Նազիկ Ավդալյան․ Քաղաքականությամբ զբաղվելու նպատակ չունեմ

Լուրեր

28.10.2026 | 23:23
Քննարկվել են Լուվրի և Հայաստանի պատմության թանգարանի միջև համագործակցության հեռանկարները
28.10.2026 | 23:00
Հայաստան–Զիմբաբվե համագործակցությունը՝ ԱԲ-ի և տեխնոլոգիական կրթության ոլորտներում
28.10.2026 | 22:44
Գազանջատումներ՝ Երևանի և որոշ մարզերի մի շարք հասցեներում
28.10.2026 | 22:29
ՄԻՊ ներկայացուցիչները այցելել են «Նուբարաշեն» ՔԿՀ, առանձնազրույցներ ունեցել ազատությունից զրկված անձանց հետ
28.10.2026 | 22:15
ՀՀ-ն իր «ամենահամեղ» պատառը ԱՄՆ-ին տվեց՝ իրեն զրկեց որոշում ընդունելու իրավունքից․ Մանվել Սարգսյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.10.2026 | 22:00
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
28.10.2026 | 21:44
Պուտինը հայտարարել է, որ թուրք ներդրողները պատրաստ են գնել «Աքքույու» ատոմակայանի նախագծի բաժնեմասը
28.10.2026 | 21:30
Արագածոտնի մարզի մի շարք հասցեներում ջրանջատումներ կլինեն
28.10.2026 | 21:14
Իշխանության զավթման համար 14 տարվա ազատազրկման դատապարտված Ալիևի աշխատակազմի նախկին ղեկավարը հեռացվել է Գիտությունների ակադեմիայի անդամների կազմից
28.10.2026 | 21:00
Ի՞նչ փոփոխություններ կլինեն նոր Սահմանադրությունում․ հարցազրույց Սրբուհի Գալյանի հետ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.10.2026 | 20:43
Ռուսաստանը Գերմանիայից 79 միլիոն եվրոյի պրոթեզներ է գնել․ սա հինգ անգամ ավելի է, քան պատերազմից առաջ
28.10.2026 | 20:28
Ինչպես են խարդախները փորձում վարկեր ձևակերպել. ԿԲ-ն հորդորում է զգոն լինել
28.10.2026 | 20:13
Զախարովան «ագրեսիվ» է որակել ԵՏՄ զեկույցին Փաշինյանի արձագանքը
28.10.2026 | 20:01
Իսպանիայում գնացքների բախման հետևանքով զոհվել է առնվազն 64 մարդ
28.10.2026 | 19:53
Փլուզում՝ Երևանի տներից մեկում․ կան տուժածներ
Բոլորը

Ծանրամարտի աշխարհի ու Եվրոպայի չեմպիոն Նազիկ Ավդալյանը ֆեյսբուքյան գրառումով հայտնել է, որ քաղաքականությամբ զբաղվելու նպատակ չունի։

«Վերջին շրջանում տարբեր խոսակցություններ և շահարկումներ են շրջանառվում իմ անվան շուրջ, ուստի կարևոր եմ համարում հստակեցնել իմ դիրքորոշումը։

Եթե երբևէ որոշում կայացնեմ մտնել քաղաքականություն, հասարակությունը դրա մասին կիմանա ուղիղ ինձանից։ Դուք այդ լուրը չեք իմանա սուտ աղբյուրներից։ Ես քաղաքականությամբ զբաղվելու նպատակ չունեմ։

Այսօր իմ ամբողջ ուշադրությունն ու ուժերը ուղղված են հասարակական գործունեությանը՝ մասնավորապես մարզերում սպորտի զարգացմանը։ Ես իրականացնում եմ կոնկրետ նախագիծ, որն ունի հստակ նպատակ՝ ստեղծել հնարավորություններ երեխաների և երիտասարդների համար զբաղվել սպորտով, զարգացնել առողջ կենսակերպը և ուժեղացնել մարզական ենթակառուցվածքները մարզերում։ Բնական է, որ նման նախաձեռնությունները պահանջում են նաև պետական աջակցություն։ Ինչևէ, ես զբաղվում եմ իմ գործով, իսկ սուտ մամուլը և կեղծ էջերը՝ իրենց գործով»,- գրել է անվանի մարզուհին։

Հիշեցնենք, որ վերջերս ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել էր Նազիկ Ավդալյանին։ Կարիերան ավարտած մարզուհին վարչապետին ներկայացրել էր իր կողմից հիմնված «Նազիկ Ավդալյան» սպորտի զարգացման հիմնադրամի ծրագրերը՝ նշելով, որ դրանց նպատակն է մարզերում հիմնել մարզադպրոցներ և այդպիսով նպաստել նաև պրոֆեսիոնալ սպորտի զարգացմանը։ Վարչապետն առաջարկել էր քննարկել վերոնշյալ ծրագիրը խոշորացված համայնքներում մարզական կենտրոններ հիմնելու Կառավարության ծրագրի հետ համադրելու հնարավորությունը։ Պայմանավորվածություն էր ձեռք բերվել շարունակել քննարկումները ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության հետ։

Նազիկ Ավդալյանը Եվրոպայի չեմպիոն է դարձել 2008 և 2016 թվականներին, իսկ աշխարհի առաջնությունում հաղթել է 2009-ին։ Նա նաև Եվրոպայի կրկնակի փոխչեմպիոն է։