Ուկրաինան պնդում է, որ հարձակվել է Միջերկրական ծովում Ռուսաստանի «ստվերային նավատորմին» պատկանող լցանավի վրա

Լուրեր

30.10.2026 | 16:55
Ընտրվելու դեպքում կդադարեցնեմ անդամակցությունը ՀՅԴ-ին․ Մինասյանը՝ հանձնաժողովի անդամ դառնալու մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
30.10.2026 | 16:48
Մխիթար Խաչիկյանը Նոյեմբերյանում ՔՊ-ի համայնքապետի թեկնածուն է
30.10.2026 | 16:47
«Ինտեգրում ֆուտբոլի միջոցով» ծրագրի Համերաշխության գավաթը հաղթեց Սևանի թիմը
30.10.2026 | 16:38
Օլեշկիում սկսվել է բնակիչների տարհանումն ու մարդասիրական օգնության բաշխումը
30.10.2026 | 16:27
«Արծվիկ Մինասյանը շարունակում է ՀՅԴ անդամ լինել»․ ԱԺ-ում քննարկվում է նրա թեկնածության հարցը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
30.10.2026 | 16:18
Գագիկ Խաչատրյանի ինքնազգացողությունը դատարանում վատացավ
30.10.2026 | 16:09
Բելառուսում արգելել են Հայաստանից և Վրաստանից կոնյակի արտադրատեսակների վաճառքը
30.10.2026 | 16:00
ԱՄՆ-ը նույնպես կկորցնի, եթե չշարունակի աջակցել Ուկրաինային ՌԴ-ի դեմ պայքարում․ ԱՄՆ բանակի նախկին սպա․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
30.10.2026 | 15:55
Հոկտեմբերի 31-ին Հայաստանում օդի ջերմաստիճանը կբարձրանա մինչև 7 աստիճանով
30.10.2026 | 15:46
Իրեն թվում է` հեղափոխական, «Դուխով» կեպկայով Նիկոլն է. Աննա Գրիգորյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
30.10.2026 | 15:40
Տղամարդ պատգամավորները պետք է ներողություն խնդրեն դահլիճում գտնվող կանանցից. Նազելի Բաղդասարյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
30.10.2026 | 15:35
«Տարաձայնությունների տեղ չկա». Էրդողանը շեշտել է թյուրքական աշխարհի միասնությունը՝ Ալիևի բացակայության պայմաններում
30.10.2026 | 15:26
Ջուդ Բելինգեմի հայրը հրավիրվել է Անգլիայի վետերանների հավաքական
30.10.2026 | 15:20
Հոկտեմբերի 31-ին COP17-ի պատճառով Երևանի կենտրոնում երթևեկությունը ժամանակավորապես կսահմանափակվի
30.10.2026 | 15:10
Վարույթ՝ Կաթողիկոսի գործով նախկին դատավորի դեմ // «Օտարերկրյա գործակալ» «Նովայա գազետա»-ն փակվում է․ ԼՈՒՐԵՐ
Բոլորը

Ուկրաինայի անվտանգության ծառայությունը Միջերկրական ծովի չեզոք ջրերում առաջին անգամ հարվածել է Ռուսաստանի «ստվերային նավատորմին» պատկանող տանկերի։ Այս մասին РБК-Ուկրաինային հայտնել են Անվտանգության ծառայության աղբյուրները։

Աղբյուրների համաձայն՝ Ուկրաինայի տարածքից ավելի քան 2000 կիլոմետր հեռավորության վրա անցկացվել է նոր, աննախադեպ հատուկ գործողություն։ Միջերկրական ծովի չեզոք ջրերում բազմափուլ գործողությունից հետո Անվտանգության ծառայության «Ալֆա» ստորաբաժանումն անօդաչու թռչող սարքերով հարվածել է ռուսական «ստվերային նավատորմին» պատկանող QENDIL2 լցանավին։

Նշվում է, որ հատուկ գործողության պահին ռուսական նավը դատարկ էր և որևէ բեռ չէր տեղափոխում։ Հետևաբար, հարձակումը որևէ սպառնալիք չէր ներկայացնում տարածաշրջանի բնապահպանական իրավիճակի համար։

«Ռուսաստանն այս լցանավն օգտագործել է այդ պատժամիջոցները շրջանցելու և գումար վաստակելու համար, որն օգտագործվում է Ուկրաինայի դեմ պատերազմը ֆինանսավորելու համար: Հետևաբար, միջազգային իրավունքի և պատերազմի օրենքների ու սովորույթների տեսանկյունից, սա լիովին օրինական թիրախ է Թշնամին պետք է հասկանա, որ Ուկրաինան չի կանգնի և կհարձակվի նրանց վրա»,- ընդգծել է աղբյուրը:

Հաղորդվում է, որ հարձակման հետևանքով լցանավը կրիտիկական վնաս է կրել և չի կարող օգտագործվել իր նպատակային նշանակությամբ։

Սա նոյեմբերի վերջից ի վեր ուկրաինական ուժերի կողմից Ռուսաստանի «ստվերային նավատորմին» պատկանող լցանավերին հարվածելու մասին չորրորդ հաղորդագրությունն է։

Այսօր մամուլի ասուլիսի ժամանակ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին հաղորդավարը հարցրել է Միջերկրական ծովի չեզոք ջրերում լցանավի վրա հարձակման մասին։ Ի պատասխան՝ Պուտինը նշել է, որ վնասը կրիտիկական չի համարում։

«Ի վերջո, դա չի հանգեցնի սպասվող արդյունքի: Այն չի խաթարի մատակարարումները, այլ միայն կստեղծի լրացուցիչ սպառնալիքներ: Եվ մեր կողմից պատասխան անպայման կլինի»,- ասել է ՌԴ նախագահը:

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի