90 տարում աշնանային ջերմաստիճանը Հայաստանում բարձրացել է 1,2 աստիճանով

Լուրեր

30.10.2026 | 01:09
Երկրաշարժ Ջերմուկ քաղաքից 15 կմ հյուսիս-արևելք
29.10.2026 | 23:25
Ջրագիծ է վնասվել. Գյումրիում ջրանջատում է
29.10.2026 | 23:14
Քննարկվել են Հայաստան-Հնդկաստան առևտրատնտեսական և ներդրումային համագործակցության զարգացման հեռանկարները
29.10.2026 | 23:01
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
29.10.2026 | 22:46
Մարվել է COP17-ին նվիրված նամականիշը
29.10.2026 | 22:32
Քանաքեռավանում երկու անձ է ձերբակալվել
29.10.2026 | 22:23
Թուրքիան և Կատարը հերքել են Իսրայելի ընտրություններին միջամտելու մեղադրանքները
29.10.2026 | 22:09
Համբարձում Մաթևոսյանը և ՌԴ նախագահի օգնականը քննարկել են COP17-ի բանակցային օրակարգի առանցքային հարցերը
29.10.2026 | 21:55
Քրիստին Լագարդը վաղաժամ հեռանում է Եվրոպական կենտրոնական բանկի նախագահի պաշտոնից
29.10.2026 | 21:43
Թուրքիայի Կապադովկիա շրջանում երկու մարդ է զոհվել, ևս մեկը՝ վիրավորվել ժայռաբեկորների փլուզման հետևանքով․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.10.2026 | 21:30
Նորմալ է, համարժեք արձագանք է եղել․ Ռուստամ Բաքոյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.10.2026 | 21:22
Ադրբեջանն Ուկրաինային 1,5 միլիոն դոլարի էներգետիկ սարքավորումներ է փոխանցել
29.10.2026 | 21:10
Ինչ արել եմ, տեղին եմ արել․ Գառնիկ Դավթյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.10.2026 | 21:00
Վազգեն Սարգսյանին էի փնտրում դեռ հոկտեմբերի 26-ի երեկոյից․ մի բան պիտի հարցնեի՝ ամերիկացիների խնդրանքով․ Հրանտ Խաչատրյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.10.2026 | 20:59
Պայթյուն Խաչփառ բնակավայրի գազալցակայաններից մեկում. տուժածներ չկան
Բոլորը

«Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը» ամփոփ ներկայացրել է, թե 2025 թվականի աշնանն ինչ ջեմաստիճան է գրանցվել Հայաստանում, տեղումների ամսական քանակը որքան է կազմել  և այլն։ Կենտրոնից միաժամանակ նշել են, որ 90 տարում աշնանային ջերմաստիճանը Հայաստանում բարձրացել է 1,2 աստիճանով։

«2025 թվականի աշունը Հայաստանում տաք էր և չորային

2025 թվականի աշնան միջին սեզոնային ջերմաստիճանը՝ 8․8°C, նորմայից բարձր էր 1․0°C-ով, իսկ տեղումների քանակը՝ 82․4 մմ, կազմել է նորմայի 74․6 %-ը։

Սեպտեմբերը համեմատաբար ցուրտ էր և խոնավ։ Միջին ամսական ջերմաստիճանը Հայաստանում կազմել է 13․1°C, որը նորմայից ցածր էր 0․8°C-ով, իսկ տեղումների ամսական քանակը՝ 44․3մմ, կազմել է նորմայի 140%-ը։

Հոկտեմբերին միջին ամսական ջերմաստիճանը Հայաստանում կազմել է 8․8°C, որը նորմայից բարձր էր 0․5°C-ով։ Տեղումների ամսական քանակը կազմել է 35․4մմ կամ նորմայի 83%-ը։

Նոյեմբերը տաք էր և չորային։ Միջին ամսական ջերմաստիճանը նորմայից բարձր էր 3․1 °C-ով, իսկ տեղումների ամսական քանակը՝ 2․7մմ, կազմել է նորմայի ընդամենը 7․4 %։

Աշնան վերջին օրը՝ նոյեմբերի 30-ին, Աշոցքում (Շիրակ) գրանցվեց ամենացածր ջերմաստիճանը՝ -13․3 °C, իսկ ամենաբարձր ջերմաստիճանը դիտվել է աշնան առաջին օրը՝ սեպտեմբերի 1-ին, երբ Արարատում և Արենիում օդի առավելագույն ջերմաստիճանը հասավ 37․6 °C-ի։

1935 թվականից իրականցվող դիտարկումների տվյալների համաձայն ամենատաք աշունը դիտվել է 2010 թվականին, երբ օդի միջին սեզոնային ջերմաստիճանը կազմել էր 9․8 °C, իսկ ամենացուրտը՝ 1987 թվականին՝ 5․3 °C միջին սեզոնային ջերմաստիճանով։

Ամենախոնավ աշունը դիտվել է 1951 թվականին, երբ տեղումների սեզոնային քանակը կազմեց 292․5 մմ, իսկ ամենաչորը՝ 1985 թվականին՝ 54․6 մմ սեզոնային գումարային տեղումների քանակով։

Կլիմայի փոփոխության գնահատականները ցույց են տալիս, որ աշնան սեզոնի միջին ջերմաստիճանը Հայաստանում բարձրացել է 1․2 °C-ով 1935-2025 թթ․ ժամանակահատվածում, իսկ տեղումները նվազել են մոտ 36 մմ-ով, կամ 33 %-ով»,- ասված է հաղորդագրությունում։