ԱՄՆ-ն առաջարկել է Զապորոժիեի ԱԷԿ-ն օգտագործել երեք երկրների համար. Կիևը դա անարդար է համարում. Զելենսկի

Լուրեր

30.10.2026 | 23:30
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
30.10.2026 | 23:27
Նոյեմբերի 1-ից ուժի մեջ են մտնում օտարերկրացիներին կացության կարգավիճակ տրամադրելու նոր կարգավորումները
30.10.2026 | 23:13
Ուկրաինայի դեմ պատերազմում զոհված ռուս զինծառայողների թիվը կարող է գերազանցել 500 հազարը
30.10.2026 | 23:02
Կասեցվել է «Նոր Զովք» ընկերության հացի և հացաբուլկեղենի արտադրամասի արտադրական գործունեությունը
30.10.2026 | 22:47
ՔՊ-ն Աշտարակում առաջադրում է գործող համայնքապետ Թովմաս Շահվերդյանին
30.10.2026 | 22:33
Բաքվից հայտնում են, թե Թուրքիայի ԱԳՆ-ն մերժել է Ադրբեջանի դեսպանատան խնդրանքը՝ Անկախության օրվա առթիվ դրոշի գույներով լուսավորել խորհրդանշական օբյեկտները
30.10.2026 | 22:24
ՀՀ–ԵՄ վիզաների ազատականացման գործընթացը և սահմանների կառավարման բարեփոխումները․ Յոհաննես Լուխներն այցելել է նաև Մարգարայի անցակետ
30.10.2026 | 22:14
Քրեական ոստիկանները զենք-զինամթերք ապօրինի պահելու դեպք են բացահայտել․ կան ձերբակալվածներ
30.10.2026 | 22:01
Տոկաևն առաջարկել է Ռուսաստանին ընդգրկել Թյուրքական պետությունների կազմակերպության կազմում
30.10.2026 | 21:50
Վերագործարկվել է Գյումրին սնող 1000 մմ-ոց ջրատարը
30.10.2026 | 21:37
Ալինա Չարաևան կիսաեզրափակիչ դուրս եկավ Իտալիայում
30.10.2026 | 21:23
Բաքուն կաջակցի ԱՄԷ-ին, ոչ թե Թուրքիային․ Ալիևի հերթական հակաթուրքական քայլն ու ուղերձը Անկարային
30.10.2026 | 21:10
Սպիտակի գործող համայնքապետը կրկին առաջադրվում է․ ինչ պատմություններով է հիշվում Քաջայր Նիկողոսյանը
30.10.2026 | 20:58
Թրամփը հայտարարել է, որ Իրանի հետ պատերազմը «շուտով կավարտվի»
30.10.2026 | 20:47
Դաժան սպանությունից ուղիղ 12 տարի է անցել․ մեղավորներն ազատության մեջ են, վաղեմության ժամկետը՝ մոտ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հայտարարել է, որ Զապորոժիեի ատոմակայանի խնդիրը մնում է Ուկրաինայում պատերազմը դադարեցնելու ծրագրի չլուծված հարցերից մեկը, գրում է BBC-ի ռուսական ծառայությունը։

«ԱՄՆ-ն առաջարկել է փոխզիջում, իրենց կարծիքով՝ կայանը պետք է ինչ-որ կերպ գոյություն ունենա, գործի և որոշակի համամասնությամբ բաժանվի երեք երկրների միջև։ Ես մանրամասն քննարկեցի սա և նրանց ասացի, որ սա անարդար եմ համարում»,- ասել է Զելենսկին։

Ռուսաստանը ատոմակայանը գրավել է 2022 թվականի գարնանը։

Նոյեմբերի վերջին Ատոմային էներգետիկայի միջազգային գործակալության (ՄԱԳԱՏԷ) տնօրեն Ռաֆայել Գրոսսին հայտարարել էր, որ Զապորոժեի ատոմակայանը կպահանջի «հատուկ կարգավիճակ», եթե պատերազմը դադարեցնելու համաձայնագիր կնքվի։

Փաստաթղթում, որն արևմտյան լրատվամիջոցներն անվանել էին պատերազմը դադարեցնելու՝ ԱՄՆ-ի կողմից մշակված 28 կետանոց ծրագրի սկզբնական տարբերակ, նշվում էր, որ Զապորոժիեի ԱԷԿ-ի գործարկումը կիրականացվի ՄԱԳԱՏԷ-ի  հսկողության ներքո, իսկ արտադրված էլեկտրաէներգիան հավասարապես կբաշխվի Ռուսաստանի և Ուկրաինայի միջև։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի