Ռուսական զորքերը զանգվածային հարված են հասցրել Ուկրաինային. զոհեր և վիրավորներ կան

Լուրեր

30.10.2026 | 14:46
Հայտնի է՝ երբ է բացվելու «Միլանի» և «Ինտերի» նոր ստադիոնը
30.10.2026 | 14:36
Պենտագոնը Բալթյան երկրներին խնդրում է մեղմել ՌԴ-ից սպառնալիքի վերաբերյալ հռետորաբանությունը․ Reuters
30.10.2026 | 14:27
Նարեկ Կարապետյանը` Փաշինյանի առաջարկի մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
30.10.2026 | 14:19
Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղությունը նոր հնարավորություններ է ստեղծում տարածաշրջանային համագործակցության համար․ Աբիսողոմոնյան
30.10.2026 | 14:10
Ծանրամարտի ԱԱ. Ալեքսանդրա Գրիգորյանը գրավեց չորրորդ տեղը
30.10.2026 | 14:01
CENTCOM-ի ղեկավարն անձամբ Թրամփին զեկուցել է Իրանի ուղղությամբ հնարավոր հարվածների տարբերակների մասին
30.10.2026 | 13:53
Հայաստանի և ԵՄ-ի ներկայացուցիչները քննարկել են վիզաների ազատականացման գործընթացում արձանագրված առաջընթացը
30.10.2026 | 13:42
Երկու մարզադաշտ, մեկ ընկերություն՝ առանց բաց մրցույթի․ ինչպես է Կառավարությունը կազմակերպել միլիոնավոր եվրոների գնումները 
30.10.2026 | 13:33
Գարեգին Բ-ի գործով ինքնաբացարկ հայտնած դատավորի դեմ կարգապահական վարույթ է հարուցվել
30.10.2026 | 13:26
Ֆուտզալի Հայաստանի հավաքականը հավաք կանցկացնի
30.10.2026 | 13:19
Աննա Վարդապետյանն ընթացք է տվել Արամ Սարգսյանի դիմումին
30.10.2026 | 13:10
Միշտ ցածր գնահատող տաքսու ուղևորների գնահատականները հաշվի չեն առնվի․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
30.10.2026 | 12:59
Ռուսական «Նովայա գազետա»-ն հայտարարել է նոյեմբերի 9-ից գործունեությունը դադարեցնելու մասին
30.10.2026 | 12:51
ՀՀ-ում, այլ երկրների համեմատ, բենզինն ավելի քիչ է թանկացել. Շուշան Սարգսյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
30.10.2026 | 12:42
Ըմբշամարտի ԱԱ. Արսեն Հարությունյանը և Արման Անդրեասյանը պարտվեցին
Բոլորը

Ռուսական ուժերը գիշերը և դեկտեմբերի 23-ի առավոտյան զանգվածային հարված են հասցրել Ուկրաինային։ Իշխանությունների տվյալներով՝ հարվածների հիմնական թիրախն էներգետիկ օբյեկտներն են եղել։ Էլեկտրաէներգիայի անջատումներ են գրանցվել մի քանի շրջաններում և Կիևում, գրում է Current time-ը։

Հարձակման հետևանքով երեք մարդ զոհվել է, մի քանիսը՝ վիրավորվել։

Կիևի Սվյատոշինսկի շրջանում անօդաչու թռչող սարք է ընկել հինգհարկանի բնակելի շենքի մոտ՝ վնասելով այն։ Մայրաքաղաքի մոտ գտնվող Վիշգորոդի շրջանում էլ ռուսական հարձակման հետևանքով մասնավոր տանը հրդեհ է բռնկվել։ Զոհվել է տարեց կին, երեք մարդ վիրավորվել է։

Օդեսայի մարզի մի քանի շրջաններում էներգետիկ, նավահանգստային, տրանսպորտային, արդյունաբերական և բնակելի ենթակառուցվածքների է վնաս հասցվել։ Մարզային վարչակազմի ղեկավար Օլեգ Կիպերը հայտնել է նաև քաղաքացիական բեռնատար նավի վնասվելու մասին։

Ժիտոմիրի մարզում թևավոր հրթիռներով և անօդաչու թռչող սարքերով հարձակման հետևանքով վնասվել են բնակելի շենքեր և քաղաքացիական օբյեկտներ: Մարզային վարչակազմի ղեկավար Յուրի Բունեչկոյի խոսքով՝ զոհվել է 2021 թվականին ծնված երեխա: Վիրավորվել է առնվազն հինգ մարդ, այդ թվում՝ մեկ երեխա:

Հարվածները, այդ թվում՝ թևավոր հրթիռներով, ուղղված են եղել Ուկրաինայի արևմտյան շրջաններին։ Էլեկտրաէներգիայի անջատումներ են սկսվել Տերնոպոլում և Խմելնիցկիում։ Խմելնիցկիի մարզային իշխանությունները հայտնել են մեկ զոհի մասին։ Հարվածներ են հասցվել նաև Ռովնոյին, թիրախում, ըստ որոշ տեղեկությունների, դարձյալ էներգետիկ օբյեկտներն են։

Լեհաստանը կործանիչներ է օդ բարձրացրել՝ ի պատասխան հարձակման, սակայն մինչ այժմ Լեհաստանի օդային տարածքի խախտման մասին հաղորդագրություններ չեն եղել։

Ուկրաինայի ռազմաօդային ուժերը դեռևս չեն հայտնել երկրի վրա արձակված անօդաչու թռչող սարքերի և հրթիռների քանակի մասին։ Ռուսաստանը հարվածները չի մեկնաբանել։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի