Էդուարդ Սպերցյանը շարունակում է մնալ ՌՊԼ-ի ամենաթանկ ֆուտբոլիստներից մեկը

Լուրեր

27.10.2026 | 23:30
Հայաստանի, Ադրբեջանի և Վրաստանի դեսպանները քննարկել են Հարավային Կովկասի խաղաղության և կայունության ամրապնդման հարցերը
27.10.2026 | 23:17
Մթնոլորտում CO₂-ի կոնցենտրացիայի աճի տեմպը եռապատկվել է
27.10.2026 | 23:04
Շիկահողի արգելոցը վտանգված է ադրբեջանցիների կողմից. բնապահպան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
27.10.2026 | 22:55
Մակրոնն ու Էրդողանը հեռախոսազրույց են ունեցել
27.10.2026 | 22:44
Այսօր դադարեցին ԱԺ֊ում իմ լիազորությունները. Լիլիթ Ստեփանյան
27.10.2026 | 22:30
ԵՄ սահմանային գործակալությունը «կմտնի» սոցցանցեր․ Եվրահանձնաժողովն առաջարկում է ընդլայնել Frontex-ի մանդատը
27.10.2026 | 22:19
Պուտինն Ադրբեջանը «Ռուսաստանի լավ գործընկեր» է անվանել
27.10.2026 | 22:06
Իսպանիայի թագուհի Սոֆիան այցելել է Գեղարդի վանական համալիր. ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ
27.10.2026 | 21:57
«Անկախ դիտորդը» ներկայացրել է ՏԻՄ ընտրությունների նախնական գնահատականը
27.10.2026 | 21:44
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
27.10.2026 | 21:29
Մոջթաբա Խամենեին կարևորել է պատերազմը դադարեցնելու համար Իրանի պայմանների կատարումը
27.10.2026 | 21:15
Երևանի ու Եղվարդի մի շարք հասցեներում գազանջատումներ կլինեն
27.10.2026 | 21:00
Արգելված է եկեղեցու ինքնավարությանը միջամտելը․ քննիչ հանձնաժողով չէի ձևավորի, եթե ես լինեի պետական իշխանություն․ Անահիտ Մանասյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹԹ
27.10.2026 | 20:49
Դեմոկրատները պահանջում են հետաքննել Թրամփի կապերն Էփշտեյնի հետ․ նոր զեկույցում ԱՄՆ նախագահի հասցեին սեռական բռնության նոր մեղադրանք կա
27.10.2026 | 20:41
Զելենսկին մանրամասներ է հայտնել Նորվեգիայի և Ֆինլանդիայի առաջնորդների՝ Պուտինի հետ ունեցած զրույցի վերաբերյալ
Բոլորը

Transfermarkt-ը թարմացրել է Ռուսաստանի Պրեմիեր լիգայում խաղացող ֆուտբոլիստների տրանսֆերային արժեքները։

Ռուսաստանի չեմպիոն «Կրասնոդարի» կիսապաշտպան, Հայաստանի ազգային հավաքականի ավագ Էդուարդ Սպերցյանի տրանսֆերային գինը մնացել է անփոփոխ՝ 25 միլիոն եվրո։ Նա ու Մոսկվայի «Լոկոմոտիվի» ռուս կիսապաշտպան Ալեքսեյ Բետրակովը ՌՊԼ-ի ամենաթանկ ֆուտբոլիստներն են։ 20-ամյա Բետրակովի տրանսֆերային գինն ավելացել է 3 միլիոն եվրոյով։ Երրորդ տեղում Սանկտ Պետերբուրգի «Զենիթի» բրազիլացի Վինգեր Լուիս Էնրիկեն է՝ 24 միլիոն եվրո։

Հայաստանի ազգային հավաքականի և Կազանի «Ռուբինի» կիսապաշտպան Ուգոչուկվու Իվուի տրանսֆերային արժեքը կազմում է 3 միլիոն եվրո, «Սոչիի» կիսապաշտպան Ալեքսանդր Կովալենկոյինը՝ 1,5 միլիոն եվրո, Մոսկվայի ԲԿՄԱ-ի պաշտպան Արտյոմ Բանդիկյանինը՝ 750 հազար եվրո, «Ռոստովի» 33-ամյա ֆուտբոլիստ Խորեն Բայրամյանինը՝ 500 հազար եվրո, իսկ «Պարի Նիժնի Նովգորոդի» խաղացող Վալերի Ծառուկյանինը՝ 300 հազար եվրո։

Ռուսաստանի ընթացիկ առաջնությունում Էդուարդ Սպերցյանը մասնակցել է 18 հանդիպման, դարձել 8 գոլի ու 12 գոլային փոխանցման հեղինակ։ Նա լավագույնն է «Գոլ+ասիստ» հաշվարկով։ 25-ամյա ֆուտբոլիստի ու «Կրասնոդարի» միջև պայմանագրի ժամկետը նախատեսված է մինչև 2029թ․ հունիսի 30-ը։