ, որը հաշվարկվել է աշխատավարձերի ընդհանուր ֆոնդի շուրջ 12.5%-ի չափով։

Ապահովագրական ծախսերը ծրագրվել են 41.3 միլիոն դրամի չափով՝ հաշվի առնելով քաղաքապետարանի հաշվեկշռում գտնվող ավտոմեքենաների քանակը և գործող օրենսդրական պահանջները։ Նախատեսվում է նաև ԿԱՍԿՈ ապահովագրություն Երևանի քաղաքապետարանի հաշվեկշռում գտնվող 53 էլեկտրական մեքենաների համար։

Ներքին գործուղումների համար նախատեսվել է 7.1 միլիոն դրամ, որը նախատեսվում է օգտագործել ՀՀ ներսում գործուղումների և սահմանամերձ մարզեր այցերի համար՝ համատեղ ծրագրերի զարգացման նպատակով։

Արտասահմանյան գործուղումների համար հիմք են ընդունվել նախորդ տարիների փաստացի ծախսերը, 2026 թվականին ծրագրված քանակական ցուցանիշները և նախատեսվել է 59 միլիոն դրամ։

Աշխատակազմի մասնագիտական զարգացման ծառայությունների համար 2026 թվականին նախատեսվել է 26 միլիոն դրամ, որը նախատեսված է համայնքային ծառայողների և նեղ մասնագիտական ոլորտի աշխատակիցների վերապատրաստման գործընթացի ապահովման համար՝ համարժեք 2025 թվականի հաստատված ցուցանիշին։

Արփի Հակոբյան