ԱՄՆ-ն նոր պատժամիջոցներ է պատրաստում, եթե ՌԴ-ն մերժի խաղաղության ծրագիրը. Bloomberg

Լուրեր

31.10.2026 | 10:07
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
30.10.2026 | 23:30
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
30.10.2026 | 23:27
Նոյեմբերի 1-ից ուժի մեջ են մտնում օտարերկրացիներին կացության կարգավիճակ տրամադրելու նոր կարգավորումները
30.10.2026 | 23:13
Ուկրաինայի դեմ պատերազմում զոհված ռուս զինծառայողների թիվը կարող է գերազանցել 500 հազարը
30.10.2026 | 23:02
Կասեցվել է «Նոր Զովք» ընկերության հացի և հացաբուլկեղենի արտադրամասի արտադրական գործունեությունը
30.10.2026 | 22:47
ՔՊ-ն Աշտարակում առաջադրում է գործող համայնքապետ Թովմաս Շահվերդյանին
30.10.2026 | 22:33
Բաքվից հայտնում են, թե Թուրքիայի ԱԳՆ-ն մերժել է Ադրբեջանի դեսպանատան խնդրանքը՝ Անկախության օրվա առթիվ դրոշի գույներով լուսավորել խորհրդանշական օբյեկտները
30.10.2026 | 22:24
ՀՀ–ԵՄ վիզաների ազատականացման գործընթացը և սահմանների կառավարման բարեփոխումները․ Յոհաննես Լուխներն այցելել է նաև Մարգարայի անցակետ
30.10.2026 | 22:14
Քրեական ոստիկանները զենք-զինամթերք ապօրինի պահելու դեպք են բացահայտել․ կան ձերբակալվածներ
30.10.2026 | 22:01
Տոկաևն առաջարկել է Ռուսաստանին ընդգրկել Թյուրքական պետությունների կազմակերպության կազմում
30.10.2026 | 21:50
Վերագործարկվել է Գյումրին սնող 1000 մմ-ոց ջրատարը
30.10.2026 | 21:37
Ալինա Չարաևան կիսաեզրափակիչ դուրս եկավ Իտալիայում
30.10.2026 | 21:23
Բաքուն կաջակցի ԱՄԷ-ին, ոչ թե Թուրքիային․ Ալիևի հերթական հակաթուրքական քայլն ու ուղերձը Անկարային
30.10.2026 | 21:10
Սպիտակի գործող համայնքապետը կրկին առաջադրվում է․ ինչ պատմություններով է հիշվում Քաջայր Նիկողոսյանը
30.10.2026 | 20:58
Թրամփը հայտարարել է, որ Իրանի հետ պատերազմը «շուտով կավարտվի»
Բոլորը

Միացյալ Նահանգները Ռուսաստանի դեմ նոր պատժամիջոցներ է պատրաստում, որոնք կարող են կիրառվել, եթե Վլադիմիր Պուտինը մերժի Ուկրաինայի հետ խաղաղության համաձայնագիրը: Այս մասին չորեքշաբթի օրը հայտնել է Bloomberg-ը՝ հղում անելով իր աղբյուրներին, գրում է Current time-ը:

Ըստ հրապարակման՝ պատժամիջոցները հիմնականում կազդեն էներգետիկ ոլորտի վրա: Մասնավորապես, դրանք կարող են թիրախավորել «ստվերային նավատորմի» նավերը և նավթի առևտրականներին, որոնք նպաստում են ռուսական նավթի վաճառքին: Նշվում է, որ ԱՄՆ ֆինանսների նախարար Սքոթ Բեսենթը քննարկել է այս միջոցառումները մի շարք եվրոպական երկրների դեսպանների հետ, և դրանք կարող են հայտարարվել արդեն այս շաբաթ:

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը նախկինում բազմիցս խոսել է Ռուսաստանի վրա ճնշումը մեծացնելու հնարավորության մասին, եթե այն չհամաձայնվի խաղաղության «գործարքի»։ Հոկտեմբերին Վաշինգտոնը պատժամիջոցներ կիրառեց Ռուսաստանի խոշորագույն նավթային ընկերությունների՝ «Ռոսնեֆտի» և «Լուկոյլի» դեմ։ ԱՄՆ-ն նաև ճնշում է գործադրում Ուկրաինայի վրա։

Խաղաղության համաձայնագրի նախագիծ դեռևս չկա։ Դեկտեմբերի 14-15-ին Բեռլինում կայացած հանդիպման ժամանակ մասնակիցների՝ ԱՄՆ-ի, Ուկրաինայի և եվրոպական երկրների ներկայացուցիչների խոսքով, զգալի առաջընթաց է գրանցվել մի շարք հարցերի շուրջ, սակայն դեռևս կոնսենսուս չկա, օրինակ, տարածքային հարցի շուրջ։

Մոսկվան պնդում է, որ խաղաղության ծրագրի վերջին տարբերակները դեռևս չեն քննարկվել Ռուսաստանի հետ։ Հստակ չէ՝ արդյոք Ռուսաստանի համար կա վերջնաժամկետ՝ համաձայնելու ծրագրին։ Կրեմլի խոսնակ Դմիտրի Պեսկովը նշել է, որ Մոսկվան չի տեսել Bloomberg-ի հրապարակումը, բայց տեղյակ է պատժամիջոցները խստացնելու ծրագրերի մասին։ Պեսկովի խոսքով՝ «ցանկացած պատժամիջոց վնասակար է հարաբերությունների բարելավման համար»։

Դեկտեմբերի 16-ին հայտնի է դարձել, որ ԱՄՆ սենատորների մի խումբ ներկայացրել է ռուսական նավթի գնորդների նկատմամբ պատժամիջոցներ կիրառող օրինագիծ։ Այն կոչ է անում վարչակազմին թիրախային պատժամիջոցներ կիրառել ռուսական նավթի համաշխարհային առևտրին մասնակցող երրորդ կողմերի նկատմամբ։ Նախատեսվում են մի շարք բացառություններ, մասնավորապես, եթե որևէ երկիր զգալի օգնություն է ցուցաբերում Ուկրաինային, այն կարող է ազատվել պատժամիջոցներից։ Դեռևս պարզ չէ, թե երբ կարող է քննարկվել օրինագիծը, առանց Սպիտակ տան աջակցության դրա ընդունման հավանականությունը փոքր է։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի