Լավրովը ՀՀ-ում ընտրությունների հետ կապված Կալլասի արտահայտությունները որակել է «արտաքին միջամտության խոստովանություն»

Լուրեր

02.10.2026 | 13:33
Հարավային Կորեան «միջոցներ կձեռնարկի», եթե Կիևը ներողություն չխնդրի գերիների շուրջ սկանդալի պատճառով
02.10.2026 | 13:24
Ադրբեջանցի զինծառայողին կալանավորելու միջնորդություն է ներկայացվել դատարան
02.10.2026 | 13:17
Ադրբեջանցի զինծառողի նկատմամբ հանրային քրեական հետապնդում է հարուցվել
02.10.2026 | 13:12
Վայոց Ձորի թեմում Մայր Աթոռը նոր Առաջնորդական տեղապահ է նշանակել
02.10.2026 | 13:07
Գազամատակարարման վթարային դադարեցում Եղվարդ քաղաքում
02.10.2026 | 12:55
Հայաստանում էլեկտրաէներգիայի կուտակիչ կայանների գործունեությունը կկարգավորվի նոր ենթաօրենսդրական ակտերով
02.10.2026 | 12:44
ՏԻՄ ընտրություններում «Հայկական քվե»-ի մասնակցությունն ազդարարող ասուլիս. ՈՒՂԻՂ
02.10.2026 | 12:32
Ռուսաստանը չորրորդ անգամ հարվածել է Կիևի Հարավային կամրջին. երթևեկությունը դադարեցվել է
02.10.2026 | 12:22
Հայ երկրպագուները միասնական երթ կանցկացնեն Կիպրոս – Հայաստան խաղից առաջ
02.10.2026 | 12:14
Ցրտահարության վտանգ․ Շիրակում, Լոռիում և ևս 3 մարզում ջերմաստիճանը կնվազի մինչև -2°C
02.10.2026 | 12:10
Ադրբեջանցու կրակոցից վիրավորված կնոջ վիճակը կայուն է // Փաշինյանը դատի է տվել Էդգար Ղազարյանին․ ԼՈՒՐԵՐ
02.10.2026 | 12:03
Ուկրաինական ԱԹՍ-ների հարվածների հետևանքով Սամարայում ու Վոլգոգրադում նավթավերամշակման գործարան ու պահեստային համալիր են հրդեհվել
02.10.2026 | 11:55
Ալիևը հայտարարել է, թե «ՀՀ նախկին ղեկավարները բոլորը ռազմական հանցագործներ են և պետք է կրեն իրենց արժանի պատիժը»
02.10.2026 | 11:49
Պուտինը հայտարարել է, որ ՌԴ-ն ոչ ոքի միջուկային զենքով «չի սպառնում», այլ պատասխանում է «վախեցնելու փորձին»
02.10.2026 | 11:37
Շաքի մտած ադրբեջանցու գործով սահմանն ապօրինի հատելու հոդվածով վարույթ նախաձեռնվեց
Բոլորը

ԵՄ դիվանագիտության ղեկավար Կայա Կալլասն «անկեղծ խոստովանություն է արել»՝ խոստանալով, որ Եվրամիությունը կօգնի Հայաստանին 2026 թվականի խորհրդարանական ընտրություններում՝ պայքարելով «վնասակար արտաքին միջամտության դեմ, ինչպես դա արվեց Մոլդովայում»։ Այս մասին հայտարարել է ՌԴ արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը, գրում է ՌԻԱ Նովոստին։

«Կայա Կալլասը հրապարակավ խոստացել է, որ Եվրամիությունը «կօգնի Հայաստանին պայքարել վնասակար արտաքին միջամտության դեմ, ինչպես մենք արեցինք Մոլդովայում»։ Անկեղծ խոստովանություն»,- ասել է Լավրովը «Եդինայա Ռոսիա» կուսակցության միջազգային համագործակցության գլխավոր խորհրդի կոմիտեի նիստում։

Նա նշել է, որ ԵԱՀԿ ժողովրդավարական հաստատությունների և մարդու իրավունքների գրասենյակը (ԺՀՄԻԳ) վաղուց վերածվել է քաղաքական ճնշման գործիքի։ Ըստ Լավրովի՝ այս գրասենյակի՝ ընտրությունների դիտորդական առաքելությունների կողմից կազմվող զեկույցները թելադրված են աշխարհաքաղաքական նկատառումներով։

«Եթե հաղթում է ոչ արևմտամետ թեկնածուն, ապա տրվում են ամենախիստ գնահատականները՝ նույնիսկ պահանջելով վերընտրություն։ Եթե հաղթում է Արևմուտքի կողմից ակտիվորեն «առաջ մղվող» մեկը, դա համարվում է «ժողովրդավարության հաղթանակ»։ Այս ընտրությունների զեկույցները նախապես պատրաստվում են։ Այս ամենը ԵՄ-ի կողմից նկարագրվում է որպես «ընտրությունների դիտարկման ոսկե չափանիշ»»,- ասել է ռուսաստանցի պաշտոնյան։

Հիշեցնենք՝ Կայա Կալլասը հայտարարել էր, որ Հայաստանն օգնություն է խնդրել ԵՄ-ից՝ ընտրություններում արտաքին միջամտությունից պաշտպանվելու համար։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի