ՀՀ-ում ծառայությունների սակագները շարունակում են աճել․ ամենաբարձր գնաճը կրթության և տրանսպորտի ոլորտներում է

Լուրեր

23.11.2026 | 23:16
Սևանա լճի մակարդակը մեկ շաբաթում չի փոխվել․ այն 26 սմ-ով բարձր է նախորդ տարվա նույն օրվա ցուցանիշից
23.11.2026 | 22:58
Ալեն Սիմոնյանը հանդիպել է Լիտվայի ազգային ճգնաժամային կառավարման կենտրոնի ղեկավարի հետ
23.11.2026 | 22:44
ՔՊ-ական համայնքապետի դեմ հայցը մերժվել է․ Քաջայր Նիկողոսյանը կշարունակի թեկնածու լինել
23.11.2026 | 22:30
ԱՄՆ կառավարությունը հիմքեր չունի ենթադրելու, որ Ջենսեն Հուանգի վերադարձը NVIDIA որևէ վտանգ է ներկայացնում ազգային անվտանգության համար․ Թրամփ
23.11.2026 | 22:14
Ադրբեջանում ընդդիմադիր «Մուսավաթ» կուսակցության առաջնորդին արգելել են լքել երկիրը
23.11.2026 | 21:57
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
23.11.2026 | 21:53
Ռուսաստանը ցանկանում է մինչև տարեվերջ միջուկային զենք տեղակայել տիեզերքում. գերմանական ԶԼՄ-ներ
23.11.2026 | 21:40
40-ից ավելի միջազգային կազմակերպություններ, այդ թվում՝ ՀՀ-ից ՀՔԱՎ-ը, կոչ են արել ԵԱՀԿ երկրներին արգելափակել կառույցում Ադրբեջանի հնարավոր նախագահությունը
23.11.2026 | 21:29
Թուրքիայում հազարավոր մարդիկ բողոքի ցույց են անցկացրել ընդդիմության և ԶԼՄ-ների նկատմամբ իշխանությունների ճնշումների դեմ
23.11.2026 | 21:14
ԱՄՆ-ն ու Եվրոպան ցանկանում են մինչև Սուրբ Ծնունդ բանակցություններ անցկացնել ՌԴ-ի հետ, Ուկրաինան պատրաստ է նույնիսկ վաղը․ Զելենսկի
23.11.2026 | 21:00
ԹԵԺ ԲԱՆԱՎԵՃ․ Երևանը՝ խցանումային կոլապսի առաջ․ ո՞վ է մեղավոր, և ո՞րն է ելքը
23.11.2026 | 20:53
Սահմանադրական «նոր կոստյում»․ ո՞ւմ է սազում իշխանության նախագիծը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
23.11.2026 | 20:49
Նիկոլ Փաշինյանը պաշտոնական այցով մեկնել է Ռումինիա
23.11.2026 | 20:47
Կարինա Ակոպովան և Նիկիտա Ռախմանինը կմասնակցեն Տոկիոյի Գրան Պրիին
23.11.2026 | 20:33
Տաջիկստանը Պուտինի այցի օրը ՄԱԿ-ին ծանուցում է ներկայացրել Միջազգային քրեական դատարանից դուրս գալու մասին
Բոլորը

Առողջապահության ոլորտում գրանցվել է 3.4%, տրանսպորտում՝ 4.7%, կապի ծառայություններում՝ 0.1% գնաճ։ Այս մասին Factor.am-ը տեղեկանում է ՀՀ վիճակագրական կոմիտեում հրապարակված տվյալներից։

Հանգստի և մշակույթի ոլորտում գներն աճել են 1.5%-ով, իսկ կրթության ոլորտում՝ 8%-ով։ Ռեստորանների և հյուրանոցների ծառայությունների գները բարձրացել են 1.9%-ով, մինչդեռ տարբեր ապրանքների և ծառայությունների գները նվազել են 0.3%-ով։

Ոչ պարենային ապրանքների գները նոյեմբերին 2024 թվականի նոյեմբերի համեմատ աճել են 1.2%-ով, իսկ հոկտեմբերի համեմատ՝ 0.5%-ով։ Բենզինի և դիզելային վառելիքի գները նոյեմբերին հոկտեմբերի համեմատ նվազել են համապատասխանաբար 0.6% և 1.6%-ով։

Ծառայությունների ոլորտում 2024 թվականի նոյեմբերի համեմատ այս տարի սակագներն աճել են 2.9%-ով, իսկ հոկտեմբերի համեմատ գրանցվել է 0.1% նվազում։

Բնակարանային ծառայությունների, ջրի, էլեկտրաէներգիայի, գազի և այլ վառելիքի գները աճել են 0.8%-ով, իսկ տնային գործածության առարկաների, կենցաղային տեխնիկայի և բնակարանի ընթացիկ սպասարկման գները նվազել են 0.1%-ով։

Անի Թամրազյան