Ռուսաստանը կարող է հարձակվել ՆԱՏՕ-ի վրա Ուկրաինայի հետ պատերազմից հետո. Գերմանիայի ԱԳ նախարար

Լուրեր

30.10.2026 | 21:50
Վերագործարկվել է Գյումրին սնող 1000 մմ-ոց ջրատարը
30.10.2026 | 21:37
Ալինա Չարաևան կիսաեզրափակիչ դուրս եկավ Իտալիայում
30.10.2026 | 21:23
Բաքուն կաջակցի ԱՄԷ-ին, ոչ թե Թուրքիային․ Ալիևի հերթական հակաթուրքական քայլն ու ուղերձը Անկարային
30.10.2026 | 21:10
Սպիտակի գործող համայնքապետը կրկին առաջադրվում է․ ինչ պատմություններով է հիշվում Քաջայր Նիկողոսյանը
30.10.2026 | 20:58
Թրամփը հայտարարել է, որ Իրանի հետ պատերազմը «շուտով կավարտվի»
30.10.2026 | 20:47
Դաժան սպանությունից ուղիղ 12 տարի է անցել․ մեղավորներն ազատության մեջ են, վաղեմության ժամկետը՝ մոտ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
30.10.2026 | 20:39
Բաղրամյանի ընտրություններում ՔՊ-ի ցուցակը կգլխավորի Շանթ Առաքելյանը
30.10.2026 | 20:30
Սուր քննարկման առարկա դարձավ՝ ով պետք է հրապարակի Սահմանադրության տեքստը․ Իոաննիսյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
30.10.2026 | 20:18
Միրզոյանը Բահրեյնում կմասնակցի «Մանամայի երկխոսություն» անվտանգության ֆորումին
30.10.2026 | 20:14
Մեծամորի ընտրություններում ՔՊ-ի ցուցակը կգլխավորի Սարգիս Արշակյանը
30.10.2026 | 20:00
Ավելի լավ է ընդդիմադիրների հետ ծեծկռտուք ունենաս տեսախցիկների առաջ, քան դիմակավորների ուղարկես՝ ծեծեն նրանց․ Վիլեն Գաբրիելյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
30.10.2026 | 19:48
Տեքստը չկա, ամբողջ օրը պահանջել եմ․ Մարուքյանը՝ Սահմանադրական բարեփոխումների խորհրդի նիստից հետո. ՏԵՍԱՆՅՈՒԹ
30.10.2026 | 19:37
Գեղարքունիքի մարզպետի օգնական Սուրեն Գրիգորյանը կգլխավորի ՔՊ-ի ցուցակը Սևանում
30.10.2026 | 19:30
ԵԽԽՎ թռել և վերադարձել են 1800 եվրոյով․ ինչ եղան Փաշինյանի նշած 30-50 եվրոյանոց տոսմերը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
30.10.2026 | 19:21
ՔՊ-ն Ապարանի ընտրություններին կմասնակցի «Համերաշխություն» դաշինքով․ ցուցակը կգլխավորի Կարեն Եղիազարյանը
Բոլորը

Ռուսաստանը կարող է հարձակվել ՆԱՏՕ-ի անդամ երկրի վրա՝ Ուկրաինայի հետ խաղաղության պայմանագիր կնքելուց հետո, հայտարարել է Գերմանիայի արտաքին գործերի նախարար Յոհան Վադեֆուլը dpa լրատվական գործակալությանը տված հարցազրույցում, գրում է DW-ի ռուսական ծառայությունը:

«Եվրոպական անվտանգությունը հնարավոր է միայն Ռուսաստանից անվտանգության դեպքում»,- ընդգծել է Վադեֆուլը:

Հետևաբար, ըստ նրա, Գերմանիան հետաքրքրված է Ուկրաինային շարունակաբար աջակցելու հարցում։

Գերմանիայի արտաքին գործերի նախարարը հրաժարվել է գնահատել այն սցենարի հավանականությունը, երբ Կրեմլը կօգտագործի Ուկրաինայում հրադադարը ՆԱՏՕ-ի տարածքին հարձակվելու համար:

«Ես միայն կարող եմ խորհուրդ տալ պատրաստ լինել նման սցենարի»,- հավելել է նա:

Գերմանիան որևէ պատճառ չունի կրճատելու իր պաշտպանական ջանքերը. Եվրոպան պետք է գործի ուժի դիրքերից Կրեմլի հետ հարաբերություններում, նշել է Յոհան Վադեֆուլը: Եթե ռուսական բանակը կայուն ռազմական հաջողությունների հասնի Ուկրաինայում, «դա լուրջ սպառնալիք կլինի ՆԱՏՕ-ի համար», զգուշացրել է գերմանացի նախարարը:

«Որքան կայուն լինի խաղաղության իրավիճակն Ուկրաինայում, և որքան շուտ Ուկրաինան կարողանա պաշտպանել իր սեփական շահերը, այնքան լավ կլինի ամբողջ Եվրոպայի համար»,- հայտարարել է Վադեֆուլը։

Գերմանիայի պաշտպանության նախարար Բորիս Պիստորիուսը նախկինում նմանատիպ գնահատական ​​էր տվել։ Նա կարծում է, որ Ռուսաստանը կարող է հարձակվել ՆԱՏՕ-ի անդամ երկրի վրա արդեն 2029 թվականին, երբ վերականգնի իր մարտական ​​կարողությունները Ուկրաինայի դեմ պատերազմում կրած կորուստներից հետո։

2025 թվականի դեկտեմբերի կեսերին Reuters-ը հաղորդել էր, որ ԱՄՆ հետախուզական ծառայությունները կարծում են՝ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը ոչ միայն չի հրաժարվել ամբողջ Ուկրաինան գրավելու իր նպատակից, այլև քննարկում է այլ նախկին խորհրդային հանրապետությունների, այդ թվում՝ Բալթյան երկրների գրավման հնարավորությունը: Reuters-ի աղբյուրների համաձայն՝ ԱՄՆ հետախուզական գործակալությունների եզրակացությունները մեծ մասամբ համընկնում են եվրոպական հետախուզական գործակալությունների գնահատականների հետ։

Միաժամանակ, ԱՄՆ Ազգային հետախուզության տնօրեն Թուլսի Գաբարդը Reuters-ի հաղորդագրությունն անվանել էր «սուտ և քարոզչություն», իսկ գործակալության աղբյուրներին՝ «խորքային պետության պատերազմ հրահրողներ»։

Ռուսաստանի նախագահի հատուկ ներկայացուցիչ Կիրիլ Դմիտրիևը ՆԱՏՕ-ի երկրների վրա Ռուսաստանի հնարավոր հարձակման մասին հաղորդագրությունները որակել էր որպես «ԱՄՆ նախագահ Թրամփի խաղաղության ծրագիրը խաթարելուն ուղղված կազմակերպված լրատվական արշավ»։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի