Մոսկվայի դատարանը հեռակա կարգով կալանավորել է Գարի Կասպարովին

Լուրեր

30.10.2026 | 20:39
Բաղրամյանի ընտրություններում ՔՊ-ի ցուցակը կգլխավորի Շանթ Առաքելյանը
30.10.2026 | 20:30
Սուր քննարկման առարկա դարձավ՝ ով պետք է հրապարակի Սահմանադրության տեքստը․ Իոաննիսյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
30.10.2026 | 20:18
Միրզոյանը Բահրեյնում կմասնակցի «Մանամայի երկխոսություն» անվտանգության ֆորումին
30.10.2026 | 20:14
Մեծամորի ընտրություններում ՔՊ-ի ցուցակը կգլխավորի Սարգիս Արշակյանը
30.10.2026 | 20:00
Ավելի լավ է ընդդիմադիրների հետ ծեծկռտուք ունենաս տեսախցիկների առաջ, քան դիմակավորների ուղարկես՝ ծեծեն նրանց․ Վիլեն Գաբրիելյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
30.10.2026 | 19:48
Տեքստը չկա, ամբողջ օրը պահանջել եմ․ Մարուքյանը՝ Սահմանադրական բարեփոխումների խորհրդի նիստից հետո. ՏԵՍԱՆՅՈՒԹ
30.10.2026 | 19:37
Գեղարքունիքի մարզպետի օգնական Սուրեն Գրիգորյանը կգլխավորի ՔՊ-ի ցուցակը Սևանում
30.10.2026 | 19:30
ԵԽԽՎ թռել և վերադարձել են 1800 եվրոյով․ ինչ եղան Փաշինյանի նշած 30-50 եվրոյանոց տոսմերը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
30.10.2026 | 19:21
ՔՊ-ն Ապարանի ընտրություններին կմասնակցի «Համերաշխություն» դաշինքով․ ցուցակը կգլխավորի Կարեն Եղիազարյանը
30.10.2026 | 19:08
Արծվիկ Մինասյանը և Շուշան Սարգսյանը՝ Մրցակցության պաշտպանության հանձնաժողովի անդամներ
30.10.2026 | 19:00
Պահանջեցինք Սահմանադրության տեքստը․ «Ուժեղ Հայաստան»-ի պատգամավոր. ՏԵՍԱՆՅՈՒԹ
30.10.2026 | 18:48
Ալեքսանյան-Վարդևանյան-Կոնջորյան բանավեճ՝ ապօրինի գույքի բռնագանձման թեմայով․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
30.10.2026 | 18:38
«Էներգաչափ»-ի մասնավորեցման մրցույթում արձանագրվել են խախտումներ․ 1.34 մլրդ դրամի ներդրում առաջարկած մասնակիցը չի հաղթել. ՊՎԾ
30.10.2026 | 18:35
Ըմբիշ Վազգեն Թևանյանը` աշխարհի փոխչեմպիոն
30.10.2026 | 18:32
ԱՄՆ վերաքննիչ դատարանը կասեցրել է որոշումը, որը Պետդեպին պարտավորեցվել էր «Գրին քարտի» խաղարկություն անցկացնել
Բոլորը

Մոսկվայի Զամոսկվորեցկի շրջանային դատարանը հեռակա կարգով կալանավորել է շախմատի աշխարհի 13-րդ չեմպիոն Գարի Կասպարովին՝ ահաբեկչության հրապարակային կոչերի համար (Քրեական օրենսգրքի 205.2 հոդվածի 2-րդ մաս), ասվում է դատարանի կայքում տեղադրված դատական ​​փաստաթղթում, գրում է Meduza-ն։

Կասպարովի նախնական կալանքի միջնորդությունը, որը դատարանը բավարարել է, արգելվել է հրապարակել։ Գործի էությունը հայտնի չէ։

Կասպարովին առաջադրված մեղադրանքի առավելագույն պատիժը 5-ից 7 տարի ժամկետով ազատազրկում է ենթադրում։

Գարի Կասպարովն արդեն իսկ հեռակա ձերբակալվել է Ռուսաստանում. այս որոշումը կայացվել է 2024 թվականի ապրիլին Կոմիի Հանրապետության Սիկտիվկարի քաղաքային դատարանի կողմից՝ կապված «ահաբեկչական համայնքի» ստեղծման հետ։ Հեռակա ձերբակալվել են նաև «Ազատ Ռուսաստան» ֆորումի համահիմնադիր Իվան Տյուտրինը, Պետդումայի նախկին պատգամավոր Գենադի Գուդկովը և նախկին բնապահպան-ակտիվիստ Եվգենիա Չիրիկովան։ Չորսին էլ մեղադրանք է առաջադրվել «ահաբեկչական գործունեության» ֆինանսավորման և ահաբեկչության հրապարակային կոչերի համար։ Գործը հարուցվել է Կոմիի Հանրապետության ԱԴԾ վարչության նյութերի հիման վրա։

2024 թվականի մարտին Կասպարովը ներառվել է Ռոսֆինմոնիտորինգի «ահաբեկիչների և ծայրահեղականների» ցուցակում։ Նրա անունն աստղանիշով է նշված, ինչը նշանակում է, որ նրա դեմ քրեական գործ է հարուցվել «ահաբեկչական» հոդվածով։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի