Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Լյուքսեմբուրգի Պատգամավորների պալատի նախագահի հետ
Քաղաքականություն
17.12.2025 | 09:45
ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Լյուքսեմբուրգի Պատգամավորների պալատի նախագահի հետ։
ՀՀ ԱԳՆ-ից հայտնում են, որ համատեղ հետևողական աշխատանքի արդյունքում Հայաստան-Լյուքսեմբուրգ հարաբերությունները բարձրացվել են ռազմավարական գործընկերության մակարդակի:
Հիշեցնենք՝ դեկտեմբերի 16-ին ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը և Լյուքսեմբուրգի ԱԳ նախարար Քսավյե Բետելը ստորագրել են Հայաստանի Հանրապետության և Լյուքսեմբուրգի Մեծ Դքսության միջև ռազմավարական գործընկերության մասին համատեղ հռչակագիրը: