Կրեմլը մեկնաբանել է տեղեկությունները, որ Պուտինը ձգտում է Եվրոպայում նոր պատերազմների

Լուրեր

31.10.2026 | 12:34
Կյանքի թանկացման դեմ բողոքի ցույցերը տարածվում են Եվրոպայում․ ակցիաներ են եղել նաև Իտալիայի ավելի քան 60 քաղաքում
31.10.2026 | 12:28
Վահան Բիչախչյանը խաղադաշտ է վերադարձել շուրջ 3 ամսվա ընդմիջումից հետո. ՏԵՍԱՆՅՈՒԹ
31.10.2026 | 12:15
Ժաննա Անդրեասյանը գիտական ինստիտուտների ղեկավարների հետ քննարկել է ոլորտի բարեփոխումները
31.10.2026 | 11:55
Brent տեսակի նավթի գինը նվազել է
31.10.2026 | 11:33
Հորդառատ անձրևի հետևանքով Երևանում և Կոտայքում ջրալցումներ են եղել․ հեռացվել է մոտ 27 տոննա ջուր
31.10.2026 | 11:08
ԿԸՀ-ն սահմանել է նոյեմբերի 29-ի ՏԻՄ ընտրություններին մասնակցող ուժերի հերթական համարները
31.10.2026 | 10:43
Հայաստանի չեմպիոնը հաղթական խաղով է ավարտել պայքարը ֆուտզալի Չեմպիոնների լիգայում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
31.10.2026 | 10:25
Երևան մոլում բացվել է HayPass-ի գրասենյակը. Փաշինյանը ծանոթացել է անձնագիր ստանալու նոր համակարգին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
31.10.2026 | 10:07
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
30.10.2026 | 23:30
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
30.10.2026 | 23:27
Նոյեմբերի 1-ից ուժի մեջ են մտնում օտարերկրացիներին կացության կարգավիճակ տրամադրելու նոր կարգավորումները
30.10.2026 | 23:13
Ուկրաինայի դեմ պատերազմում զոհված ռուս զինծառայողների թիվը կարող է գերազանցել 500 հազարը
30.10.2026 | 23:02
Կասեցվել է «Նոր Զովք» ընկերության հացի և հացաբուլկեղենի արտադրամասի արտադրական գործունեությունը
30.10.2026 | 22:47
ՔՊ-ն Աշտարակում առաջադրում է գործող համայնքապետ Թովմաս Շահվերդյանին
30.10.2026 | 22:33
Բաքվից հայտնում են, թե Թուրքիայի ԱԳՆ-ն մերժել է Ադրբեջանի դեսպանատան խնդրանքը՝ Անկախության օրվա առթիվ դրոշի գույներով լուսավորել խորհրդանշական օբյեկտները
Բոլորը

Կրեմլում հայտարարել են, որ ԱՄՆ հետախուզության եզրակացությունները, որ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը ցանկանում է գրավել ամբողջ Ուկրաինան և վերադարձնել այն տարածքները, որոնք նախկինում ԽՍՀՄ մաս էին կազմում, չեն համապատասխանում իրականությանը, գրում է BBC-ի ռուսական ծառայությունը։

Անցյալ շաբաթ Reuters-ը, հղում անելով ԱՄՆ հետախուզական համայնքի եզրակացություններին ծանոթ վեց աղբյուրների, հաղորդել էր, որ Պուտինը չի հրաժարվել Ուկրաինան գրավելու, ինչպես նաև Եվրոպայի այլ մասերը, որոնք մի ժամանակ Խորհրդային կայսրության մաս էին կազմում, այդ թվում՝ ՆԱՏՕ-ի ներկայիս անդամ երկրները, նվաճելու իր նպատակից: Գործակալության աղբյուրների համաձայն՝ եվրոպացի առաջնորդներն ու հետախուզական գործակալությունները նույնպես կարծում են, որ Պուտինը պատերազմի է ձգտում Եվրոպայում:

Կրեմլի խոսնակ Դմիտրի Պեսկովը լրագրողներին ասել է, որ Մոսկվան չգիտի, թե որքանով են հուսալի Reuters-ի կողմից մեջբերված աղբյուրները, բայց եթե տեղեկատվությունը ճիշտ է, ապա ԱՄՆ հետախուզության եզրակացությունները սխալ են։

«Նախևառաջ, մենք չգիտենք, թե որքանով են նրանք [աղբյուրները] հուսալի։ Մենք իսկապես տեսել ենք որոշ ցրված հաղորդագրություններ այս հարցի վերաբերյալ, բայց նույնիսկ եթե դրանք համապատասխանում են իրականությանը, դա այն դեպքն է, երբ հետախուզական գործակալությունները սխալ դատողություններ, հետազոտություններ և եզրակացություններ են անում։ Սա բացարձակապես չի համապատասխանում իրականությանը»,- ասել է Պեսկովը՝ ի պատասխան Reuters-ի հաղորդագրության վերաբերյալ մեկնաբանության խնդրանքի։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի