Ստամբուլի մոտակայքում ռուսական ԱԹՍ է կործանվել

Լուրեր

11.09.2026 | 10:38
Հայաստանն Իրաքյան Քուրդիստանի հետ քննարկել է առևտրատնտեսական կապերը զարգացնելու հնարավորությունները
11.09.2026 | 10:27
Ուկրաինական ԱԹՍ-ները հարվածել են Սարատովում Ozon-ի պահեստին․ Վոլգոգրադի և Տուլայի մարզերում զոհեր և վիրավորներ կան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.09.2026 | 10:18
ՊԵԿ-ն ու Ուզբեկստանի մաքսային ծառայությունը համագործակցության հուշագիր են ստորագրել
11.09.2026 | 10:07
Մեկնարկել է ՀՀ դպրոցականների շախմատի 20-րդ հոբելյանական օլիմպիադայի եզրափակիչ փուլը
11.09.2026 | 09:53
Շենքի տանիքում բռնկված հրդեհի տարածումը կանխվել է
11.09.2026 | 09:42
Սեզոնային գրիպի դեմ պատվաստանյութն արդեն առկա է․ Ավանեսյան
10.09.2026 | 23:04
ԿԳՄՍ նախարարը մանկավարժների հետ ոլորտային հարցեր է քննարկել
10.09.2026 | 22:47
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
10.09.2026 | 22:32
Նոր սպառնալիք գլոբալ տնտեսությանը․ հութիները Եմենում Կարմիր ծովի ափին կարևոր քաղաք են գրավել, շարժվում են դեպի Բաբ էլ-Մանդեբի նեղուց
10.09.2026 | 22:15
Ադիս Աբեբայում ներկայացվել են COP17-ի՝ ՀՀ նախագահության առաջնահերթություններն ու նախապատրաստական աշխատանքները
10.09.2026 | 21:58
Սանկտ Պետերբուրգում Ադրբեջանի նախկին գլխավոր հյուպատոսը մեղադրվում է ոսկու մաքսանենգության մեջ
10.09.2026 | 21:46
Մինսկի փողոցի ջրամատակարարման համակարգը պետությանը կփոխանցվի և վարձակալության կհանձնվի «Վեոլիա ջուր» ընկերությանը
10.09.2026 | 21:29
Քաղաքական խորհրդակցություններ՝ ՀՀ-ի և Լեհաստանի արտաքին գերատեսչությունների միջև
10.09.2026 | 21:13
Զինված միջադեպ Ստամբուլում․ երկու մարդ զոհվել է, մեկը՝ վիրավորվել
10.09.2026 | 21:00
Իշխանությունը գնում է ընդդիմության գլխատման՝ քաղաքական առումով․ պրոցեսները հանգիստ չեն ընթանա․ Տիգրան Աբրահամյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Թուրքիայի Քոջաելիի Իզմիթ շրջանի գյուղական վայրերից մեկում հայտնաբերվել է ռուսական արտադրության Orlan-10 հետախուզական անօդաչու թռչող սարք, ինչը հետաքննություն սկսելու պատճառ է դարձել, գրում է Turkiye today-ը։

Հաղորդումների համաձայն՝ բնակիչներն անօդաչուն նկատել են գյուղական Ջուբուքլուբալա թաղամասում և տեղեկացրել համապատասխան մարմիններին։ Հաղորդումից հետո տարածք են ուղարկվել ժանդարմերիայի խմբեր։

Սա այս շաբաթվա ընթացքում Թուրքիայում անօդաչու թռչող սարքի հետ կապված երկրորդ դեպքն է՝ երկուշաբթի թուրքական F-16-ների կողմից Չանքըրիի մոտակայքում անհայտ անօդաչու թռչող սարքի խոցումից հետո։

Orlan-10-ը միջին հեռահարության, բազմաֆունկցիոնալ անօդաչու թռչող սարք է, որը մշակվել է Սանկտ Պետերբուրգի «Special Technology Center» ՍՊԸ ռուսական ընկերության կողմից: ԱԹՍ-ն Ռուսաստանի պաշտպանության նախարարության սպառազինության մեջ է 2010 թվականից։ Այն նախատեսված է տարբեր առաքելությունների համար, այդ թվում՝ օդային հետախուզություն, դիտարկում, մոնիթորինգ, որոնում և փրկարարություն, մարտական ​​պատրաստություն, էլեկտրոնային խլացում, ռադիոազդանշանների հայտնաբերում և թիրախի հետևում։

Orlan-10-ը սովորաբար տեղակայվում է երկու կամ երեք միավորանոց խմբերով, որտեղ առաջին անօդաչու թռչող սարքը հետախուզություն է իրականացնում 1-1,5 կմ բարձրության վրա, երկրորդը՝ էլեկտրոնային պատերազմ վարում, իսկ երրորդը ծառայում է որպես տրանսպոնդեր՝ հետախուզական տեղեկատվությունը փոխանցելով կառավարման կենտրոնին։

2022 թվականին Թուրքիայի Գումուշանեի Քուրթուն շրջանում սունկ հավաքող բնակիչները հայտնաբերել էին բեկորներ, որոնք հետագայում նույնականացվել են որպես ռուսական արտադրության Orlan-10 անօդաչու թռչող սարք։ Այդ միջադեպը նույնպես վերագրվել է ռուս-ուկրաինական հակամարտությանը, և ենթադրվում է, որ անօդաչուն դուրս է եկել վերահսկողությունից և հայտնվել է Թուրքիայի տարածքում։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի