Ենթադրենք՝ բռնի ուժով կաթողիկոսին հեռացրին Մայր աթոռից, հետո՞․ սա խայտառակություն է աշխարհի առաջ․ Դավիթ Շահնազարյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

30.10.2026 | 23:30
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
30.10.2026 | 23:27
Նոյեմբերի 1-ից ուժի մեջ են մտնում օտարերկրացիներին կացության կարգավիճակ տրամադրելու նոր կարգավորումները
30.10.2026 | 23:13
Ուկրաինայի դեմ պատերազմում զոհված ռուս զինծառայողների թիվը կարող է գերազանցել 500 հազարը
30.10.2026 | 23:02
Կասեցվել է «Նոր Զովք» ընկերության հացի և հացաբուլկեղենի արտադրամասի արտադրական գործունեությունը
30.10.2026 | 22:47
ՔՊ-ն Աշտարակում առաջադրում է գործող համայնքապետ Թովմաս Շահվերդյանին
30.10.2026 | 22:33
Բաքվից հայտնում են, թե Թուրքիայի ԱԳՆ-ն մերժել է Ադրբեջանի դեսպանատան խնդրանքը՝ Անկախության օրվա առթիվ դրոշի գույներով լուսավորել խորհրդանշական օբյեկտները
30.10.2026 | 22:24
ՀՀ–ԵՄ վիզաների ազատականացման գործընթացը և սահմանների կառավարման բարեփոխումները․ Յոհաննես Լուխներն այցելել է նաև Մարգարայի անցակետ
30.10.2026 | 22:14
Քրեական ոստիկանները զենք-զինամթերք ապօրինի պահելու դեպք են բացահայտել․ կան ձերբակալվածներ
30.10.2026 | 22:01
Տոկաևն առաջարկել է Ռուսաստանին ընդգրկել Թյուրքական պետությունների կազմակերպության կազմում
30.10.2026 | 21:50
Վերագործարկվել է Գյումրին սնող 1000 մմ-ոց ջրատարը
30.10.2026 | 21:37
Ալինա Չարաևան կիսաեզրափակիչ դուրս եկավ Իտալիայում
30.10.2026 | 21:23
Բաքուն կաջակցի ԱՄԷ-ին, ոչ թե Թուրքիային․ Ալիևի հերթական հակաթուրքական քայլն ու ուղերձը Անկարային
30.10.2026 | 21:10
Սպիտակի գործող համայնքապետը կրկին առաջադրվում է․ ինչ պատմություններով է հիշվում Քաջայր Նիկողոսյանը
30.10.2026 | 20:58
Թրամփը հայտարարել է, որ Իրանի հետ պատերազմը «շուտով կավարտվի»
30.10.2026 | 20:47
Դաժան սպանությունից ուղիղ 12 տարի է անցել․ մեղավորներն ազատության մեջ են, վաղեմության ժամկետը՝ մոտ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

«Սա Արցախի հանձնումից հետո երկրորդ ամենամեծ դավաճանությունն է»,- Factor TV-ի հարցազրույցում ասել է քաղաքական գործիչ, ԱԱԾ նախկին տնօրեն Դավիթ Շահնազարյանը՝ անդրադառնալով Հայ Առաքելական եկեղեցու շուրջ ծավալվող իրադարձություններին՝ մասնավորապես 10 եպիսկոպոսների կողմից Կաթողիկոսի հրաժարականի պահանջին, ինչպես նաև Էջմիածնում նախատեսված հավաքին։

Դավիթ Շահնազարյանը խստորեն քննադատել է այն հոգևորականներին, ովքեր պահանջում են Գարեգին Բ-ի հրաժարականը՝ որակելով դա որպես պետականության դեմ ուղղված քայլ։

«Սա իշխանության՝ Արցախի հանձնումից հետո, հավանաբար, երկրորդ ամենամեծ դավաճանությունն է մեր պետականության, հայոց պետականության, մեր ազգի և հայության դեմ»,- հայտարարել է Շահնազարյանը։

Ըստ նրա՝ իշխանությունը ձգտում է ստեղծել տոտալիտար համակարգ։ Նա համոզմունք է հայտնել, որ այդ հոգևորականները գործում են իշխանության դրդմամբ։

«Իրենք Հուդաներ են՝ բարոյական իմաստով, և հիմա այդ Հուդաները փորձում են դառնալ Բրուտոս․․․ Այդ անձնավորություններին, ես չեմ ուզում ասել մարդկանց, իրենք օգտագործում են, ինչպես բոլշևիկները տուգանային գումարտակներն էին օգտագործում»,- նշել է քաղաքական գործիչը։

Անդրադառնալով իշխանության կողմից հնչող մեղադրանքներին, թե որոշ հոգևորականներ «օտարերկրյա գործակալներ» են, Շահնազարյանը ընդգծել է, որ եթե կան փաստեր, իշխանությունը պարտավոր է իրավական ընթացք տալ դրանց, այլապես դա զրպարտություն է։

«Իշխանությունը ուղղակի իրավունք չունի որևէ մեկին մեղադրանք առաջադրել հրապարակային։ Ունի բոլոր լծակները՝ ողջ իրավապահ համակարգը․․․ Եթե դա չի արվում, ուրեմն դրանք հերյուրանքներ են, փչոցներ, չապացուցվող կամ զրպարտություն»,- ասել է նա։

Շահնազարյանը սուր քննադատության է ենթարկել նաև խորհրդարանական ընդդիմությանը՝ պնդելով, որ նրանք չունեն սեփական օրակարգ և շարժվում են Նիկոլ Փաշինյանի օրակարգով։

«Առաջին հերթին հենց ձեր նշած քաղաքական ուժը [ընդդիմությունը] և իշխանությունը՝ իրենք իրականում քաղաքական գործընկերներ են, որովհետև մեկն առանց մյուսի չի կարող գոյատևել»,- նկատել է բանախոսը՝ հավելելով, որ ընդդիմությունը զրո դիմադրություն է ցույց տալիս և իր գործունեությամբ միայն օգնում է իշխանությանը պահպանել հասարակության պառակտվածությունը։

Խոսելով արտաքին մարտահրավերների մասին՝ Դավիթ Շահնազարյանը շեշտել է, որ «Թրամփի ուղին» տնտեսական ծրագիր չէ, այլ քաղաքական։

«Ցանկացած ուղի՝ ավտոճանապարհ, երկաթուղային ճանապարհ, որն անգամ Արաքսի հունով չի անցնում, որն անցնում է անգամ Սյունիքով՝ արևելք-արևմուտք ուղղությամբ, դա ուղղակի սպառնալիք է Հայաստանի պետականությանը և Հայաստանի անվտանգությանը․․․ Դա բացառապես քաղաքական, թուրանական ծրագիր է»,- հայտարարել է նա։

Նա պնդել է, որ Ադրբեջանը պետք է հակահարված ստանա․ «Ադրբեջանը նացիստական պետություն է։ Այսօր Ադրբեջանում սկսել են արդեն խաղաղասիրությունից [խոսել], Ադրբեջանում գոյություն ունի կոնսենսուս իշխանության, ընդդիմության, կուսակցությունների․․․ և ողջ հասարակության միջև, որ Հայաստան պետություն պետք է չլինի»,- ասել է նա։

Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում։

Ռոբերտ Անանյան