Միրզոյանը Շեկերինսկայի հետ քննարկել է ՀՀ–ՆԱՏՕ համագործակցության խորացումն ու նոր գործընկերային օրակարգը

Լուրեր

30.10.2026 | 23:30
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
30.10.2026 | 23:27
Նոյեմբերի 1-ից ուժի մեջ են մտնում օտարերկրացիներին կացության կարգավիճակ տրամադրելու նոր կարգավորումները
30.10.2026 | 23:13
Ուկրաինայի դեմ պատերազմում զոհված ռուս զինծառայողների թիվը կարող է գերազանցել 500 հազարը
30.10.2026 | 23:02
Կասեցվել է «Նոր Զովք» ընկերության հացի և հացաբուլկեղենի արտադրամասի արտադրական գործունեությունը
30.10.2026 | 22:47
ՔՊ-ն Աշտարակում առաջադրում է գործող համայնքապետ Թովմաս Շահվերդյանին
30.10.2026 | 22:33
Բաքվից հայտնում են, թե Թուրքիայի ԱԳՆ-ն մերժել է Ադրբեջանի դեսպանատան խնդրանքը՝ Անկախության օրվա առթիվ դրոշի գույներով լուսավորել խորհրդանշական օբյեկտները
30.10.2026 | 22:24
ՀՀ–ԵՄ վիզաների ազատականացման գործընթացը և սահմանների կառավարման բարեփոխումները․ Յոհաննես Լուխներն այցելել է նաև Մարգարայի անցակետ
30.10.2026 | 22:14
Քրեական ոստիկանները զենք-զինամթերք ապօրինի պահելու դեպք են բացահայտել․ կան ձերբակալվածներ
30.10.2026 | 22:01
Տոկաևն առաջարկել է Ռուսաստանին ընդգրկել Թյուրքական պետությունների կազմակերպության կազմում
30.10.2026 | 21:50
Վերագործարկվել է Գյումրին սնող 1000 մմ-ոց ջրատարը
30.10.2026 | 21:37
Ալինա Չարաևան կիսաեզրափակիչ դուրս եկավ Իտալիայում
30.10.2026 | 21:23
Բաքուն կաջակցի ԱՄԷ-ին, ոչ թե Թուրքիային․ Ալիևի հերթական հակաթուրքական քայլն ու ուղերձը Անկարային
30.10.2026 | 21:10
Սպիտակի գործող համայնքապետը կրկին առաջադրվում է․ ինչ պատմություններով է հիշվում Քաջայր Նիկողոսյանը
30.10.2026 | 20:58
Թրամփը հայտարարել է, որ Իրանի հետ պատերազմը «շուտով կավարտվի»
30.10.2026 | 20:47
Դաժան սպանությունից ուղիղ 12 տարի է անցել․ մեղավորներն ազատության մեջ են, վաղեմության ժամկետը՝ մոտ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի տեղակալ Ռադմիլա Շեկերինսկայի հետ հանդիպման ընթացքում բարձր է գնահատել Հայաստան–ՆԱՏՕ համագործակցության զարգացման դինամիկան՝ ընդգծելով, որ գործընկերության նոր ծրագրի հաստատումը հնարավորություն կտա հարաբերությունները զարգացնել առավել հավակնոտ օրակարգով՝ ուղղված դիմակայունության ամրապնդմանն ու տարածաշրջանային խաղաղության կայունացմանը։ Այս մասին տեղեկացնում են ՀՀ ԱԳՆ-ից։

«Զրուցակիցները բարձր են գնահատել Հայաստան-ՆԱՏՕ համագործակցության զարգացման դինամիկան՝ ընդգծելով, որ ձևավորվել են համատեղ աշխատանքի արդյունքում նախադրյալներ գործընկերության հետագա խորացման համար։ Նախարար Միրզոյանը հույս է հայտնել, որ ՀՀ-ՆԱՏՕ գործընկերության նոր ծրագրի հաստատումով հնարավորություն կստեղծվի հարաբերությունները զարգացնել առավել հավակնոտ օրակարգով:

Անդրադարձ է կատարվել ՆԱՏՕ-ի հետ ՀՀ համագործակցության տարբեր ծրագրերի, այդ թվում՝ միտված ՀՀ դիմակայունության ամրապնդմանն ու բարեփոխումներին: Գոհունակությամբ նշվել է ՆԱՏՕ-ի խաղաղապահ առաքելություններում ՀՀ ներգրավածության միջոցով ձևավորված համագործակցությունը:

Նախարար Միրզոյանը ներկայացրել է հարևանների հետ հարաբերությունների կարգավորման գործընթացներում վերջին զարգացումները: ՀՀ արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը բարձր է գնահատել ՆԱՏՕ-ի կողմից արտահայտված աջակցությունը ՀՀ ինքնիշխանությանը և տարածքային ամբողջականությանը, ինչպես նաև տարածաշրջանում հաստատված խաղաղությանը: Մտքեր են փոխանակվել խաղաղության հետագա ինստիտուցիոնալացմանն ուղղված քայլերի շուրջ:

Արարատ Միրզոյանը և Ռադմիլա Շեկերինսկայան անդրադարձ են կատարել նաև տարածաշրջանային հաղորդակցությունների ապաշրջափակման միջոցով ընձեռվող հնարավորություններին»,- ասված է հաղորդագրությունում: