Զելենսկին հայտնել է, որ ՌԴ-ն զանգվածային հարվածի ժամանակ ավելի քան 650 ԱԹՍ ու երեք տասնյակ հրթիռ է օգտագործել

Լուրեր

01.10.2026 | 11:25
Ուկրաինան անցնում է «առավելագույն խնայողության ռեժիմի». ռազմական բյուջեին չի բավարարում 27 միլիարդ դոլար
01.10.2026 | 11:16
Արտարժույթների փոխարժեքները՝ հոկտեմբերի 1-ի դրությամբ
01.10.2026 | 11:08
«Մենք կա՛մ պայթեցնում ենք նրանց, կա՛մ գործարք ենք կնքում»․ Թրամփը՝ Իրանի շուրջ իրավիճակի մասին
01.10.2026 | 11:00
Կառավարության նիստը՝ ՈՒՂԻՂ
01.10.2026 | 10:57
10 մլրդ դրամ՝ պարգևավճարների համար
01.10.2026 | 10:52
Պաշտպանական բյուջեն 47 մլրդ դրամով կավելանա՝ հասնելով 613 միլիարդ դրամի
01.10.2026 | 10:50
Փակվել են Բերդի նախկին համայնքապետի ընտանիքին պատկանող գազալցակայանները
01.10.2026 | 10:44
Սուրեն Պապիկյանը չհայտարարված ստուգայց է կատարել զորամաս․ թերություններ են արձանագրվել
01.10.2026 | 10:36
Oդային ճանապարհով Գերմանիայից Հայաստան են ներմուծվել տոհմային երինջներ
01.10.2026 | 10:33
2027-ի բյուջեն՝ 3 տրիլիոն 603.8 միլիարդ դրամ․ դեֆիցիտը կկազմի շուրջ 468.2 միլիարդ դրամ
01.10.2026 | 10:25
Flydubai ավիաընկերությունը դադարեցրել է դեպի Իսրայել չվերթները՝ ինքնաթիռում միջադեպից հետո
01.10.2026 | 10:21
Հայտնի են Կիպրոս – Հայաստան հանդիպման մրցավարները
01.10.2026 | 10:17
Նավթի գները նվազել են
01.10.2026 | 10:02
ՀՀ-ն 250 մլն եվրո վարկ է վերցնելու՝ բյուջեի պակասուրդը լրացնելու համար
01.10.2026 | 09:46
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
Բոլորը

Ուկրաինայի ուղղությամբ այսօրվա զանգվածային հարվածի ժամանակ ռուսներն օգտագործել են ավելի քան 650 անօդաչու թռչող սարք և տասնյակ հրթիռներ։ Այս մասին հայտարարել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին։

«Գիշերվանից ի վեր շարունակվում է Ուկրաինայի վրա ռուսական զանգվածային հարվածը, որը հիմնականում թիրախավորում է մեր էներգետիկ ոլորտը, քաղաքացիական ենթակառուցվածքները, բառացիորեն բոլոր կենսական ենթակառուցվածքները։  Ավելի քան 650 անօդաչու թռչող սարք է եղել, որոնց զգալի մասը «Շահեդ»-ներ են։ Երեք տասնյակից ավելի հրթիռներ։ Այս պահի դրությամբ՝ Ուկրաինայի մեծ մասում ուժի մեջ է մնում օդային հարձակման տագնապը»,- նշել է նա։

Զելենսկիի խոսքով՝ գործի են դրվել բոլոր անհրաժեշտ ծառայությունները հարվածի հետևանքները վերացնելու համար, բայց, ցավոք, զոհեր կան։ Մասնավորապես, Կիևի շրջանում ռուսական անօդաչու թռչող սարքի հարվածից զոհվել է մի կին։ Խմելնիցկիի շրջանում նույնպես գրանցվել է մահվան դեպք։ Ժիտոմիրի շրջանում չորս տարեկան երեխա է զոհվել, երբ ռուսական անօդաչու թռչող սարքը հարվածել է բնակելի շենքին։

«Ընդհանուր առմամբ, հարվածի տակ է առնվազն 13 շրջան։ Խփվել են զգալի թվով անօդաչու թռչող սարքեր և հրթիռներ։ Ռազմաօդային ուժերից մանրամասն տեղեկատվությունը կհրապարակվի ավելի ուշ, երբ բոլոր հաղորդագրությունները լինեն։ Այնուամենայնիվ, եղել են որոշ հարվածներ։ Վերանորոգման խմբերը և էներգետիկները արդեն աշխատում են մարդկանց, մեր քաղաքների և համայնքների բնականոն կյանքն ապահովելու ուղղությամբ»,- ընդգծել է Ուկրաինայի  ղեկավարը։

Զելենսկին նշել է, որ ռուսական այս հարվածը հստակ ազդանշան է ուղարկում Ռուսաստանի առաջնահերթությունների մասին։

«Այս հարվածը տեղի ունեցավ Սուրբ Ծննդից անմիջապես առաջ, երբ մարդիկ պարզապես ցանկանում են լինել իրենց ընտանիքների հետ, տանը, անվտանգ։ Դա տեղի ունեցավ այս պատերազմը դադարեցնելու բանակցությունների ընթացքում։ Պուտինը պարզապես չի կարողանում հաշտվել սպանությունները դադարեցնելու անհրաժեշտության հետ։ Եվ սա նշանակում է, որ աշխարհը բավարար ճնշում չի գործադրում Ռուսաստանի վրա։ Մենք պետք է արձագանքենք հիմա։ Մենք պետք է Ռուսաստանին մղենք խաղաղության և երաշխավորված անվտանգության հասնելու համար։ Ուկրաինայի համար օդային պաշտպանությունը, զենքի գնման ֆինանսավորումը և էներգետիկ սարքավորումների մատակարարումը՝ այս ամենը գործընթացներ են, որոնք տեղի չեն ունենում հանգստյան օրերին»,- ասել է նա։

Հիշեցնենք, որ ռուսական ուժերը գիշերը և դեկտեմբերի 23-ի առավոտյան զանգվածային հարված են հասցրել Ուկրաինային։ Իշխանությունների տվյալներով՝ հարվածների հիմնական թիրախն էներգետիկ օբյեկտներն են եղել։ Էլեկտրաէներգիայի անջատումներ են գրանցվել մի քանի շրջաններում և Կիևում, երկրի տարբեր շրջաններում կան զոհեր ու վիրավորներ։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի