Ուկրաինական ԱԹՍ-ները հարձակվել են Բուդյոնովսկի վրա. հարված է հասցվել նավթաքիմիական գործարանին. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

18.08.2026 | 23:01
Չեմ հիշում իմ աշխատանքային պարտականություններում օրենքով ինչ էր նախատեսված. Չախոյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
18.08.2026 | 22:41
14-ամյա Տիգրան Համբարձումյանը «Titled Tuesday»-ում հաղթել է Մագնուս Կարլսենին
18.08.2026 | 22:34
Զինծառայողների հետ հանդիպումների օրակարգում՝ ոչ կանոնագրքային հարաբերությունների բացառումը. ՊՆ
18.08.2026 | 22:17
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
18.08.2026 | 22:00
Մ-20 ԱԱ. Յուրիկ Մխիթարյանը և Էրիկ Տեր-Մաթևոսյանը` բրոնզե մեդալակիրներ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
18.08.2026 | 21:56
Երևանում երթևեկության կազմակերպման փոփոխություն կլինի
18.08.2026 | 21:40
«Այս տարի լոլիկի մթերման հետ կապված խնդիրներ չենք ունենալու». Գևորգ Պապոյանը հետևել է մթերման գործընթացին
18.08.2026 | 21:25
Firebird AI գործարանն առանց ջրի․ ինչպես է հովացվում, ինչքան հոսանք է ծախսում․ Factor TV-ի հայացքը ներսից․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
18.08.2026 | 21:12
Ապօրինի ձեռնարկատիրության դեպք է բացահայտել․ առգրավվել է մեծ քանակի կեղծ խմիչք. ՆԳՆ
18.08.2026 | 20:57
ՆԳՆ շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ կմատուցեն Կոտայքի և Գեղարքունիքի մարզերում
18.08.2026 | 20:44
Հնդկաստանի պաշտպանության քարտուղարը այցելել է Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ակադեմիա
18.08.2026 | 20:28
ՌԴ ԿԸՀ նախագահը հայտարարել է, որ «երկիրը լքած և դավաճանած» ռուսները պետք է զրկվեն ընտրություններում քվեարկելու իրավունքից
18.08.2026 | 20:13
Գալյանն ու ԱՄՆ գործերի ժամանակավոր հավատարմատարը քննարկել են բարեփոխումների օրակարգը
18.08.2026 | 19:58
Քննարկվել են Հայաստան-ԱՄՆ միջխորհրդարանական համագործակցության խորացմանն առնչվող հարցեր
18.08.2026 | 19:45
OpenAI-ը ChatGPT-ի՝ դեռահասների համար նախատեսված ռեժիմ է գործարկել՝ սահմանափակումներով և ծնողական վերահսկողությամբ
Բոլորը

Ուկրաինական անօդաչու թռչող սարքերը դեկտեմբերի լույս 23-ի գիշերը հարձակվել են ռուսական Բուդյոնովսկի վրա։ Արդյունաբերական գոտում հրդեհներ են  առաջացնել, հայտնել է Ստավրոպոլի երկրամասի նահանգապետ Վլադիմիր Վլադիմիրովը, գրում է Meduza-ն։

Վլադիմիրովի խոսքով՝ տուժածներ չկան, բնակելի շենքերը և քաղաքի կարևորագույն ենթակառուցվածքները չեն վնասվել։ Նա այլ մանրամասներ չի հայտնել։

Astra-ն վերլուծել է սոցիալական ցանցերում տեղադրված հրդեհների տեսանյութերը և ենթադրություն հայտնել, որ հարձակման է ենթարկվել «Ստավրոլեն»նավթաքիմիական գործարանը, որը պոլիէթիլեն և պոլիպրոպիլեն է արտադրում։

Գործարանի մոտ բռնկված հրդեհի մասին հայտնել է նաև ուկրաինական Exilenova+ տելեգրամ ալիքը։

Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը հայտնել է գիշերը ուկրաինական 29 անօդաչու թռչող սարքի ոչնչացման մասին: Անօդաչուների մեծ մասը խոցվել է Ռոստովի մարզում (14) և Ստավրոպոլի երկրամասում (7):

Բուդյոնովսկի «Ստավրոլեն» գործարանը հոկտեմբերի վերջին արդեն ենթարկվել էր ուկրաինական անօդաչուների հարձակմանը: Տեղի բնակիչները հայտնել էին գործարանի շրջակայքում պայթյունների և հրդեհի մասին:

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի