Պուտինը խոստացել է Ուկրաինայի վրա հարձակումների մորատորիում՝ ընտրությունների դեպքում

Լուրեր

09.10.2026 | 23:47
Վրաստանում սպանության համար հետախուզվող է հայտնաբերվել. ՀՀ և Վրաստանի ՆԳՆ-ների համագործակցության արդյունքը
09.10.2026 | 23:27
Թրամփը հայտնել է Պուտինի հետ «շատ հաջող» բանակցությունների և ռուսական դիզվառելիքի մատակարարումների շուրջ պայմանավորվածության մասին
09.10.2026 | 23:15
ԿԸՀ-ն արձագանքել է Հրազդանի ընտրատարածքում դիտորդի մասնակցությամբ միջադեպին
09.10.2026 | 22:57
Կարո՞ղ է Իսրայելը բաժանել Բաքվին և Անկարային․ ինչի կարող են հանգեցնել վերջին հակասությունները․ BBC-ի անդրադարձը
09.10.2026 | 22:44
ԱԺ-ից հաստատում են՝ Civic-ին աշխատակազմն է տրամադրել հոկտեմբերի 6-ի միջադեպի կադրերը
09.10.2026 | 22:28
Պանամայում 7,6 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել
09.10.2026 | 22:14
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
09.10.2026 | 21:58
Վրաստանում բացվել է առաջին TUMO կենտրոնը
09.10.2026 | 21:43
Ադրբեջանի դպրոցներում հիջաբ կրելու արգելք է սահմանվել նաև ուսուցիչների համար
09.10.2026 | 21:27
ՀՀ-ն զգալի առաջընթաց է արձանագրել վիզաների ազատականացման ոլորտում․ ԵՄ գնահատման 2-րդ առաքելությունը ՀՀ-ում է
09.10.2026 | 21:13
Ադրբեջանի դպրոցներում աշակերտները բողոքի ակցիաներ են անցկացրել հիջաբ կրելու արգելքի դեմ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.10.2026 | 21:00
Հարցեր են առաջացել՝ զինված ադրբեջանցին ինչո՞ւ հետ չգնաց, 5 օր ՀՀ-ում մնաց․ կասկածներ կան՝ պիտի պատասխանվեն․ Անդրանիկ Քոչարյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.10.2026 | 20:52
Էդուարդ Սպերցյանը գոլային փոխանցում է կատարել «Ալ Ահլիի» կազմում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.10.2026 | 20:44
ՌԴ արտաքին հետախուզության ղեկավար Նարիշկինը գտնվում է Ադրբեջանի խնամակալության ներքո․ Эхо
09.10.2026 | 20:30
Բաքուն դիվանագետներին Գանձասար է տանում, որպեսզի հայերին ջնջի Ղարաբաղի պատմությունից․ Ալթայ Գոյուշով․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը կրկին բարձրացրել է Ուկրաինայում ընտրություններ անցկացնելու հարցը, գրում է BBC-ի ռուսական ծառայությունը։

Ավելի վաղ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին խոսել էր դրանք անցկացնելու պատրաստակամության մասին՝ որպես պատերազմը դադարեցնելու ամերիկյան ծրագրի մաս։ Զելենսկին, արձագանքելով ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի պահանջներին, հայտարարել էր, որ ընտրությունների անցկացման համար անհրաժեշտ են ամերիկյան անվտանգության երաշխիքներ։

«Մենք պատրաստ ենք մտածել Ուկրաինայում ընտրությունների ժամանակ անվտանգությունն ապահովելու շուրջ։ Թեկուզ ընտրությունների օրը զերծ մնալ տարածքի խորքին հարվածներից։ Եթե նրանք ցանկանում են ընտրություններն օգտագործել միայն ռուսական զորքերի հարձակումը դադարեցնելու համար, ապա դա սխալ ընտրություն է»,- հայտարարել է Ռուսաստանի նախագահը։

Պուտինը հիշեցրել է, թե Ռուսաստանի կողմից Ուկրաինա ներխուժման սկսվելուց հետո ՌԴ-ում անցկացվել են ընտրություններ, այդ թվում՝ կրակոցների պայմաններում։

Վլադիմիր Պուտինը Ռուսաստանի նախագահ է ընտրվել 2000 թվականին, Զելենսկին՝ 2019 թվականին։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի