Կործանիչների ձեռքբերումը ԱՄՆ-ՌԴ հարաբերությունների և ԵԱՏՄ-ին Հայաստանի անդամակցության համատեքստում

Լուրեր

14.11.2026 | 23:56
Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով ժամանել է Կամբոջա
14.11.2026 | 23:22
Արման Ծառուկյանը հերթական հաղթանակը տարավ RAF-ում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.11.2026 | 22:01
Արտակարգ դեպք Գյումրիում․ պայթյունի հետևանքով երկու տուժած կա. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.11.2026 | 21:48
Դատավոր Մասիս Մելքոնյանի գործը չի առնչվում կաշառքին կամ Չաղ Ռուստամ մականունով հայտնի քրեական հեղինակության գործին. նա մեղադրյալի բացակայելու արգելքը փոխել է 1 մլն 200 հզ դրամ գրավի
14.11.2026 | 21:29
Հայաստանի հավաքականը նախախաղային մարզում է անցկացրել Ռիգայում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.11.2026 | 20:53
ԲԴԽ-ն համաձայնություն է տվել դատավորներներ Մասիս Մելքոնյանին և Գևորգ Պողոսյանին անձեռնմխելիությունից զրկելու հարցին
14.11.2026 | 20:30
Աննա Վարդապետյանն ընտրվել է Դատախազների միջազգային ասոցիացիայի փոխնախագահ
14.11.2026 | 20:17
Հայաստանի Մ-19 հավաքականը խոշոր հաշվով պարտվեց Ալբանիային
14.11.2026 | 20:06
Եղիշե Մելիքյանը և Արթուր Սերոբյանը՝ Լատվիայի հավաքականի դեմ խաղի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.11.2026 | 19:47
Տեղի է ունեցել փլուզում. փրկարարները քաղաքացուն անվնաս դուրս են բերել տնից
14.11.2026 | 19:24
Ժաննա Անդրեասյանը և Միխայիլ Դեգտյարևը քննարկել են սպորտի ոլորտում Հայաստան-Ռուսաստան համագործակցության հեռանկարները
14.11.2026 | 19:00
Ինչպիսին ժողովուրդն է, այնպիսին էլ՝ Ազգային ժողովը, «ռազբորկաներ» են ու ավելի վատ է լինելու. Հեքեքյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.11.2026 | 18:23
Արագածոտնի մարզում ապօրինի հանքարդյունահանման դեպք է բացահայտվել․ պետությանը պատճառվել է ավելի քան 500 միլիոն դրամի վնաս. ՆԳՆ
14.11.2026 | 17:46
Կենտրոնում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային շեմը
14.11.2026 | 17:13
Փաշինյանը հանդիպել է Հնդկաստանի ԱԳ նախարարի հետ
Բոլորը

Օրերս տարածաշրջան այցելած ԱՄՆ նախագահի՝ Ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջոն Բոլթոնը Հայաստանի իշխանություններին առաջարկեց ամերիկյան զենք գնել: Ու թեև Հայաստանին և Ադրբեջանին զենք վաճառելը արգելված է ԱՄՆ կոնգրեսի «Ազատության աջակցման ակտի» 907-րդ լրացմամբ, սակայն Բոլթոնը չբացառեց այդ արգելքի վերանայման սցենարը: Ավելին, Բոլթոնի այցից հետո, ըստ որոշ աղբյուրների, Շվեդիան պաշտոնական Երևանին առաջարկեց ձեռք բերել Սաաբ մակնիշի JAS-39 «Գրիպեն» կործանիչներ:

Փորձենք հասկանալ կործանիչների գնման վերաբերյալ որոշ հարցեր, որոնք դուրս մնացին քննարկումից:

ԱՄՆ-ՌԴ հակամարտությունը

Կործանիչների հնարավոր ձեռքբերման շուրջ քննարկումները սկսեցին հունիսի 20-ից, երբ ԱԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը խոսել էր Հայաստանի ռազմաօդային ուժերի զինանոցը ռուսաստանյան արտադրության բազմաֆունկցիոնալ կործանիչներով համալրելու հնարավորության մասին (դրան նախորդել էր վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ ռուսական ՍՈւ-30 կործանիչի խցիկում կատարված «սելֆին»):

Իսկ օգոստոսի 28-ին Պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը խոսեց Զինված ուժերում կործանիչ-ռմբակոծիչների անհրաժեշտության մասին: Հայկական օդուժն այժմ զինված է միմիայն ՍՈւ-25 «Հրաչ» գրոհային և Լ-39 «Ալբատրոս» ուսումնամարտական ինքնաթիռներով և, ի տարբերություն Ադրբեջանի, չունի կործանիչներ:

Անկախ նրանից, թե Հայաստանի զինված ուժերին ինչպիսի կործանիչ է անհրաժեշտ (ծանր ՍՈւ-30, թե ավելի թեթև ՄԻԳ-35 կամ JAS 39 «Գրիպեն»), դրանց ձեռքբերման հիմնական ուղղությանը Ռուսաստանն է: Միաժամանակ, Միացյալ Նահանգները բացասաբար են վերաբերվում որևէ երկրի կողմից ռուսաստանյան սպառազինություններ գնելուն, և անգամ բոլորովին վերջերս Վաշինգտոնը պատժամիջոցներ կիրառեց Չինաստանի նկատմամբ՝ ՍՈւ-35 կործանիչների գնման համար:

Ակնհայտ է, որ ռուսական ռազմական տեխնիկայի (իսկ միգուցե՝ հենց կործանիչների) գնման հարցը շոշափվել է Փաշինյան-Բոլթոն բանակցությունների ընթացքում: Միաժամանակ, Սպիտակ տան վարչակազմը հասկանում է, որ հազիվ թե Կոնգրեսը չեղարկի Հայաստանին և Ադրբեջանին զենք վաճառելու արգելքը: Եվ միգուցը հենց Հայաստանի համար ռուսական կործանիչներին այլընտրանք ապահովելու նպատակով է ԱՄՆ դաշնակից Շվեդիան առաջարկում գնել «Գիպենները»:

ԵԱՏՄ խոչընդոտները

«Գիպեն» կործանիչների գին-որակ հարաբերակցությունը շահավետ է Հայաստանի համար: Դրանք անհամեմատ ավելի մատչելի են 4-րդ սերնդի բազմաֆունկցիոնալ բազմաթիվ այլ կործանիչների համեմատ: Ավելին, դրանց սպասարկման ծախսերը ևս նվազ են մրցակից կործանիչների սպասարկման ծախսերից: Դժվար է ասել, թե արդյոք Հայստանին իրապես պետք են հենց «Գիպեն»-ները: Բայց ոչ ռուսաստանյան զենքերի ձեռք բերման առումով Երևանը լուրջ խնդիրներ ունի:

ԵԱՏՄ-ին անդամակցելուց առաջ բանակի համար զենք և այլ գույք գնելիս ՊՆ-ն, բնականաբար, որևէ մաքսատուրք չէր վճարում: Ինչ էլ որ վճարում էր՝ վճարում էր ՀՀ պետական բյուջե: Սակայն, ԵԱՏՄ պայմանագրի համաձայն, այլ երկրներից զենք, զինամթերք և որևէ այլ ապրանք ներմուծելիս բոլոր մաքսատուրքերը վճարվում են ոչ թե տվյալ պետության, այլ միության բյուջե: Եվ այդ վճարված մաքսատուրքերի ընդամենը մեկ տոկոսն է հետո վերադառնում Հայաստանի բյուջե, իսկ շուրջ 99 տոոսը գնում է ԵԱՏՄ մյուս երկրներին (հիմնականում՝ Ռուսաստանին):

Ռազմական տեխնիկայի (զենքեր, զրահատեխնիկա, մեքենաներ և այլն) դրույքաչափերը կազմում են 15-ից 20 տոկոս: Այսինքն, եթե ՊՆ-ն այժմ ցանկանա շվեդական ինքնաթիռ, սերբական դիպուկահար հրացան կամ ֆրանսիական հակատանկային համակարգ գնել, ապա ստիպված կլինի ԵԱՏՄ բյուջե փոխանցել դրա գնի առնվազն 15 տոկոսը:

Ու թեև Հայաստանի՝ ԵԱՏՄ-ին միանալու պայմանագրի 3-րդ հավելվածի 44-րդ հոդվածը սահմանում է, որ մինչ 2022 թվականը ռազմական նշանակության միայն այն ապրանքներն են ազատված մաքսազերծումից, որոնց նմանակը ԵԱՏՄ-ում չի արտադրվում, սակայն ԵԱՏՄ կազմում է Ռուսաստանը, որը արտադրում է ամեն տեսակի ռազմական տեխնիկա, հետևաբար հազիվ թե գտնվի այլ երկրում արտադրված այնպիսի տեխնիկա, որի նմանակը ԵԱՏՄ-ում չլինի (եզակի բացառություններով):

Նույնը վերաբերում է նաև շվեդական կործանիչներին: Թեև դրանց սպասարկման ծախսերը էապես պակաս են մրցակից կործանիչների ծախսերից, սակայն դրանց համար ԵԱՏՄ երկրներին վճարվելու է մաքսատուրք՝ գնի 15 տոկոսի չափով, ինչը զգալիորեն նվազեցնում է գործարքի կայացման հավանականությունը:

Դանիել Իոաննիսյան
«Իրազեկ քաղաքացիների միավորում»