2025 թվականի «Սպորտի ոլորտում տարվա լավագույնների ընտրություն» մրցույթին հավակնող մարզիկները
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը ներկայացնում է 2025 թվականի «Սպորտի ոլորտում տարվա լավագույնների ընտրություն» մրցույթին մասնակցող մարզիկների և մարզիչների անվանացանկերը: Այս մասին տեղեկացնում են ԿԳՄՍՆ-ից։
«Սպորտի ոլորտում տարվա լավագույնների ընտրություն» մրցույթն անցկացվում է հետևյալ անվանակարգերում՝
- լավագույն 3 մարզիկ
- լավագույն կին մարզիկ
- հաշմանդամություն ունեցող լավագույն մարզիկ
- լավագույն թիմ
- լավագույն երիտասարդ մարզիկ
- վերադարձ մեծ սպորտ և/կամ հայտնություն
- Հայաստանի Հանրապետությունը լավագույնս հանրահռչակած մարզիկ
- լավագույն մարզիչ
- հանդիսատեսի համակրանք (առցանց քվեարկությամբ):
Մրցույթը կանցկացվի դեկտեմբերի 26-ին: