Թրամփը հայտարարել է, որ ԱՄՆ-ը կպահի Վենեսուելայից առգրավված լցանավերի նավթը

Լուրեր

01.10.2026 | 12:21
ԱՄՆ-ում Թենեսիից կնոջ մահապատիժը ձախողվել է․ երկու մահացու ներարկումներից հետո նա ողջ է մնացել
01.10.2026 | 12:10
ՀՀ բյուջեի դեֆիցիտը՝ 468,2 միլիարդ դրամ // Դավիթ Բաբայանը ուղերձ է հղել Բաքվի բանտից․ ԼՈՒՐԵՐ
01.10.2026 | 12:00
Ռուսական զորքերը հարվածել են Օդեսայում բիզնես կենտրոնի և Կիևում պահեստի․ կան տուժածներ
01.10.2026 | 11:51
Ոստիկանները փորձել են Նատալյա Ռոտենբերգին տնից վտարել․ նա դատարան է դիմել
01.10.2026 | 11:42
Հայաստանի ու Ադրբեջանի միջև կայուն խաղաղություն հաստատելու լավագույն հնարավորությունն է ստեղծվել. ամիրիկացի դիվանագետ
01.10.2026 | 11:34
Բռնցքամարտի Հայաստանի պատանեկան հավաքականները կմասնակցեն ԵԱ-ին
01.10.2026 | 11:25
Ուկրաինան անցնում է «առավելագույն խնայողության ռեժիմի». ռազմական բյուջեին չի բավարարում 27 միլիարդ դոլար
01.10.2026 | 11:16
Արտարժույթների փոխարժեքները՝ հոկտեմբերի 1-ի դրությամբ
01.10.2026 | 11:08
«Մենք կա՛մ պայթեցնում ենք նրանց, կա՛մ գործարք ենք կնքում»․ Թրամփը՝ Իրանի շուրջ իրավիճակի մասին
01.10.2026 | 11:00
Կառավարության նիստը՝ ՈՒՂԻՂ
01.10.2026 | 10:57
10 մլրդ դրամ՝ պարգևավճարների համար
01.10.2026 | 10:52
Պաշտպանական բյուջեն 47 մլրդ դրամով կավելանա՝ հասնելով 613 միլիարդ դրամի
01.10.2026 | 10:50
Փակվել են Բերդի նախկին համայնքապետի ընտանիքին պատկանող գազալցակայանները
01.10.2026 | 10:44
Սուրեն Պապիկյանը չհայտարարված ստուգայց է կատարել զորամաս․ թերություններ են արձանագրվել
01.10.2026 | 10:36
Oդային ճանապարհով Գերմանիայից Հայաստան են ներմուծվել տոհմային երինջներ
Բոլորը

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ ԱՄՆ-ը շարունակում է Վենեսուելայի ափերի մոտ նավթատար նավի ակտիվ հետապնդումը՝ ավելի քան 24 ժամ անց։ Նա նաև կրկնել է Վենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրոյի հասցեին  սպառնալիքները, գրում է CNN-ը։

«Այն առաջ է շարժվում, ի վերջո, մենք կբռնենք այն»,- CNN-ի թղթակից Սամանտա Վոլդենբերգին ասել է Թրամփը։

ԱՄՆ-ն այս ամիս Վենեսուելայի ափերի մոտ կալանավորել է ևս երկու լցանավ։ Սա տեղի է ունեցել Կարիբյան ծովում ԱՄՆ ռազմածովային ուժերի զանգվածային կուտակման ֆոնին, քանի որ Թրամփը ճնշում է գործադրում Մադուրոյի վրա, այդ թվում՝ փորձում է կրճատել նրա նավթային եկամուտները։

Թրամփը հրաժարվել է պատասխանել Վենեսուելայում իր վերջնական պլանների մասին հարցին, նույնիսկ այն դեպքում, երբ կրկին հնչեցրել է ցամաքային հարվածների սպառնալիքը՝ հավելելով, որ Նիկոլաս Մադուրոյի համար «խելացի» կլինի հրաժարական տալ։ Հարցին՝ արդյո՞ք նա փորձում է Մադուրոյին իշխանությունից հեռացնել, Թրամփը պատասխանել է. «Կարծում եմ՝ հավանաբար այդպես կլինի։ Ես դա չեմ կարող ասել։ Դա կախված է նրանից, թե ինչ է նա ուզում անել։ Կարծում եմ՝ խելամիտ կլինի, որ նա դա անի»։

Թրամփը, որն անցյալ շաբաթ հրահանգել է շրջափակել Վենեսուելա մտնող և դուրս եկող պատժամիջոցների տակ գտնվող բոլոր լցանավերը, նշել է, որ ԱՄՆ-ը կպահի Կարիբյան ավազանում առգրավված նավթը։

«Մենք պատրաստվում ենք պահել այն։ Գուցե մենք այն օգտագործենք ռազմավարական պահուստներում, մենք այն պահում ենք։ Մենք նաև նավերն ենք պահում»,- հայտարարել է ԱՄՆ նախագահը։

Ամերիկացի պաշտոնյաները Bella 1-ը համարում են պատժամիջոցների տակ գտնվող երկրներից նավթ տեղափոխող ստվերային նավատորմի մաս, դրա առգրավման օրդեր է տրվել։ Երկուշաբթի Թրամփը նշել էր, որ նավը պատժամիջոցների տակ է։

Շաբաթ ԱՄՆ առափնյա պահպանությունը Վենեսուելայի ափերի մոտ միջազգային ջրերում կանգնեցրել էր Centuries լցանավը։ Սպիտակ տան մամուլի խոսնակ Աննա Քելլին ասել էր, որ այն տեղափոխում էր պատժամիջոցների տակ գտնվող վենեսուելական նավթ, չնայած նավը պատժամիջոցների տակ գտնվող նավերի ցանկում չէր։ Բացի այդ, դեկտեմբերի 10-ին ԱՄՆ-ն առգրավել է Skipper մեծ նավթատարը, որը պատժամիջոցների տակ է Իրանի հետ կապերի համար։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի