ԵՄ-ն պատժամիջոցների ցանկում ներառել է Ռուսաստանի «ստվերային նավատորմի» ևս 41 լցանավ

Լուրեր

31.10.2026 | 22:55
Հայտնաբերվել է զինծառայողի դի. ՊՆ
31.10.2026 | 22:35
Հայաստանի ներկայացուցիչ Ալինա Չարաևան դուրս եկավ եզրափակիչ
31.10.2026 | 19:51
Քննարկվել են ՀՀ և բրազիլական ինքնաթիռաշինական համաշխարային ընկերության միջև համագործակցության հնարավոր հեռանկարները
31.10.2026 | 19:30
Թանկ ու թվային Հայաստան․ ինչ կփոխվի վաղվանից օտարերկրացիների համար․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
31.10.2026 | 19:19
«Սպորտով զբաղվելը կարող է և պետք է լինի աղջիկների ընտրությունը»․ Ժաննա Անդրեասյան
31.10.2026 | 19:15
Ավարտեցինք COP17-ը՝ Հայաստանի և աշխարհի համար պատմական նշանակություն ունեցող արդյունքներով. ՇՄ նախարար
31.10.2026 | 19:10
Քննարկվել են Հայաստանի և Ծոցի համագործակցության խորհրդի միջև փոխգործակցության հարցեր
31.10.2026 | 18:51
Երևանի 2 վարչական շրջանում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային շեմը
31.10.2026 | 18:27
Փոփոխություն կամավոր ատեստավորման կարգում. կսահմանվի 300 հազար դրամ դրույքաչափ. նախագիծ
31.10.2026 | 17:52
Վանաձորում վթարի է ենթարկվել շտապօգնության մեքենա
31.10.2026 | 17:23
Երևանում բացվել է «ՀայՓաս»-ի երկրորդ գրասենյակը
31.10.2026 | 16:57
Միրզոյանն ու Բահրեյնի ԱԳ նախարարը քննարկել են փոխգործակցության հարցեր
31.10.2026 | 16:36
Հայաստանում բացվել է «ՀայՓաս» ընկերության տվյալների կենտրոնը
31.10.2026 | 16:06
Արթուր Ոսկանյանը, Հովհաննես Հակոբյանն ու Էրիկ Հովսեփյանը՝ ԱԱ բրոնզե մեդալակիրներ
31.10.2026 | 15:55
Ծանրամարտի ԱԱ. Գոռ Սահակյանը վնասվածք է ստացել
Բոլորը

ԵՄ Խորհուրդը պատժամիջոցներ է կիրառել Ռուսաստանի «ստվերային նավատորմի» ևս 41 լցանավերի նկատմամբ։ Ցանկում ներառված են նավեր, որոնք, պատժամիջոցներին հակառակ, տեղափոխում են ռուսական նավթ, ինչպես նաև «նավեր, որոնք պատասխանատու են Ռուսաստանի համար ռազմական տեխնիկա տեղափոխելու կամ Ուկրաինայից գողացված ուկրաինական հացահատիկի և մշակութային արժեքների տեղափոխման համար», ասվում է Խորհրդի հայտարարության մեջ, գրում է The Insider-ը։

Այսպիսով, ԵՄ պատժամիջոցների ցանկում գտնվող «ստվերային նավատորմի» նավերի ընդհանուր թիվը հասնում է գրեթե 600-ի։

«ԵՄ-ն կշարունակի մեծացնել ճնշումը Ռուսաստանի և ստվերային նավատորմի վրա, այդ թվում՝ լրացուցիչ պատժամիջոցների ներդրման միջոցով»,- ասվում է հայտարարության մեջ։

Դեկտեմբերի սկզբին Reuters-ը, հղում անելով իր աղբյուրներին, հաղորդել էր, որ G7-ի երկրներն ու Եվրամիությունը բանակցություններ են վարում ռուսական նավթի փոխադրման ծովային ծառայությունների լիակատար արգելքի շուրջ, որը կփոխարինի ռուսական նավթի գների շեմի սահմանափակմանը։

Ներկայում ռուսական նավթի մեկ երրորդից ավելին արտահանվում է (հիմնականում՝ Հնդկաստան և Չինաստան) ԵՄ երկրների, հիմնականում Հունաստանի, Կիպրոսի և Մալթայի ընկերությունների կողմից վերահսկվող նավերով։ Մոսկվան արդեն իսկ մնացած նավթը տեղափոխում է «ստվերային նավատորմի» միջոցով՝ գների սահմանափակումը շրջանցելու համար։ Lloyd’s List Intelligence-ի տվյալներով՝ Ռուսաստանից, Իրանից և Վենեսուելայից պատժամիջոցների տակ գտնվող նավթը փոխադրողների համակցված ցանցը ներառում է ավելի քան 1400 նավ։

Բացի այդ, Մեծ Բրիտանիան նույնպես ընդլայնել է Ռուսաստանի դեմ պատժամիջոցները։ Բրիտանիայի կառավարությունը պատժամիջոցներ է կիրառել ևս 24 ռուս անհատների և կազմակերպությունների նկատմամբ։ «Տատնեֆտ», «Ռուսնեֆտ» և «Ռուսնեֆտեգազ» նավթային ընկերություններն ավելացվել են պատժամիջոցների ցանկում։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի