Ըստ Vanity Fair պարբերականի՝ Սպիտակ տան աշխատակազմի ղեկավարը նշել է, որ Թրամփն ունի «ալկոհոլիկի բնավորություն», Մասկն էլ՝ թմրանյութեր է օգտագործում

Լուրեր

30.10.2026 | 17:54
Աշոցքում ՔՊ-ի ավագանու ընտրական ցուցակը կգլխավորի Կարեն Մանուկյանը
30.10.2026 | 17:45
Արծվիկ Մինասյանը՝ ԵՊՀ-ում աշխատող եղբոր մասին, որը կաշառքի գործով է անցնում․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
30.10.2026 | 17:34
«Ապրելու երկիրը» կմասնակցի Կապանի ՏԻՄ ընտրություններին․ ցուցակը կգլխավորի Տիգրան Աղասյանը
30.10.2026 | 17:26
«Խաղաղության համաձայնագրի ստորագրման համար կարևոր է, որ ՀՀ-ն անհրաժեշտ քաղաքական և իրավական քայլեր ձեռնարկի»․ Բայրամով
30.10.2026 | 17:17
Փաշինյանը հանձնարարել է զարգացնել պետական համակարգում երիտասարդների ներգրավման մեխանիզմները
30.10.2026 | 17:09
«Թուրք», «ռուս», «քուրդ», «եզդի» բառերը որպես վիրավորանք օգտագործելն անընդունելի է․ ՄԻՊ
30.10.2026 | 17:01
Ամասիայում ՔՊ-ի ավագանու ընտրական ցուցակը կգլխավորի Ջեմմա Հարությունյանը
30.10.2026 | 16:55
Ընտրվելու դեպքում կդադարեցնեմ անդամակցությունը ՀՅԴ-ին․ Մինասյանը՝ հանձնաժողովի անդամ դառնալու մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
30.10.2026 | 16:48
Մխիթար Խաչիկյանը Նոյեմբերյանում ՔՊ-ի համայնքապետի թեկնածուն է
30.10.2026 | 16:47
«Ինտեգրում ֆուտբոլի միջոցով» ծրագրի Համերաշխության գավաթը հաղթեց Սևանի թիմը
30.10.2026 | 16:38
Օլեշկիում սկսվել է բնակիչների տարհանումն ու մարդասիրական օգնության բաշխումը
30.10.2026 | 16:27
«Արծվիկ Մինասյանը շարունակում է ՀՅԴ անդամ լինել»․ ԱԺ-ում քննարկվում է նրա թեկնածության հարցը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
30.10.2026 | 16:18
Գագիկ Խաչատրյանի ինքնազգացողությունը դատարանում վատացավ
30.10.2026 | 16:09
Բելառուսում արգելել են Հայաստանից և Վրաստանից կոնյակի արտադրատեսակների վաճառքը
30.10.2026 | 16:00
ԱՄՆ-ը նույնպես կկորցնի, եթե չշարունակի աջակցել Ուկրաինային ՌԴ-ի դեմ պայքարում․ ԱՄՆ բանակի նախկին սպա․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Vanity Fair ամսագիրը դեկտեմբերի 16-ին հրապարակել է երկու մասից բաղկացած հոդված (1, 2), որը նվիրված է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմին: Տեքստը հիմնված է Սպիտակ տան աշխատակազմի ղեկավար Սյուզան Ուայլսի հայտարարությունների վրա, որի հետ Vanity Fair-ի լրագրող Քրիս Ուիփլը զրուցել է ամբողջ 2025 թվականի ընթացքում: Այս մասին ասվում է Meduza-ի անդրադարձում:

Ուիփլը պատմել է, որ ինքը մոտ տասն անգամ խոսել է Ուայլսի հետ վարչակազմի ներսում «յուրաքանչյուր ճգնաժամային պահին»։ Նա ասել է, որ նրանք «կանոնավոր կերպով քննարկել են գործնականում ամեն ինչ», այդ թվում՝ «Էփշտեյնի գործի բովանդակությունը և հետևանքները», «Իլոն Մասկի կողմից USAID-ի ոչնչացումը» և «Թրամփի ֆիզիկական և հոգեկան առողջությունը»։ Լրագրողը նշել է, որ զրույցները ձայնագրվել են, և նրանք հաճախ զրուցել են «կիրակի օրերին եկեղեցուց հետո»։

Այս զրույցների ընթացքում, լրագրողը նշել է, որ Սյուզան Ուայլսը «պատասխանել է գրեթե բոլոր հարցերին, որոնք նրան տվել է»։ Ըստ նրա՝ զրույցի ընթացքում Սպիտակ տան աշխատակազմի ղեկավարնմ, ի թիվս այլ բաների, նշել է, որ Դոնալդ Թրամփն ունի «ալկոհոլիկի բնավորություն». նա չի խմում, բայց կարծում է, որ «չկա ոչինչ, որ չի կարող անել»։ Լրագրողը նաև մեջբերել է նրա խոսքերը փոխնախագահ Ջեյ Դի Դ. Վենսի մասին, որ նա «դավադրության տեսությունների կողմնակից» է։

Ըստ Vanity Fair-ի՝ Ուայլսի ամենակոշտ հայտարարությունները վերաբերում են Tesla-ի և SpaceX-ի գործադիր տնօրեն Իլոն Մասկին, որը 2025 թվականի սկզբին ծառայել է Սպիտակ տանը և հրապարակայնորեն բախվել է Թրամփի հետ նրա պաշտոնանկությունից հետո։

Հրատարակության կողմից մեջբերված Ուայլսի խոսքերը ենթադրում են, որ Մասկը «միկրոդոզավորված»  թմրանյութեր է  ընդունել, երբ իր վիճահարույց գրառումները կատարում էր սոցիալական ցանցերում, չնայած նա անձամբ  այդ մասին առաջին ձեռքից տեղեկություն չունի։ «Նա ակնհայտորեն կետամինից կախվածություն ունի։  Եվ նա տարօրինակ, շատ տարօրինակ մարդ է, ինչպես, իմ կարծիքով, բոլոր հանճարներն են», – ամսագիրը մեջբերում է նրա խոսքերը։

Vanity Fair-ի հրապարակումից հետո Սյուզան Ուայլսը սոցիալական ցանցերում գրել է, որ դա «անազնիվ, վճարովի հոդված» է։ Նա պնդում է, որ հրապարակումն անտեսել է «կարևոր մանրամասները» և բաց է թողել նախագահի և նրա թիմի մասին իր ասածների մեծ մասը։

«Կարդալուց հետո ես եզրակացրի, որ սա արվել է նախագահի և մեր թիմի մասին չափազանց քաոսային և բացասական պատկեր ստեղծելու համար»,- ասել է Ուայլսը։

68-ամյա Սյուզան Ուայլսը համարվում է Սպիտակ տան ամենաազդեցիկ աշխատակիցներից մեկը Դոնալդ Թրամփի երկրորդ ժամկետի ընթացքում։ Նա դարձել է Սպիտակ տան աշխատակազմի ղեկավարի պաշտոնը զբաղեցրած առաջին կինը։ Ուայլսն աշխատել է Թրամփի հետ նրա 2016 թվականի նախագահական քարոզարշավի ժամանակ և կարևոր դեր է խաղացել 2024 թվականի նախագահական ընտրություններում։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի