ՊՍԺ-ն՝ Միջմայրցամաքային գավաթի հաղթող․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

27.10.2026 | 23:30
Հայաստանի, Ադրբեջանի և Վրաստանի դեսպանները քննարկել են Հարավային Կովկասի խաղաղության և կայունության ամրապնդման հարցերը
27.10.2026 | 23:17
Մթնոլորտում CO₂-ի կոնցենտրացիայի աճի տեմպը եռապատկվել է
27.10.2026 | 23:04
Շիկահողի արգելոցը վտանգված է ադրբեջանցիների կողմից. բնապահպան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
27.10.2026 | 22:55
Մակրոնն ու Էրդողանը հեռախոսազրույց են ունեցել
27.10.2026 | 22:44
Այսօր դադարեցին ԱԺ֊ում իմ լիազորությունները. Լիլիթ Ստեփանյան
27.10.2026 | 22:30
ԵՄ սահմանային գործակալությունը «կմտնի» սոցցանցեր․ Եվրահանձնաժողովն առաջարկում է ընդլայնել Frontex-ի մանդատը
27.10.2026 | 22:19
Պուտինն Ադրբեջանը «Ռուսաստանի լավ գործընկեր» է անվանել
27.10.2026 | 22:06
Իսպանիայի թագուհի Սոֆիան այցելել է Գեղարդի վանական համալիր. ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ
27.10.2026 | 21:57
«Անկախ դիտորդը» ներկայացրել է ՏԻՄ ընտրությունների նախնական գնահատականը
27.10.2026 | 21:44
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
27.10.2026 | 21:29
Մոջթաբա Խամենեին կարևորել է պատերազմը դադարեցնելու համար Իրանի պայմանների կատարումը
27.10.2026 | 21:15
Երևանի ու Եղվարդի մի շարք հասցեներում գազանջատումներ կլինեն
27.10.2026 | 21:00
Արգելված է եկեղեցու ինքնավարությանը միջամտելը․ քննիչ հանձնաժողով չէի ձևավորի, եթե ես լինեի պետական իշխանություն․ Անահիտ Մանասյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹԹ
27.10.2026 | 20:49
Դեմոկրատները պահանջում են հետաքննել Թրամփի կապերն Էփշտեյնի հետ․ նոր զեկույցում ԱՄՆ նախագահի հասցեին սեռական բռնության նոր մեղադրանք կա
27.10.2026 | 20:41
Զելենսկին մանրամասներ է հայտնել Նորվեգիայի և Ֆինլանդիայի առաջնորդների՝ Պուտինի հետ ունեցած զրույցի վերաբերյալ
Բոլորը

Ֆրանսիական ՊՍԺ-ն նվաճեց հերթական տիտղոսը՝ դառնալով Միջմայրցամաքային գավաթի հաղթող։

Կատարում կայացած մրցաշարի եզրափակիչում Չեմպիոնների լիգայի գավաթակիրը հետխաղյա 11-մետրանոցներով առավելության հասավ Լիբերտադորեսի գավաթի հաղթող բրազիլական «Ֆլամենգոյի» նկատմամբ, որը պայքարը սկսել էր քառորդ եզրափակիչից։

Հանդիպման հիմնական ժամանակն ավարտվեց 1։1 հաշվով։ Խաղի հաշիվը 38-րդ րոպեին բացեց ՊՍԺ-ի վրացի կիսապաշտպան Խվիչա Կվարացխելիան։ Բրազիլական ակումբի պատասխան գոլը 62-րդ րոպեին խփեց «Նապոլիի», «Չելսիի», «Արսենալի» ու Իտալիայի հավաքականի նախկին կիսապաշտպան Ժորժինյոն՝ անվրեպ իրացնելով 11-մետրանոց հարվածը։

Լրացուցիչ ժամանակում դարպասի գրավում չարձանագրվեց։ Հետխաղյա 11-մետրանոց հարվածաշարում փարիզյան ակումբը հաղթեց 2։1 հաշվով։ «Ֆլամենգոն» 5 հարվածից 4-ը ձախողեց։ ՊՍԺ-ի ռուս դարպասապահ Մատվեյ Սաֆոնովը հետ մղեց 4 հարված։ Փարիզյան գրանդի կազմում դիպուկ էին պորտուգալացիներ Վիտինյան ու Նունու Մենդեշը, իսկ ֆրանսիացի հարձակվողներ Ուսման Դեմբելեն ու Բրեդլի Բարկոլան չկարողացան գրավել դարպասը։

ՊՍԺ-ն 6-րդ տիտղոսը նվաճեց 2025 թվականին։ Անցած մրցաշրջանում Լուիս Էնրիկեի գլխավորած թիմը դարձել էր Ֆրանսիայի չեմպիոն, գավաթակիր, սուպերգավաթակիր ու Չեմպիոնների լիգայի հաղթող, իսկ օգոստոսին նվաճել էր նաև ՈՒԵՖԱ-ի Սուպերգավաթը։