Դատարանը ՊՍԺ-ին պարտավորեցրել է 61 միլիոն եվրո վճարել Մբապեին

Լուրեր

23.11.2026 | 22:58
Ալեն Սիմոնյանը հանդիպել է Լիտվայի ազգային ճգնաժամային կառավարման կենտրոնի ղեկավարի հետ
23.11.2026 | 22:44
ՔՊ-ական համայնքապետի դեմ հայցը մերժվել է․ Քաջայր Նիկողոսյանը կշարունակի թեկնածու լինել
23.11.2026 | 22:30
ԱՄՆ կառավարությունը հիմքեր չունի ենթադրելու, որ Ջենսեն Հուանգի վերադարձը NVIDIA որևէ վտանգ է ներկայացնում ազգային անվտանգության համար․ Թրամփ
23.11.2026 | 22:14
Ադրբեջանում ընդդիմադիր «Մուսավաթ» կուսակցության առաջնորդին արգելել են լքել երկիրը
23.11.2026 | 21:57
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
23.11.2026 | 21:53
Ռուսաստանը ցանկանում է մինչև տարեվերջ միջուկային զենք տեղակայել տիեզերքում. գերմանական ԶԼՄ-ներ
23.11.2026 | 21:40
40-ից ավելի միջազգային կազմակերպություններ, այդ թվում՝ ՀՀ-ից ՀՔԱՎ-ը, կոչ են արել ԵԱՀԿ երկրներին արգելափակել կառույցում Ադրբեջանի հնարավոր նախագահությունը
23.11.2026 | 21:29
Թուրքիայում հազարավոր մարդիկ բողոքի ցույց են անցկացրել ընդդիմության և ԶԼՄ-ների նկատմամբ իշխանությունների ճնշումների դեմ
23.11.2026 | 21:14
ԱՄՆ-ն ու Եվրոպան ցանկանում են մինչև Սուրբ Ծնունդ բանակցություններ անցկացնել ՌԴ-ի հետ, Ուկրաինան պատրաստ է նույնիսկ վաղը․ Զելենսկի
23.11.2026 | 21:00
ԹԵԺ ԲԱՆԱՎԵՃ․ Երևանը՝ խցանումային կոլապսի առաջ․ ո՞վ է մեղավոր, և ո՞րն է ելքը
23.11.2026 | 20:53
Սահմանադրական «նոր կոստյում»․ ո՞ւմ է սազում իշխանության նախագիծը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
23.11.2026 | 20:49
Նիկոլ Փաշինյանը պաշտոնական այցով մեկնել է Ռումինիա
23.11.2026 | 20:47
Կարինա Ակոպովան և Նիկիտա Ռախմանինը կմասնակցեն Տոկիոյի Գրան Պրիին
23.11.2026 | 20:33
Տաջիկստանը Պուտինի այցի օրը ՄԱԿ-ին ծանուցում է ներկայացրել Միջազգային քրեական դատարանից դուրս գալու մասին
23.11.2026 | 20:21
20։05-ի դրությամբ Վարդենյաց լեռնանցքում բուք է
Բոլորը

Փարիզի դատարանը մերժել է Ֆրանսիայի չեմպիոն ու Չեմպիոնների լիգայի գավաթակիր ՊՍԺ-ին դիմումը և պարտավորեցրել 61 միլիոն եվրո վճարել Մադրիդի «Ռեալի» ֆրանսիացի հարձակվող Կիլիան Մբապեին, հաղորդում է RMC Sport-ը։

2017-2024թթ․ ՊՍժ-ում խաղացած 26-ամյա ֆուտբոլիստը պնդում էր, որ ակումբն իրեն չի վճարել աշխատավարձն ու բոնուսները պայմանագրի վերջին ամիսների համար։ Մբապեի ներկայացուցիչները նշել են, որ վճարումների պահումը իրավական հիմք չի ունեցել՝ անկախ ակումբի փորձերից դրանք կապել պայմանագրի երկարաձգման շուրջ բանակցությունների հետ։

ՊՍԺ-ն իր հերթին պահանջում էր ֆուտբոլիստից գանձել 440 միլիոն եվրոյի չափով փոխհատուցում՝ պնդելով, թե Մբապեի գործողությունները վնասել են ակումբի շահերին։ Դատարանը չի ընդունել այդ փաստարկները և փարիզյան ակումբի պահանջները ճանաչել է անհիմն։

ՊՍԺ-ն արձագանքել է դատարինի որոշմանը և հանդես եկել հայտարարությամբ։

«ՊՍԺ-ն ի գիտություն է ընդունում դատարանի որոշումը, որը կկատարի, բայց իրավունք վերապահելով բողոքարկել այն։ Ակումբը միշտ գործել է ազնիվ և կշարունակի այդպես։ ՊՍԺ-ն հաջողություն է մաղթում ֆուտբոլիստին»,- նշված է հաղորդագրությունում։

Հիշեցնենք, որ 2024թ․ ամռանը Մբապեն ազատ գործակալի կարգավիճակում էր տեղափոխվել «Ռեալ»։ Նա ՊՍժ-ի պատմության լավագույն ռմբարկուն է 256 գոլով: