Թրամփը հայտարարել է, թե ԱՄՆ-ը Գրենլանդիայի կարիքն ունի իր անվտանգության համար․ նշանակված դեսպանը «կգլխավորի գործողությունները»

Լուրեր

29.07.2026 | 00:56
«Արարատ-Արմենիան» դուրս եկավ Չեմպիոնների լիգայի որակավորման երրորդ փուլ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.07.2026 | 23:02
«Կարևոր է ակտիվացնել դիվանագիտական գործընթացը»․ Զելենսկին՝ Թրամփի հետ հանդիպման արդյունքների մասին
28.07.2026 | 22:38
Հաղթանակի զբոսայգու գլխավոր մուտքի կամարն ու հարակից պատերը գեղարվեստական լուսավորություն կստանան
28.07.2026 | 22:15
Firebird AI ընկերության՝ Հրազդան քաղաքում գտնվող «ԱԲ գործարանն» օրեր անց կգործարկվի. ԲՏԱ նախարար
28.07.2026 | 21:49
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
28.07.2026 | 21:35
1 տրիլիոն դրամից ավելի ավանդներ, 800 մլրդ դրամ վարկեր․ Ամերիաբանկն ամփոփել է մանրածախ բանկինգի 2026-ի առաջին կիսամյակը
28.07.2026 | 21:23
ԶՈՒ ԳՇ պետը հանդիպել է ջոկերի հրամանատարներին և բանակային դիրքերի ավագներին
28.07.2026 | 21:11
Բաքվի վերաքննիչ դատարանում հայ գերիների շինծու գործով նիստում ավարտվել են ելույթները
28.07.2026 | 21:00
Պուտինը ճանաչեց Փաշինյանին լեգիտիմ այս զրույցով, վարչապետին դա էր պետք, պարզ է՝ ՌԴ-ն չի վերացնի պատժամիջոցները․ Հովսեփ Խուրշուդյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.07.2026 | 20:43
Իսրայելի պաշտպանության նախարարը զգուշացրել է Էրդողանին
28.07.2026 | 20:27
Թրամփն ու Զելենսկին փակ հանդիպում են անցկացրել Սպիտակ տանը
28.07.2026 | 20:13
Ռուբինյանը ԱԺ շենքում և տարածքում անվտանգության նոր կանոններ է հաստատել
28.07.2026 | 20:00
Ժողովրդին միֆով կերակրում են, թե ռուսներին ՀՀ-ից քշելու դեպքում անվտանգային խնդիր չենք ունենա․ Արման Գրիգորյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.07.2026 | 19:49
Ճամբարակ համայնքին կվերադարձվի 0.02 հա մակերեսով հողամասը. Դատախազություն
28.07.2026 | 19:37
Բաքուն հայտնում է Արցախում ականապատ տարածքներում հրդեհների մասին
Բոլորը

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը վերահաստատել է, որ Միացյալ Նահանգները Գրենլանդիայի կարիքն ունի իր ազգային անվտանգության համար՝ հավելելով, որ Արկտիկական կղզում իր կողմից նշանակված հատուկ դեսպանը «կգլխավորի գործողությունները», գրում է Reuters-ը։

Կիրակի Թրամփը Լուիզիանայի նահանգապետ Ջեֆ Լենդրիին նշանակել է Գրենլանդիայում իր հատուկ դեսպան, ինչը Դանիայի և Գրենլանդիայի կողմից կրկին քննադատության է արժանացել՝ հանքանյութերով հարուստ Արկտիկական կղզու նկատմամբ Վաշինգտոնի հետաքրքրության համար։ Թրամփը վկայակոչում է Գրենլանդիայի ռազմավարական նշանակությունը և հանքային պաշարները: Լենդրին, որը նահանգապետի պաշտոնը ստանձնել է 2024 թվականի հունվարին, հրապարակավ աջակցել է այս գաղափարին:

«Մեզ Գրենլանդիան անհրաժեշտ է ազգային անվտանգության, այլ ոչ թե հանքանյութերի համար։ Եթե նայեք Գրենլանդիային, ափամերձ շրջաններում կտեսնեք ռուսական և չինական նավեր։ Մեզ այն անհրաժեշտ է ազգային անվտանգության համար։ Մենք պետք է այն ունենանք»,- լրագրողներին ասել է Թրամփը՝ հավելելով, որ Լանդրին ցանկանում է «գլխավորել հարձակումը»։

Դանիայի վարչապետ Մետտե Ֆրեդերիկսենը և Գրենլանդիայի վարչապետ Յենս-Ֆրեդերիկ Նիլսենը տարածված համատեղ հայտարարությունում շեշտել են, որ Գրենլանդիան պատկանում է գրենլանդացիներին։

«Դուք չեք կարող բռնակցել մեկ այլ երկիր։ Նույնիսկ միջազգային անվտանգության մասին պնդմամբ։ Գրենլանդիան պատկանում է գրենլանդացիներին, և ԱՄՆ-ը չի կարող զավթել Գրենլանդիան»,- ասվում է հայտարարությունում։

Երկուշաբթի Թրամփի վարչակազմը մեծացրել է ճնշումը Կոպենհագենի վրա՝ կասեցնելով ԱՄՆ արևելյան ափին գտնվող հինգ խոշոր ծովային քամու էներգիայի նախագծերի լիցենզիաները, այդ թվում՝ դանիական պետական ​​Orsted ընկերության կողմից մշակվող երկու նախագծերի։

Գրենլանդիան, որը նախկինում դանիական գաղութ էր՝ մոտ 57,000 բնակչությամբ, 2009 թվականի համաձայնագրի համաձայն՝ իրավունք ունի անկախություն հռչակել, սակայն շարունակում է մեծապես կախված լինել ձկնորսությունից և դանիական սուբսիդիաներից։

Եվրոպայի և Հյուսիսային Ամերիկայի միջև ռազմավարական դիրքը այն դարձնում է ԱՄՆ բալիստիկ հրթիռային պաշտպանության համակարգի հիմնական վայր։ Միաժամանակ, նրա հանքային հարստությունը մեծացրել է ԱՄՆ-ի հետաքրքրությունը չինական արտահանումից կախվածությունը նվազեցնելու հարցում։

Դանիայի արտաքին գործերի նախարար Լարս Լոկե Ռասմուսենը հայտարարել է, որ կկանչի ԱՄՆ դեսպան Քենեթ Հաուերիին, որը Գրենլանդիա կատարած վերջին այցի ժամանակ «փոխադարձ հարգանք» էր խոստացել։

«Անսպասելիորեն հիմա ԱՄՆ նախագահի հատուկ ներկայացուցիչ է հայտնվել, ում հանձնարարված է  վերցնել Գրենլանդիան։ Սա, իհարկե, բացարձակապես անընդունելի է»,- հայտարարել է Ռասմուսենը։

Դանիան վերջին մեկ տարվա ընթացքում փորձել է վերականգնել Գրենլանդիայի հետ լարված հարաբերությունները, միաժամանակ փորձելով մեղմել Թրամփի վարչակազմի հետ լարվածությունը՝ ներդրումներ կատարելով Արկտիկայի պաշտպանության մեջ՝ ԱՄՆ-ի կողմից անբավարար անվտանգության վերաբերյալ քննադատությունները շտկելու համար։

 

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի