Հայաստանը Ժնևում քննարկել է փախստականների խնդիրների հասցեագրման իր մոտեցումները

Լուրեր

30.10.2026 | 17:01
Ամասիայում ՔՊ-ի ավագանու ընտրական ցուցակը կգլխավորի Ջեմմա Հարությունյանը
30.10.2026 | 16:55
Ընտրվելու դեպքում կդադարեցնեմ անդամակցությունը ՀՅԴ-ին․ Մինասյանը՝ հանձնաժողովի անդամ դառնալու մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
30.10.2026 | 16:48
Մխիթար Խաչիկյանը Նոյեմբերյանում ՔՊ-ի համայնքապետի թեկնածուն է
30.10.2026 | 16:47
«Ինտեգրում ֆուտբոլի միջոցով» ծրագրի Համերաշխության գավաթը հաղթեց Սևանի թիմը
30.10.2026 | 16:38
Օլեշկիում սկսվել է բնակիչների տարհանումն ու մարդասիրական օգնության բաշխումը
30.10.2026 | 16:27
«Արծվիկ Մինասյանը շարունակում է ՀՅԴ անդամ լինել»․ ԱԺ-ում քննարկվում է նրա թեկնածության հարցը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
30.10.2026 | 16:18
Գագիկ Խաչատրյանի ինքնազգացողությունը դատարանում վատացավ
30.10.2026 | 16:09
Բելառուսում արգելել են Հայաստանից և Վրաստանից կոնյակի արտադրատեսակների վաճառքը
30.10.2026 | 16:00
ԱՄՆ-ը նույնպես կկորցնի, եթե չշարունակի աջակցել Ուկրաինային ՌԴ-ի դեմ պայքարում․ ԱՄՆ բանակի նախկին սպա․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
30.10.2026 | 15:55
Հոկտեմբերի 31-ին Հայաստանում օդի ջերմաստիճանը կբարձրանա մինչև 7 աստիճանով
30.10.2026 | 15:46
Իրեն թվում է` հեղափոխական, «Դուխով» կեպկայով Նիկոլն է. Աննա Գրիգորյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
30.10.2026 | 15:40
Տղամարդ պատգամավորները պետք է ներողություն խնդրեն դահլիճում գտնվող կանանցից. Նազելի Բաղդասարյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
30.10.2026 | 15:35
«Տարաձայնությունների տեղ չկա». Էրդողանը շեշտել է թյուրքական աշխարհի միասնությունը՝ Ալիևի բացակայության պայմաններում
30.10.2026 | 15:26
Ջուդ Բելինգեմի հայրը հրավիրվել է Անգլիայի վետերանների հավաքական
30.10.2026 | 15:20
Հոկտեմբերի 31-ին COP17-ի պատճառով Երևանի կենտրոնում երթևեկությունը ժամանակավորապես կսահմանափակվի
Բոլորը

2025 թվականի դեկտեմբերի 15–17-ը ՀՀ ԱԳՆ Մարդու իրավունքների և հումանիտար հարցերի վարչության պետ Կարինե Սուջայանի գլխավորած պատվիրակությունը մասնակցել է Ժնևում անցկացված Փախստականների համաշխարհային ֆորումի առաջընթացի գնահատմանը նվիրված համաժողովին։

Շվեյցարիայում ՀՀ դեսպանության փոխանցմամբ՝ ֆորումի շրջանակներում Հայաստանը հանդես է եկել որպես բանախոս մի շարք բարձրաստիճան պանելային քննարկումներում՝ ներկայացնելով ՀՀ կառավարության քայլերը փախստականների հոսքերին արդյունավետ արձագանքման, ապաստանի համակարգերի ամրապնդման, օրենսդրական բարեփոխումների և թվային գործիքների կիրառման ուղղությամբ։ Ընդգծվել է հումանիտար փուլից դեպի հումանիտար–զարգացում–խաղաղություն սահուն անցման կարևորությունը և դոնոր երկրների շարունակական ներգրավվածության անհրաժեշտությունը։

Հայկական կողմի նախաձեռնությամբ անցկացվել է նաև հարակից միջոցառում՝ «Փախստականների վերաբերյալ գլոբալ համաձայնագրի իրականացումը Հայաստանում» թեմայով, որի ընթացքում ներկայացվել են ՀՀ ստանձնած պարտավորությունները և առաջիկա տարիների առաջնահերթությունները, այդ թվում՝ ՄԱԿ ՓԳՀ-ի հետ համատեղ մշակված ազգային շրջանակը։

Այցի ընթացքում պատվիրակությունն ունեցել է նաև մի շարք երկկողմ հանդիպումներ, այդ թվում՝ ՄԱԿ Փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի գրասենյակի Եվրոպայի հարցերով տնօրեն Ֆիլիպե Լեկլերկի հետ՝ քննարկելով համագործակցության հետագա զարգացումը։