12-րդ դարի փայտե քանդակը կգնվի  Լոնդոնի միջազգային աճուրդից և կտեղափոխվի Հայաստանի պատմության թանգարան

Լուրեր

02.10.2026 | 15:27
«Ոնց որ մի հատ կինո․ երեք անչափահաս ունեմ, մեկը չի ասել, որ թուրքի դիրքից մարդ ա փախել»․ Շաքիի բնակիչ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
02.10.2026 | 15:19
ՀՀ սահմանը հատած ադրբեջանցի զինծառայողին հարազատները մի քանի օր է՝ փնտրում են․ Մուսաևը լուրջ խնդիրներ է ունեցել այլ զինծառայողների հետ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
02.10.2026 | 15:10
Ադրբեջանցի զինվորին կալանքի են տանում // «Հայաստան» դաշինքի պատգամավորի թեկնածու է ձերբակալվել․ ԼՈՒՐԵՐ
02.10.2026 | 15:02
Բեռնատարում 14.2 կգ մարիխուանա է հայտնաբերվել․ օտարերկրյա քաղաքացի է ձերբակալվել
02.10.2026 | 14:52
7 ամսում Հայաստանում ծնվել է 17 հազար 96 երեխա․ ծնելիությունը նվազել է 2.4%-ով
02.10.2026 | 14:43
Ագրոբիզնեսից մինչև ագրոտուրիզմ․ Լիոնում քննարկվել են Հայաստանի և ֆրանսիական ռեգիոնի տնտեսական կապերը
02.10.2026 | 14:35
«ՍՄՈՔ ՀԱՈՒՍ»-ը ծխախոտը բաց եղանակով է վաճառել․ ընկերությունը կենթարկվի վարչական պատասխանատվության
02.10.2026 | 14:26
9 ամսում պետական բյուջե է մուտքագրվել 2 տրլն 308 մլրդ դրամ՝ 14.7% աճով
02.10.2026 | 14:19
Ժորժե Ժեզուշը՝ Ռոնալդուի հետ կոնֆլիկտի մասին. «Կանոնները բոլորի համար նույնն են»
02.10.2026 | 14:10
Գորիսում և Գավառում քաղաքացիական կամքի դաշինք ենք առաջարկում․ Մենուա Սողոմոնյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
02.10.2026 | 14:01
Թրամփը ենթադրում է, որ Իրանը կարող է կապ ունենալ FlyDubai-ի ինքնաթիռի միջադեպի հետ
02.10.2026 | 13:52
Ձերբակալվել է «Հայաստան» դաշինքի պատգամավորի թեկնածու Արթուր Օհանյանը
02.10.2026 | 13:50
7.9 մլն դրամ աշխատավարձ, 34 մլն դրամ կանխիկ․ ինչ է հայտարարագրել Արթիկի համայնքապետը
02.10.2026 | 13:46
Սուրեն Սուրենյանցի ասուլիսը Գագիկ Ծառուկյանի գործի և ԵԽԽՎ զեկույցի մասին. ՈՒՂԻՂ
02.10.2026 | 13:42
Մեսին դարձել է իսպանական ակումբի սեփականատեր
Բոլորը

«Միջնադարյան հայկական փայտագործության այս եզակի նմուշը՝ 12-րդ դարի հայկական եկեղեցու դռան փեղկը, Կառավարության որոշմամբ կգնվի Լոնդոնի միջազգային աճուրդից և կտեղափոխվի Հայաստանի պատմության թանգարան»,- գրառմամբ տեղեկացրել է ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը։

Հիշեցնենք, որ նախօրեին հայտնի էր դարձել, որ Կառավարության պահուստային ֆոնդից ԿԳՄՍ նախարարությանը հատկացվել է 175 միլիոն 360 հազար դրամ՝ Լոնդոնի միջազգային աճուրդում վաճառվող հայկական բացառիկ մշակութային արժեքի՝ 1188 թվականին պատրաստված և քանդակված եկեղեցու փայտյա դռան փեղկի ձեռք բերման և Հայաստան տեղափոխման համար։

«Վերջերս Արշիլ Գորկու հեղինակած մի կտավ ենք ձեռք բերել, որը շուտով Հայաստանում կլինի. այդ աշխատանքի ձեռքբերման ժամանակ էլ նկատել ենք եկեղեցու փայտյա դռան փեղկը։ Փորագրությունը, զարդանախշային համակարգը ցույց են տալիս, որ այն եզակի նմուշ է: Իրականացվել են նաև համապատասխան ռադիոածխածնային վերլուծություններ, որոնք հաստատում են փեղկի ստեղծման թվագրումը։ Մասնագետների փաստմամբ՝ փորագրությունների զարդանախշային համակարգը, տիպաբանությունը լիովին համահունչ են հայկական միջնադարյան գեղարվեստական ավանդույթներին։ Կան նաև հրապարակված հոդվածներ, որոնք վկայում են դռան մշակութային նշանակության մասին: Պետք է ասեմ, որ նաև մասնագետ է գործուղվել և տեղում համոզվել նմուշի բացառիկ նշանակության հարցում: Մինչև 1990-ական թվականները հայտնի էր միայն ութ նման կտորի մասին. փայտի փորագրության նմուշները բացառիկ են, և այս պարագայում խոսքն այդ ութ նմուշից մեկի մասին է, որը շրջանառության մեջ է դրվել 1980-ականների վերջերին և գտնվել է Նյու Յորքի մասնավոր հավաքածուում: Այն հին հայկական եկեղեցիների մուտքի համար օգտագործված դռան փեղկ է՝ բնորոշ Բագրատունյաց շրջանին»,- Կառավարության նիստի ընթացքում նշել էր նախարարը և հավելել, որ փեղկը կցուցադրվի Հայաստանի պատմության թանգարանում:

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի նշմամբ՝ նման դեպքերում պետությունն առաջին հերթին առաջնորդվում է մասնագետների խորհրդատվություններով. «Երբ մասնագետները ասում են, որ նմուշը բացառիկ է, կատարվում են բոլոր անհրաժեշտ փորձաքննությունները: Վերջերս Մատենադարանի համար ձեռք է բերվել երկու բացառիկ Աստվածաշունչ: Մշակութային արժեքների վերադարձը Հայաստանի Հանրապետություն շատ կարևոր է. այս գործընթացն իրականացվում է պետական բյուջեի միջոցների հաշվին, այսինքն՝ Հայաստանի Հանրապետությունում աշխատող, օրենքով սահմանված հարկերը վճարող քաղաքացիների շնորհիվ»: