Ձերբակալվել է Վրաստանի պետական ​​անվտանգության ծառայության նախկին ղեկավարը

Լուրեր

30.10.2026 | 01:09
Երկրաշարժ Ջերմուկ քաղաքից 15 կմ հյուսիս-արևելք
29.10.2026 | 23:25
Ջրագիծ է վնասվել. Գյումրիում ջրանջատում է
29.10.2026 | 23:14
Քննարկվել են Հայաստան-Հնդկաստան առևտրատնտեսական և ներդրումային համագործակցության զարգացման հեռանկարները
29.10.2026 | 23:01
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
29.10.2026 | 22:46
Մարվել է COP17-ին նվիրված նամականիշը
29.10.2026 | 22:32
Քանաքեռավանում երկու անձ է ձերբակալվել
29.10.2026 | 22:23
Թուրքիան և Կատարը հերքել են Իսրայելի ընտրություններին միջամտելու մեղադրանքները
29.10.2026 | 22:09
Համբարձում Մաթևոսյանը և ՌԴ նախագահի օգնականը քննարկել են COP17-ի բանակցային օրակարգի առանցքային հարցերը
29.10.2026 | 21:55
Քրիստին Լագարդը վաղաժամ հեռանում է Եվրոպական կենտրոնական բանկի նախագահի պաշտոնից
29.10.2026 | 21:43
Թուրքիայի Կապադովկիա շրջանում երկու մարդ է զոհվել, ևս մեկը՝ վիրավորվել ժայռաբեկորների փլուզման հետևանքով․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.10.2026 | 21:30
Նորմալ է, համարժեք արձագանք է եղել․ Ռուստամ Բաքոյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.10.2026 | 21:22
Ադրբեջանն Ուկրաինային 1,5 միլիոն դոլարի էներգետիկ սարքավորումներ է փոխանցել
29.10.2026 | 21:10
Ինչ արել եմ, տեղին եմ արել․ Գառնիկ Դավթյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.10.2026 | 21:00
Վազգեն Սարգսյանին էի փնտրում դեռ հոկտեմբերի 26-ի երեկոյից․ մի բան պիտի հարցնեի՝ ամերիկացիների խնդրանքով․ Հրանտ Խաչատրյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.10.2026 | 20:59
Պայթյուն Խաչփառ բնակավայրի գազալցակայաններից մեկում. տուժածներ չկան
Բոլորը

Ձերբակալվել է Վրաստանի պետական ​​անվտանգության ծառայության նախկին ղեկավար Գրիգոլ Լիլուաշվիլին։ Վրացական Առաջին ալիքի հաղորդմամբ՝ այս մասին Վրաստանի Գլխավոր դատախազությունում կայացած ճեպազրույցի ժամանակ հայտարարել է գլխավոր դատախազ Գիորգի Գվարակիձեն։

Լիլուաշվիլիին մեղադրանք է առաջադրվել մի քանի հոդվածներով, այդ թվում՝ կաշառակերության և, այսպես կոչված, «զանգերի կենտրոնների» հետ կապված։

Դրվագներից մեկով՝ 2022 թվականի հոկտեմբերին, ըստ քննիչների, Լիլուաշվիլին թուրք ներդրող Չաղաթայ Ուլքերից 1 միլիոն դոլար կաշառք է ստացել էկոնոմիկայի և կայուն զարգացման այն ժամանակվա առաջին փոխնախարար Ռոմեո Միկաութաձեի միջոցով՝ քամու էլեկտրակայանների կառուցման հետ կապված համագործակցության հուշագրի ստորագրման համար լոբբինգ անելու համար։

Գրիգոլ Լիլուաշվիլիին մեղադրանք է առաջադրվել Վրաստանի Քրեական օրենսգրքի 338-րդ հոդվածի 2-րդ մասի «գ» և 3-րդ մասի «ե» ենթակետերով, որոնք նախատեսում են 11-ից 15 տարի ժամկետով ազատազրկում։

Դատախազությունը միջնորդություն է ներկայացրել որպես խափանման միջոց կալանք կիրառելու վերաբերյալ։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի