Արման Ծառուկյանը՝ Բայդուլաևի դեմ մենամարտում տհաճ միջադեպի մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

23.11.2026 | 22:44
ՔՊ-ական համայնքապետի դեմ հայցը մերժվել է․ Քաջայր Նիկողոսյանը կշարունակի թեկնածու լինել
23.11.2026 | 22:30
ԱՄՆ կառավարությունը հիմքեր չունի ենթադրելու, որ Ջենսեն Հուանգի վերադարձը NVIDIA որևէ վտանգ է ներկայացնում ազգային անվտանգության համար․ Թրամփ
23.11.2026 | 22:14
Ադրբեջանում ընդդիմադիր «Մուսավաթ» կուսակցության առաջնորդին արգելել են լքել երկիրը
23.11.2026 | 21:57
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
23.11.2026 | 21:53
Ռուսաստանը ցանկանում է մինչև տարեվերջ միջուկային զենք տեղակայել տիեզերքում. գերմանական ԶԼՄ-ներ
23.11.2026 | 21:40
40-ից ավելի միջազգային կազմակերպություններ, այդ թվում՝ ՀՀ-ից ՀՔԱՎ-ը, կոչ են արել ԵԱՀԿ երկրներին արգելափակել կառույցում Ադրբեջանի հնարավոր նախագահությունը
23.11.2026 | 21:29
Թուրքիայում հազարավոր մարդիկ բողոքի ցույց են անցկացրել ընդդիմության և ԶԼՄ-ների նկատմամբ իշխանությունների ճնշումների դեմ
23.11.2026 | 21:14
ԱՄՆ-ն ու Եվրոպան ցանկանում են մինչև Սուրբ Ծնունդ բանակցություններ անցկացնել ՌԴ-ի հետ, Ուկրաինան պատրաստ է նույնիսկ վաղը․ Զելենսկի
23.11.2026 | 21:00
ԹԵԺ ԲԱՆԱՎԵՃ․ Երևանը՝ խցանումային կոլապսի առաջ․ ո՞վ է մեղավոր, և ո՞րն է ելքը
23.11.2026 | 20:53
Սահմանադրական «նոր կոստյում»․ ո՞ւմ է սազում իշխանության նախագիծը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
23.11.2026 | 20:49
Նիկոլ Փաշինյանը պաշտոնական այցով մեկնել է Ռումինիա
23.11.2026 | 20:47
Կարինա Ակոպովան և Նիկիտա Ռախմանինը կմասնակցեն Տոկիոյի Գրան Պրիին
23.11.2026 | 20:33
Տաջիկստանը Պուտինի այցի օրը ՄԱԿ-ին ծանուցում է ներկայացրել Միջազգային քրեական դատարանից դուրս գալու մասին
23.11.2026 | 20:21
20։05-ի դրությամբ Վարդենյաց լեռնանցքում բուք է
23.11.2026 | 20:13
ՌԴ կառավարությունը սկսել է նախապատրաստվել Կալինինգրադի մարզի տրանսպորտային շրջափակմանը
Բոլորը

UFC-ի թեթև քաշային կարգի դասակարգման առաջատար Արման Ծառուկյանն անդրադարձել է ռուսաստանցի Մեհդի Բայդուլաևի հետ գրեփլինգի մենամարտում տեղի ունեցած տհաճ միջադեպին։ Մոսկվայում կայացած ACBJJ 20 մրցաշարի գլխավոր մենամարտում մարտիկները հարվածել էին իրար։ Հայ մարտիկը ստացել էր դեղին քարտ, ինչից հետո մենամարտը շարունակվել էր։ Գրեփլինգի կանոններով հարվածներ չեն թույլատրվում։

«Ամեն ինչ ընթանում էր ըստ ծրագրվածի մինչև այն պահը, երբ մենք սկսեցինք հարվածել իրար։ Մի քիչ տրվեցինք էմոցիաներին։ Իմ նպատակն էր վերցնել 1 միավոր, հոգնեցնել մրցակցին, հետո լավ դիրք ընտրել ու վերջում խեղդել նրան։

Ես կարծեցի, որ նա հարվածեց ինձ, քանի որ հարված զգացի, այդ պատճառով ինձ մոտ պատասխան ռեակցիա առաջացավ։ Եթե հարված չէր եղել, ես ներողություն եմ խնդրում միջադեպի համար»,- ասել է հայ մարտիկը։

Հիշեցնենք, որ մենամարտի ավարտից 12 վայրկյան առաջ Բայդուլաևը հանձնվել էր։ 29-ամյա Ծառուկյանը կիրառել էր խեղդող հնարք։ Դեկտեմբերի 30-ին Հայաստանի ներկայացուցիչը գրեփլինգի մենամարտ է անցկացնելու նաև Երևանում՝ մրցելով UFC-ի մարտիկ Շառա Բուլետի (Շարաբուտդին Մագոմեդով) հետ։