Երեք ռուս սահմանապահներ հատել են Էստոնիայի սահմանը և 20 րոպե մնացել երկրում

Լուրեր

30.10.2026 | 16:48
Մխիթար Խաչիկյանը Նոյեմբերյանում ՔՊ-ի համայնքապետի թեկնածուն է
30.10.2026 | 16:47
«Ինտեգրում ֆուտբոլի միջոցով» ծրագրի Համերաշխության գավաթը հաղթեց Սևանի թիմը
30.10.2026 | 16:38
Օլեշկիում սկսվել է բնակիչների տարհանումն ու մարդասիրական օգնության բաշխումը
30.10.2026 | 16:27
«Արծվիկ Մինասյանը շարունակում է ՀՅԴ անդամ լինել»․ ԱԺ-ում քննարկվում է նրա թեկնածության հարցը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
30.10.2026 | 16:18
Գագիկ Խաչատրյանի ինքնազգացողությունը դատարանում վատացավ
30.10.2026 | 16:09
Բելառուսում արգելել են Հայաստանից և Վրաստանից կոնյակի արտադրատեսակների վաճառքը
30.10.2026 | 16:00
ԱՄՆ-ը նույնպես կկորցնի, եթե չշարունակի աջակցել Ուկրաինային ՌԴ-ի դեմ պայքարում․ ԱՄՆ բանակի նախկին սպա․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
30.10.2026 | 15:55
Հոկտեմբերի 31-ին Հայաստանում օդի ջերմաստիճանը կբարձրանա մինչև 7 աստիճանով
30.10.2026 | 15:46
Իրեն թվում է` հեղափոխական, «Դուխով» կեպկայով Նիկոլն է. Աննա Գրիգորյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
30.10.2026 | 15:40
Տղամարդ պատգամավորները պետք է ներողություն խնդրեն դահլիճում գտնվող կանանցից. Նազելի Բաղդասարյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
30.10.2026 | 15:35
«Տարաձայնությունների տեղ չկա». Էրդողանը շեշտել է թյուրքական աշխարհի միասնությունը՝ Ալիևի բացակայության պայմաններում
30.10.2026 | 15:26
Ջուդ Բելինգեմի հայրը հրավիրվել է Անգլիայի վետերանների հավաքական
30.10.2026 | 15:20
Հոկտեմբերի 31-ին COP17-ի պատճառով Երևանի կենտրոնում երթևեկությունը ժամանակավորապես կսահմանափակվի
30.10.2026 | 15:10
Վարույթ՝ Կաթողիկոսի գործով նախկին դատավորի դեմ // «Օտարերկրյա գործակալ» «Նովայա գազետա»-ն փակվում է․ ԼՈՒՐԵՐ
30.10.2026 | 15:03
Ընդդիմության հարցերը լեգիտիմ են. Ռուբեն Ռուբինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Դեկտեմբերի 17-ի առավոտյան ռուս-էստոնական սահմանի վրա տեղադրված տեսախցիկները ֆիքսել են, թե ինչպես է ռուս սահմանապահները մոտենում Նարվա գետի Վասկնարվայի մոտ գտնվող ծովային նավամատույցին, հաղորդում է ERR-ը: Երեք զինվորներ իջել են նավից և քայլել նավամատույցով՝ հատելով սահմանային գիծը դեպի Էստոնիա և հետ ուղղությամբ: Նրանք այնտեղ մնացել են 20 րոպե՝ նախքան վերադառնալը: Այս տարածքում սահմանն անցնում է արևելյան ափով, այլ ոչ թե գետի կենտրոնով, նավամատույցն Էստոնիայի տարածքում է, գրում է The Insider-ը։

Արևելյան պրեֆեկտուրայի սահմանային բյուրոյի ղեկավար Էրիկ Պուրգելը հայտնել է, որ միջադեպին արձագանքել են մի քանի էստոնական պարեկային խմբեր։ Գերատեսչությունը մեծացրել է պարեկային ներկայությունը՝ հետագա միջադեպերին պատրաստ լինելու համար։ Գետային սահմանին ընդհանուր իրավիճակը մնում է «նորմալ»։

Հինգշաբթի՝ դեկտեմբերի 18-ին, էստոնական և ռուսական սահմանային ծառայությունների ներկայացուցիչները հանդիպում են անցկացրել, որի ժամանակ էստոնական կողմը բացատրություն է պահանջել։ Հաղորդվում է, որ չնայած խախտման տեսաապացույցների առկայությանը՝ Մոսկվան հրաժարվել է ճանաչել սահմանի անցումը։ Ռուսաստանից հանդիպմանը մասնակցել է միայն սահմանային ներկայացուցչության ղեկավարի տեղակալը։

Էստոնիայի սահմանապահ ծառայության ղեկավարի տեղակալ Վեյկո Կոմմուսաարի խոսքով՝ բանակցությունները հիշեցնում էին նախորդ խորհրդակցությունները, որոնք տեղի էին ունեցել Նարվա գետի վրա ռուսական ուժերի կողմից լողանավերի գողությանը հաջորդած միջադեպից հետո։ Ռուսաստանի ներկայացուցիչը նշել է կարևոր հարցեր քննարկելու լիազորությունների բացակայությունը, ինչը Էստոնիային դրդել է սրել հարցը։

Էստոնիայի արտաքին գործերի նախարար Մարգուս Ցահնան հայտարարել է, որ չի տեսնում երկու երկրների միջև սահմանային պայմանագիր կնքելու և վավերացնելու հնարավորություն։ Նա ընդգծել է տարածքի նկատմամբ խիստ վերահսկողություն պահպանելու և Ռուսաստանի կողմից սադրանքներին չտրվելու անհրաժեշտությունը, որը «կօգտագործի նման հնարավորությունները»։

Դեկտեմբերի 18-ին Ռուսաստանի գործերի ժամանակավոր հավատարմատարը կանչվել է Էստոնիայի արտաքին գործերի նախարարություն՝ բողոքի նոտա փոխանցելու համար։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի