Հայաստանում հոկտեմբերին տնտեսական ակտիվությունը բարձրացել է մինչև 10.1%` շինարարության և մշակող արդյունաբերության շնորհիվ․ «Համաշխարհային բանկ Հայաստան»
Տնտեսություն
22.12.2025 | 22:54
«Համաշխարհային բանկ Հայաստան»-ից տեղեկացնում են, որ հրապարակվել է ՀԲ Հայաստանի ամսական տնտեսական թարմացումը։
«Հոկտեմբերին տնտեսական ակտիվությունը բարձրացել է մինչև 10.1%` շինարարության և մշակող արդյունաբերության շնորհիվ։

Զուտ ոչ առևտրային դրամական փոխանցումներն ավելացել են 31.2%-ով` Ռուսաստանից ներհոսքերի հաշվին։

Գնաճը նոյեմբերին աննշան նվազել է՝ կազմելով 3.1%»,- ասված է հաղորդագրությունում։