ԱՄՆ Կոնգրեսն ընդունել է 901 միլիարդ դոլարի ռեկորդային պաշտպանական բյուջեն

Լուրեր

01.11.2026 | 21:01
Սարգիս Ստեփանյանը՝ հինգերորդ անգամ աշխարհի չեմպիոն
01.11.2026 | 20:30
Նոր Նորքի 9 զանգվածներում և Կոտայքի մի քանի բնակավայրերում ջուր չի լինի
01.11.2026 | 20:00
Ինչի համար են համատիրությունները․ Ավինյանն ասում է՝ «պորտաբույծներ» են․ կեղտոտ «պադիեզդի» ՇԵՐՏԵՐԸ
01.11.2026 | 19:20
Արագածոտնի թեմը դատապարտել է Գառնահովիտի եկեղեցում կարգալույծ նախկին հոգևորականի կողմից Պատարագ մատուցելը
01.11.2026 | 18:39
Թայվանի հյուսիսարևելյան ափերի մոտ 5,6 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել
01.11.2026 | 18:03
Փոթորիկներն իրական են, բայց իրական է նաև մեր ընտրությունը. Միրզոյանի ելույթը Մանամայում
01.11.2026 | 17:54
Ուկրաինայի հարցով բանակցությունները պետք է սկսել ԱՄՆ-ի մասնակցությամբ. Կրեմլ
01.11.2026 | 17:23
Բուլղարիայում մեկնարկել է նախագահական ընտրությունների երկրորդ փուլը
01.11.2026 | 16:55
Մթնոլորտային օդում փոշու պարունակությունը՝ Վանաձորում և Ալավերդիում
01.11.2026 | 16:29
Աղավնատուն բնակավայրում գործարկվելու է էլեկտրաշչակ
01.11.2026 | 15:55
Հանրապետությունում ջերմաստիճանը կնվազի 4-7 աստիճանով
01.11.2026 | 15:16
Գերմանիայում Սերունդ Z-ի ակցիաները վերածվել են անկարգությունների․ Ֆրանկֆուրտում ցուցարարները ներխուժել են զենքի խանութ
01.11.2026 | 15:05
Սպանության նախապատրաստության գործով երեք անձ կալանավորվել է
01.11.2026 | 14:44
«Արենի-1» քարայրը ներառվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի Համաշխարհային ժառանգության նախնական ցանկում
01.11.2026 | 14:06
Կանադայում ՀՀ դեսպանը մասնակցել է Տորոնտոյի «Հայաստան» հիմնադրամի դրամահավաք-ընթրիքին
Բոլորը

ԱՄՆ 2026 թվականի պաշտպանական բյուջեի օրինագիծը, որը նախատեսում է ռեկորդային՝ 901 միլիարդ դոլարի ռազմական ծախսեր, ընդունվել է Կոնգրեսի կողմից: Սենատում քվեարկության ժամանակ 77 օրենսդիր քվեարկել է Ազգային պաշտպանության լիազորման մասին օրենքի (NDAA) օգտին, 20-ը՝ դեմ, գրում է DW-ի ռուսական ծառայությունը։

Ներկայացուցիչների պալատն անցյալ շաբաթ հաստատել էր այս փաստաթուղթը։ Որպեսզի օրինագիծն ուժի մեջ մտնի, այն այժմ պետք է ստորագրի ԱՄՆ նախագահը։ Սպիտակ տունը հայտարարել է, որ Դոնալդ Թրամփը մտադիր է դա անել։ 2025 թվականի ֆինանսական տարում, որն ավարտվեց սեպտեմբերի 30-ին, ԱՄՆ ռազմական բյուջեն կազմել է 884 միլիարդ դոլար։

Փաստաթուղթը, ի թիվս այլ բաների, նախատեսում է զինծառայողների աշխատավարձի 3,8%-ով բարձրացում, ռազմական տեխնիկայի գնում և ԱՄՆ-ի մրցունակության ամրապնդման միջոցառումներ՝ իր հիմնական մրցակիցների՝ Չինաստանի և Ռուսաստանի նկատմամբ։ NDAA-ն ներառում է մի քանի դրույթներ, որոնք ուղղված են Եվրոպայում անվտանգության ամրապնդմանը, ինչը հակասում է այս ամսվա սկզբին Թրամփի կողմից ներկայացված ԱՄՆ Ազգային անվտանգության ռազմավարությանը:

Ընդհանուր առմամբ, ԱՄՆ 901 միլիարդ դոլարի պաշտպանական բյուջեն գերազանցում է նախագահի կողմից այս կարիքների համար ներկայացված խնդրանքը։ Սպիտակ տունը խնդրել էր Կոնգրեսին 2026 թվականի համար ռազմական ծախսերի համար հատկացնել 892,6 միլիարդ դոլար: Սենատը սկզբում առաջարկել էր այս գումարը հասցնել 925 միլիարդ դոլարի, մինչդեռ Ներկայացուցիչների պալատը լոբբինգ էր անում Թրամփի առաջարկած նույն գումարի համար:

Փաստաթղթում հատուկ շեշտադրում է կատարվում Ուկրաինայի աջակցության վրա: Օրենքն Ուկրաինայի անվտանգության աջակցության նախաձեռնության (USAI) միջոցով հատկացնում է 800 միլիոն դոլար․ 400-ական միլիոն դոլար՝ հաջորդ երկու տարիների ընթացքում: Այս միջոցները կօգտագործվեն Ուկրաինայի զինված ուժերի համար ամերիկյան ընկերությունների միջոցով զենք գնելու համար:

Եվս 175 միլիոն դոլար է հատկացվում Բալթյան երկրների՝ Էստոնիայի, Լատվիայի և Լիտվայի պաշտպանությանը: Բացի այդ՝  օրենքը սահմանափակում է ԱՄՆ Պաշտպանության նախարարության կարողությունը՝ Եվրոպայում ամերիկյան զորքերի թիվը 76,000-ից ցածր նվազեցնելու համար: Եվրոպայում ԱՄՆ հրամանատարին արգելվում է հրաժարվել ՆԱՏՕ-ի Գերագույն դաշնակից ուժերի հրամանատարի պաշտոնից։

Օրինագծի մեջ չի հիշատակվում Թրամփի առաջարկը ԱՄՆ Պաշտպանության նախարարությունը «Պատերազմի նախարարություն» վերանվանելու մասին: Չնայած ԱՄՆ վարչակազմն արդեն օգտագործում է այս անվանումը, իսկ պաշտպանության նախարար Փիթ Հեգսեթն իրեն անվանում է «պատերազմի քարտուղար», փոփոխությունը պետք է պաշտոնապես հաստատվի Կոնգրեսի կողմից:

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի