Կան ՌԴ ՖՍԲ-ի հետ կապ ունեցող պաշտոնյաներ․ դա վտանգ է ՀՀ-ի համար․ Ստեփան Գրիգորյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

01.10.2026 | 11:25
Ուկրաինան անցնում է «առավելագույն խնայողության ռեժիմի». ռազմական բյուջեին չի բավարարում 27 միլիարդ դոլար
01.10.2026 | 11:16
Արտարժույթների փոխարժեքները՝ հոկտեմբերի 1-ի դրությամբ
01.10.2026 | 11:08
«Մենք կա՛մ պայթեցնում ենք նրանց, կա՛մ գործարք ենք կնքում»․ Թրամփը՝ Իրանի շուրջ իրավիճակի մասին
01.10.2026 | 11:00
Կառավարության նիստը՝ ՈՒՂԻՂ
01.10.2026 | 10:57
10 մլրդ դրամ՝ պարգևավճարների համար
01.10.2026 | 10:52
Պաշտպանական բյուջեն 47 մլրդ դրամով կավելանա՝ հասնելով 613 միլիարդ դրամի
01.10.2026 | 10:50
Փակվել են Բերդի նախկին համայնքապետի ընտանիքին պատկանող գազալցակայանները
01.10.2026 | 10:44
Սուրեն Պապիկյանը չհայտարարված ստուգայց է կատարել զորամաս․ թերություններ են արձանագրվել
01.10.2026 | 10:36
Oդային ճանապարհով Գերմանիայից Հայաստան են ներմուծվել տոհմային երինջներ
01.10.2026 | 10:33
2027-ի բյուջեն՝ 3 տրիլիոն 603.8 միլիարդ դրամ․ դեֆիցիտը կկազմի շուրջ 468.2 միլիարդ դրամ
01.10.2026 | 10:25
Flydubai ավիաընկերությունը դադարեցրել է դեպի Իսրայել չվերթները՝ ինքնաթիռում միջադեպից հետո
01.10.2026 | 10:21
Հայտնի են Կիպրոս – Հայաստան հանդիպման մրցավարները
01.10.2026 | 10:17
Նավթի գները նվազել են
01.10.2026 | 10:02
ՀՀ-ն 250 մլն եվրո վարկ է վերցնելու՝ բյուջեի պակասուրդը լրացնելու համար
01.10.2026 | 09:46
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
Բոլորը

Քաղաքագետ Ստեփան Գրիգորյանը Factor TV-ի հետ զրույցում անդրադարձել է Հայաստանի իշխանությունների և Հայ Առաքելական եկեղեցու բարձրաստիճան որոշ հոգևորականների միջև սրվող հակամարտությանը, մասնավորապես՝ մամուլում տարածված այն տեղեկությանը, թե Ռուսաստանի և Նոր Նախիջևանի թեմի առաջնորդ Եզրաս արքեպիսկոպոս Ներսիսյանը համագործակցել է ԽՍՀՄ ՊԱԿ-ի (ԿԳԲ) հետ։

Ստեփան Գրիգորյանի գնահատմամբ՝ իշխանությունը գնացել է այդ քայլին, քանի որ նպատակ ունի կտրել եկեղեցին ռուսական ազդեցությունից։ Նա ուշադրություն է հրավիրել Եզրաս արքեպիսկոպոսի՝ Ռուսաստանում ունեցած դիրքի և ստացած բարձր պարգևների վրա։

«Եզրաս արքեպիսկոպոսը բավական ակտիվ է գործում Ռուսաստանում, ինչ-որ Ալեքսանդր Նևսկու շքանշան է ստանում․․․ ռուսական համակարգում այդ շքանշանների թիվը չգիտեմ ինչքան է՝ 50 է, թե 100 է, պատկերացնո՞ւմ եք, ամենաբարձրը տալիս են․․․ Հաշվի առնելով այստեղ կոնկրետ այդ գործը, հասկանում եմ՝ ինչի կառավարությունը դա արեց։ Քանի որ սրվում են հարաբերությունները, կառավարությունը ուզում է կտրել մեր եկեղեցին Ռուսաստանի ազդեցությունից»,- նշել է քաղաքագետը։

Գրիգորյանը շեշտել է, որ հոգևորականի լռությունը այս հարցում խոսուն է. «Եթե ինքը հանդես գա ու ասի, որ դա սուտ է, դա կեղծիք է, ես դատի կտամ և այլն, և այլն, ես կհասկանամ։ Բայց քանի որ ինքը լռում է, կարծես թե, դա ավելի մոտ է նրան, որ համապատասխանում է իրականությանը»։

Անդրադառնալով Հայաստանի դեմ տարվող հիբրիդային պատերազմին՝ Ստեփան Գրիգորյանը նշել է, որ Ռուսաստանը «կատաղի պայքար» է մղում Հայաստանի դեմ, իսկ երկրի ներսում գործող որոշ ուժեր սպասարկում են օտարերկրյա շահեր։

«Այն ուժերը, որոնք նույնիսկ պոտենցիալ կարող են օգտագործել ու ունեն ավանդույթներ կեղծել ընտրությունները․․․ եթե մոտ ժամանակներս փաստեր լինեն, որ ինչ-որ փողեր բերվում են Ռուսաստանից և այլն, պետք է փակվեն․․․ Մենք տեսնում ենք, որ Ռուսաստանը ամեն ինչ անում է, որ մենաշնորհները մնան իրենց ձեռքում, ազդեցությունը մնա, բայց մենք ուզում ենք ավելի անկախ լինել, ավելի դիվերսիֆիկացնում ենք մեր համագործակցությունը տարբեր ոլորտում։ Ես տեսնում եմ, որ աշխատում ենք, դա է պատճառը, որ էլ ավելի կատաղի պայքար է գնում Ռուսաստանի կողմից Հայաստանի դեմ»,- ասել է նա։

Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում։

Ռոբերտ Անանյան