Բաքվի հետ առաջին առևտուր անողը․ Սուքիասյանի կայաններում վաղվանից վաճառելու են ադրբեջանական բենզինը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

10.09.2026 | 23:04
ԿԳՄՍ նախարարը մանկավարժների հետ ոլորտային հարցեր է քննարկել
10.09.2026 | 22:47
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
10.09.2026 | 22:32
Նոր սպառնալիք գլոբալ տնտեսությանը․ հութիները Եմենում Կարմիր ծովի ափին կարևոր քաղաք են գրավել, շարժվում են դեպի Բաբ էլ-Մանդեբի նեղուց
10.09.2026 | 22:15
Ադիս Աբեբայում ներկայացվել են COP17-ի՝ ՀՀ նախագահության առաջնահերթություններն ու նախապատրաստական աշխատանքները
10.09.2026 | 21:58
Սանկտ Պետերբուրգում Ադրբեջանի նախկին գլխավոր հյուպատոսը մեղադրվում է ոսկու մաքսանենգության մեջ
10.09.2026 | 21:46
Մինսկի փողոցի ջրամատակարարման համակարգը պետությանը կփոխանցվի և վարձակալության կհանձնվի «Վեոլիա ջուր» ընկերությանը
10.09.2026 | 21:29
Քաղաքական խորհրդակցություններ՝ ՀՀ-ի և Լեհաստանի արտաքին գերատեսչությունների միջև
10.09.2026 | 21:13
Զինված միջադեպ Ստամբուլում․ երկու մարդ զոհվել է, մեկը՝ վիրավորվել
10.09.2026 | 21:00
Իշխանությունը գնում է ընդդիմության գլխատման՝ քաղաքական առումով․ պրոցեսները հանգիստ չեն ընթանա․ Տիգրան Աբրահամյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.09.2026 | 20:46
Կարդալ չգիտենք, վատ ենք հաշվում․ Հայաստանը վերջինն է տարածաշրջանում․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.09.2026 | 20:30
Apple-ը ներկայացրել է iPhone 18 Pro և Pro Max մոդելները, ինչպես նաև իր առաջին «ծալվող» սմարթֆոնը
10.09.2026 | 20:18
Մասիս քաղաքում վթարային ջրանջատում կլինի
10.09.2026 | 20:05
Սիրուշոն մինչ նախագահ Քոչարյանի հարս դառնալը հայտնի աստղ էր, բայց անօրինական են համարել նրա ընկերություններ՝ 75 000 դրամ հիմնադիր կապիտալով․ Գեղամ Մանուկյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.09.2026 | 19:43
Արմաշի նախկին զորանոցի տարածքը հետ են վերցնում Ջրային կոմիտեից․ «Արարատ» ՋՕԸ-ն այն չի օգտագործել
10.09.2026 | 19:30
Գնդապետի պաշտոնանկություն՝ զինվորի մահից 22 օր անց․ ինչ են ակնկալում 19-ամյա տղայի հարազատները. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

«Այո, այդ թշնամի Ադրբեջանի հետ ուզում եմ հարևանություն անել»,- մի առիթով հայտարարել էր գործարար Խաչատուր Սուքիասյան։ Հիմա ոչ միայն հարևանություն, այլ նաև արդեն առևտուր է ադրբեջանցիների հետ անում ՔՊ-ական պատգամավորը։

Ադրբեջանական բենզինը վաղվանից կվաճառվի «Մեգա Թրեյդ» ընկերությանը պատկանող «Ռան Օիլ» բենզալցակայանների ցանցում։ Այս ընկերությունը Խաչատուր Սուքիասյանի ընտանիքին պատկանող «Սիլ կոնցեռնի» կազմում է։

«Մեր հաճախորդները իրենց գրպանի վրա կզգան գնի տարբերությունը։ Նախնական նախատեսել ենք, որ մեկ լիտրը վաճառվելու է 440 դրամ՝ «Պրեմիում» տեսակի բենզինը։ Հիմա շուկայում միջին գինը 520 դրամ է»,- ասում է «Մեգա Թրեյդ» ընկերության տնօրեն Կարեն Հայրիյանը։

ՀՀ է ներկրվել 1300 տոննա բենզին։ 600 տոննան պատկանում է «Մեգա Թրեյդ» ընկերությանը։ «Ռան օյլ»-ից զատ՝ ևս մեկ ընկերություն է ադրբեջանական բենզին ներկրել, որի անունը պաշտոնապես չի հայտարարվում։ Factor TV-ն Էկոնոմիկայի նախարարություն և ՊԵԿ հարցումներ է ուղարկել, որոնց պատասխանները դեռ չենք ստացել։ Բենզինի բիզնեսով զբաղվողների շրջանում տեղեկություններ են շրջանառվում, որ այս գործարքում ներգրավված է նաև խոշոր գործարար, նախկին ՀՀԿ-ական Սամվել Ալեքսանյանը։ Այս տեղեկությունը փորձեցինք նրանից ճշտել, սակայն մեր հեռախոսազանգերն անպատասխան մնացին։

Հայաստանում բենզինի ներկրմամբ և վաճառքով զբաղվող հիմնական ընկերություններն են «CPS»-ը, «Ռան Օյլ»-ը, «Ֆլեշ»-ը, «Մաքս Օիլ»-ը, «Կամօյլ»ը, և «Ավռա»-ն։

Իսկ ինչպե՞ս են ներմուծող ընկերությունները տեղեկացել ադրբեջանական բենզին ներկրելու հնարավորության մասին։ Նիկոլ Փաշինյանը վերջին ճեպազրույցի ժամանակ տեղեկացրեց, որ երկու պետություններն իրենց գործարար շրջանակներին տեղեկացրել են հնարավորության մասին։ Գործարքն իրականացրել են մասնավոր ընկերություները։

Կարեն Հայրիյանից հետաքրքրվեցինք՝ արդյո՞ք պետական մակարդակով իրենց ընկերությանն այդ մասին տեղյակ պահվել է։

«Մենք գնումը կատարել ենք վառելիքի վերավաճառքով զբաղվող միջազգային կազմակերպությունից, պայմանագիրը կնքել ենք իրենց հետ, բայց, որ ծագումն ադրբեջանական է, այո՛»,- նշում է Հայրիյանը։

Ադրբեջանական բենզինը Հայաստան է հասել Վրաստանով՝ տարանցման զրո վճարով։ Սա վրացական իշխանության որոշումն է եղել առաջին ներկրման համար, սակայն հաջորդ բեռնափոխադրումների համար վճարումը պարտադիր է լինելու։ Կարեն Հայրիյանը նշեց, որ Հայաստանի կառավարությունը զբաղվում է տարանցման սակագնի հարցով․ «Ներկա պահին հստակեցված ոչինչ չկա։ Ես որքանով տեղյակ եմ կառավարությունը ակտիվ բանակցություններ է վարում այդ խնդիրը լուծելու համար, հուսով եմ կսստացվի բանակցությունների արդյունքում ստանալ այնպիսի տարանցման սակագին, մեր քաղաքացիների համար մատչելի վառելիք ներկրենք։ Ես որքանով որ տեղեկացված եմ այս պահին սահմանված տարանցման սակագին չկա»։

Կառավարության բանակցությունների արդյունքին սպասող գործարարին և մյուս ներկրողներին Նիկոլ Փաշինյանն առաջարկում է նաև այլընտրանքային ուղիներ փնտրել։

Սուքիասյանների ընկերությունը որոշել է առանց տարանցման վճարի Հայաստան հասած ադրբեջանական «Պրեմիում» տեսակի բենզինը վաճառել այս պահի շուկայական գնից մոտ 80 դրամ էժան։ Թե որքան կլինի արժեքը նախատեսված վճարներից հետո և ինչ վերադասավորումներ կլինեն բենզինի շուկայում, վաղ է ասել։

Տնտեսագետ Սուրեն Պարսյանի խոսքով՝ Վրաստանը մեկ տոննա բեռնափոխադրման համար յուրաքանչյուր մեկ կմ-ի համար կես դոլար է պահանջում։ Տնտեսագետը նշում է՝ գնային փոփոխությունները կախված են նաև նրանից, թե Բաքուն որքանով է պատրաստ մեծ ծավալներով «Պրեմիում» տեսակի բենզին արտահանել Հայաստան։

Ի դեպ, այս օրերին սոցիալական ցանցերում որոշ օգտատերեր առաջարկում են բոյկոտել ադրբեջանական էժան բենզինը՝ նշելով, որ այդպիսով զինում են ադրբեջանական բանակը, իսկ Սուքիասյանների ընկերությունից առաջարկում են այս ներկրումը դիտարկել էժան վառելիքի ձեռքբերման հնարավորություն։

Մանրամասները՝ տեսանյութում։

Նարեկ Կիրակոսյան