ԱԱ-2022-ի մրցանակային հիմնադրամը ռեկորդային է լինելու

Լուրեր

23.11.2026 | 22:58
Ալեն Սիմոնյանը հանդիպել է Լիտվայի ազգային ճգնաժամային կառավարման կենտրոնի ղեկավարի հետ
23.11.2026 | 22:44
ՔՊ-ական համայնքապետի դեմ հայցը մերժվել է․ Քաջայր Նիկողոսյանը կշարունակի թեկնածու լինել
23.11.2026 | 22:30
ԱՄՆ կառավարությունը հիմքեր չունի ենթադրելու, որ Ջենսեն Հուանգի վերադարձը NVIDIA որևէ վտանգ է ներկայացնում ազգային անվտանգության համար․ Թրամփ
23.11.2026 | 22:14
Ադրբեջանում ընդդիմադիր «Մուսավաթ» կուսակցության առաջնորդին արգելել են լքել երկիրը
23.11.2026 | 21:57
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
23.11.2026 | 21:53
Ռուսաստանը ցանկանում է մինչև տարեվերջ միջուկային զենք տեղակայել տիեզերքում. գերմանական ԶԼՄ-ներ
23.11.2026 | 21:40
40-ից ավելի միջազգային կազմակերպություններ, այդ թվում՝ ՀՀ-ից ՀՔԱՎ-ը, կոչ են արել ԵԱՀԿ երկրներին արգելափակել կառույցում Ադրբեջանի հնարավոր նախագահությունը
23.11.2026 | 21:29
Թուրքիայում հազարավոր մարդիկ բողոքի ցույց են անցկացրել ընդդիմության և ԶԼՄ-ների նկատմամբ իշխանությունների ճնշումների դեմ
23.11.2026 | 21:14
ԱՄՆ-ն ու Եվրոպան ցանկանում են մինչև Սուրբ Ծնունդ բանակցություններ անցկացնել ՌԴ-ի հետ, Ուկրաինան պատրաստ է նույնիսկ վաղը․ Զելենսկի
23.11.2026 | 21:00
ԹԵԺ ԲԱՆԱՎԵՃ․ Երևանը՝ խցանումային կոլապսի առաջ․ ո՞վ է մեղավոր, և ո՞րն է ելքը
23.11.2026 | 20:53
Սահմանադրական «նոր կոստյում»․ ո՞ւմ է սազում իշխանության նախագիծը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
23.11.2026 | 20:49
Նիկոլ Փաշինյանը պաշտոնական այցով մեկնել է Ռումինիա
23.11.2026 | 20:47
Կարինա Ակոպովան և Նիկիտա Ռախմանինը կմասնակցեն Տոկիոյի Գրան Պրիին
23.11.2026 | 20:33
Տաջիկստանը Պուտինի այցի օրը ՄԱԿ-ին ծանուցում է ներկայացրել Միջազգային քրեական դատարանից դուրս գալու մասին
23.11.2026 | 20:21
20։05-ի դրությամբ Վարդենյաց լեռնանցքում բուք է
Բոլորը

ՖԻՖԱ-ն հաստատել է, որ ֆուտբոլի 2026թ. աշխարհի առաջնության մրցանակային հիմնադրամը լինելու է ռեկորդային։ Կատարում կայացած ԱԱ-2022-ի համեմատ մրցանակային հիմնադրամն ավելացել է 50 տոկոսով և կկազմի 655 միլիոն դոլար, հաղորդում է ՖԻՖԱ-ի մամուլի ծառայությունը։

ԱԱ-2026-ի բոլոր մասնակիցները կստանան առնվազն 10,5 միլիոն դոլար։

Աշխարհի չեմպիոնը կվաստակի 50 միլիոն դոլար, իսկ եզրափակիչի մյուս մասնակիցը՝ 33 միլիոն։ Բրոնզե մեդալակիրը կստանա 29 միլիոն դոլար, չորրորդ տեղ գրաված թիմը՝ 27 միլիոն։

Քառորդ եզրափակիչի մասնակիցների եկամուտը կկազմի 19 միլիոն դոլար, 1/8 եզրափակիչի թիմերինը՝ 15 միլիոն, իսկ 1/16 եզրափակիչ անցածներինը՝ 11 միլիոն։ Խմբային փուլի մասնակիցները կստանան 9 միլիոն դոլար, ևս 1,5 միլիոն՝ նախապատրաստական ծախսերի համար։

«Աշխարհի առաջնությունը բեկումնային իրադարձություն կլինի համաշխարհային ֆուտբոլում ֆինանսական ներդրման տեսանկյունից»,- ասել է ՖԻՖԱ-ի նախագահ Ջանի Ինֆանտինոն։

Հիշեցնենք, որ 48 մասնակցով առաջին Մունդիալը կայանալու է հունիսի 11-ից հուլիսի 19-ը ԱՄՆ-ում, Մեքսիկայում ու Կանադայում։