Թրամփը հայտարարել է իր անունը կրող ռազմանավերի կառուցման մասին

Լուրեր

30.10.2026 | 14:46
Հայտնի է՝ երբ է բացվելու «Միլանի» և «Ինտերի» նոր ստադիոնը
30.10.2026 | 14:36
Պենտագոնը Բալթյան երկրներին խնդրում է մեղմել ՌԴ-ից սպառնալիքի վերաբերյալ հռետորաբանությունը․ Reuters
30.10.2026 | 14:27
Նարեկ Կարապետյանը` Փաշինյանի առաջարկի մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
30.10.2026 | 14:19
Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղությունը նոր հնարավորություններ է ստեղծում տարածաշրջանային համագործակցության համար․ Աբիսողոմոնյան
30.10.2026 | 14:10
Ծանրամարտի ԱԱ. Ալեքսանդրա Գրիգորյանը գրավեց չորրորդ տեղը
30.10.2026 | 14:01
CENTCOM-ի ղեկավարն անձամբ Թրամփին զեկուցել է Իրանի ուղղությամբ հնարավոր հարվածների տարբերակների մասին
30.10.2026 | 13:53
Հայաստանի և ԵՄ-ի ներկայացուցիչները քննարկել են վիզաների ազատականացման գործընթացում արձանագրված առաջընթացը
30.10.2026 | 13:42
Երկու մարզադաշտ, մեկ ընկերություն՝ առանց բաց մրցույթի․ ինչպես է Կառավարությունը կազմակերպել միլիոնավոր եվրոների գնումները 
30.10.2026 | 13:33
Գարեգին Բ-ի գործով ինքնաբացարկ հայտնած դատավորի դեմ կարգապահական վարույթ է հարուցվել
30.10.2026 | 13:26
Ֆուտզալի Հայաստանի հավաքականը հավաք կանցկացնի
30.10.2026 | 13:19
Աննա Վարդապետյանն ընթացք է տվել Արամ Սարգսյանի դիմումին
30.10.2026 | 13:10
Միշտ ցածր գնահատող տաքսու ուղևորների գնահատականները հաշվի չեն առնվի․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
30.10.2026 | 12:59
Ռուսական «Նովայա գազետա»-ն հայտարարել է նոյեմբերի 9-ից գործունեությունը դադարեցնելու մասին
30.10.2026 | 12:51
ՀՀ-ում, այլ երկրների համեմատ, բենզինն ավելի քիչ է թանկացել. Շուշան Սարգսյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
30.10.2026 | 12:42
Ըմբշամարտի ԱԱ. Արսեն Հարությունյանը և Արման Անդրեասյանը պարտվեցին
Բոլորը

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է ռազմածովային ուժերի համար երկու նոր՝ «Թրամփ» անունը կրող ռազմանավեր կառուցելու ծրագրերի մասին։ DW-ի ռուսական ծառայության փոխանցմամբ՝ նա այս մասին հայտնել է Ֆլորիդայում կայացած մամուլի ասուլիսում, որին ներկա են եղել Պենտագոնի քարտուղար Փիթ Հեգսեթը, պետքարտուղար Մարկո Ռուբիոն և ԱՄՆ ռազմածովային ուժերի նախարար Ջոն Ֆելանը։

30-40,000 տոննա քաշ ունեցող այս նավերը հագեցած կլինեն առաջադեմ զենքերով, այդ թվում՝ գերձայնային հրթիռներով, էլեկտրական ռելսային թնդանոթներով և հզոր լազերային համակարգերով, ինչպես նաև միջուկային մարտագլխիկներով ծովային արձակման թևավոր հրթիռներով, որոնք ներկայումս մշակման փուլում են։ Նոր նավերը կլինեն «հարյուր անգամ ավելի հզոր, քան երբևէ կառուցված որևէ այլ ռազմանավ», և կդառնան «ամերիկյան ռազմածովային ուժերի դրոշակակիրները», հայտարարել է ԱՄՆ նախագահը։

Այսպիսով, ըստ AFP գործակալության, «Թրամփ» ռազմանավերը զգալիորեն ավելի մեծ կլինեն, քան ԱՄՆ ռազմածովային ուժերի կողմից ներկայումս սպառազինության մեջ գտնվող ականակիրներն ու հածանավերը, բայց ավելի փոքր, քան Այովա դասի մարտանավերը, որոնք ծառայել են մինչև 1990-ական թվականները։

Ըստ Դոնալդ Թրամփի՝ նոր դասի առաջին երկու ռազմանավերի կառուցումը կտևի շուրջ 2,5 տարի, որի ընթացքում ԱՄՆ ռազմածովային ուժերում նավերի թիվը, ի վերջո, կաճի մինչև 10, իսկ հետո՝ մինչև 20-25։

ԱՄՆ ռազմածովային ուժերի համար նոր ռազմանավերի ստեղծման մասին Թրամփի հայտարարությունը տեղի է ունենում  ԱՄՆ-ի և Չինաստանի միջև ռազմավարական լարվածության ֆոնին: Վերջին տարիներին Չինաստանը զգալիորեն ամրապնդել է իր ռազմածովային ուժերը և վերջերս շահագործման է հանձնել իր երրորդ ավիակիրը։

Չնայած դրան՝ ԱՄՆ նախագահը շեշտել է, որ նոր ռազմանավերը չեն կառուցվում Պեկինին հակազդելու համար:

«Սա ցանկացած մեկին հակազդելու համար է, ոչ թե Չինաստանին, մենք հիանալի հարաբերություններ ունենք Չինաստանի հետ։ Ես հիանալի հարաբերություններ ունեմ նախագահ Սիի հետ, և դա Չինաստանը չէ: Դա ցանկացած մեկն է, դուք չգիտեք, թե ում հետ եք բախվելու, բայց մենք ուզում ենք խաղաղություն ուժի միջոցով»,- ասել է Թրամփը։

Fox News-ի տվյալներով՝ ԱՄՆ ռազմածովային ուժերը ներկայում ունեն շուրջ 294 ռազմանավ։ Համեմատության համար, Պենտագոնի տվյալներով՝ Չինաստանի Ժողովրդական ազատագրական նավատորմն ունի 370 նավ։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի