ԲՏԱ նախարարի տեղակալն ընդունել է GIZ-ի ներկայացուցիչներին. քննարկվել են կիբեռանվտանգության ոլորտի առաջնահերթությունները

Լուրեր

30.10.2026 | 16:48
Մխիթար Խաչիկյանը Նոյեմբերյանում ՔՊ-ի համայնքապետի թեկնածուն է
30.10.2026 | 16:47
«Ինտեգրում ֆուտբոլի միջոցով» ծրագրի Համերաշխության գավաթը հաղթեց Սևանի թիմը
30.10.2026 | 16:38
Օլեշկիում սկսվել է բնակիչների տարհանումն ու մարդասիրական օգնության բաշխումը
30.10.2026 | 16:27
«Արծվիկ Մինասյանը շարունակում է ՀՅԴ անդամ լինել»․ ԱԺ-ում քննարկվում է նրա թեկնածության հարցը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
30.10.2026 | 16:18
Գագիկ Խաչատրյանի ինքնազգացողությունը դատարանում վատացավ
30.10.2026 | 16:09
Բելառուսում արգելել են Հայաստանից և Վրաստանից կոնյակի արտադրատեսակների վաճառքը
30.10.2026 | 16:00
ԱՄՆ-ը նույնպես կկորցնի, եթե չշարունակի աջակցել Ուկրաինային ՌԴ-ի դեմ պայքարում․ ԱՄՆ բանակի նախկին սպա․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
30.10.2026 | 15:55
Հոկտեմբերի 31-ին Հայաստանում օդի ջերմաստիճանը կբարձրանա մինչև 7 աստիճանով
30.10.2026 | 15:46
Իրեն թվում է` հեղափոխական, «Դուխով» կեպկայով Նիկոլն է. Աննա Գրիգորյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
30.10.2026 | 15:40
Տղամարդ պատգամավորները պետք է ներողություն խնդրեն դահլիճում գտնվող կանանցից. Նազելի Բաղդասարյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
30.10.2026 | 15:35
«Տարաձայնությունների տեղ չկա». Էրդողանը շեշտել է թյուրքական աշխարհի միասնությունը՝ Ալիևի բացակայության պայմաններում
30.10.2026 | 15:26
Ջուդ Բելինգեմի հայրը հրավիրվել է Անգլիայի վետերանների հավաքական
30.10.2026 | 15:20
Հոկտեմբերի 31-ին COP17-ի պատճառով Երևանի կենտրոնում երթևեկությունը ժամանակավորապես կսահմանափակվի
30.10.2026 | 15:10
Վարույթ՝ Կաթողիկոսի գործով նախկին դատավորի դեմ // «Օտարերկրյա գործակալ» «Նովայա գազետա»-ն փակվում է․ ԼՈՒՐԵՐ
30.10.2026 | 15:03
Ընդդիմության հարցերը լեգիտիմ են. Ռուբեն Ռուբինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարի տեղակալ Ռուբեն Սիմոնյանն ընդունել է Գերմանիայի միջազգային համագործակցության ընկերության (GIZ) Խաղաղության և ներառական հասարակությունների ոլորտի համակարգող Թոմ Լանդեսի գլխավորած պատվիրակությանը։ Հանդիպմանը մասնակցել է նաև Հայաստանի Հանրապետությունում Գերմանիայի Դաշնային Հանրապետության փոխդեսպան Լարս Հենինգը։  Այս մասին տեղեկացնում է ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունը։

Նշվում է, որ իր խոսքում Ռուբեն Սիմոնյանը կարևորել է GIZ-ի հետ ձևավորված գործընկերային հարաբերությունները` ընդգծելով իրականացվող և նախատեսվող ծրագրերի կարևորությունը Հայաստանի կայուն զարգացման, ինստիտուցիոնալ կարողությունների ամրապնդման և ոլորտային բարեփոխումների առաջմղման համատեքստում։ Նախարարի տեղակալի խոսքով՝ նշված ծրագրերը էական դեր են ունենում միջազգային լավագույն փորձի ներդրման, կարողությունների զարգացման և արդյունավետ համագործակցության խորացման գործում։

«Հանդիպման ընթացքում ներկայացվել են «Համագործակցություն հանուն կիբեռանվտանգության ամրապնդման» ծրագրի շրջանակներում մինչ օրս իրականացված աշխատանքները, ձեռքբերված արդյունքներն ու արձանագրված հաջողությունները։

Անդրադարձ է կատարվել նաև վերջերս ԱԺ կողմից երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունված «Կիբեռանվտանգության մասին» օրենքի կարևորությանը, այդ ոլորտում Կառավարության առաջնահերթություններին, Հայաստանում կիբեռպաշտպանության համակարգի կատարելագործման հնարավորություններին, մասնագետների պատրաստման,  կիբեռանվտանգության ոլորտում հանրության իրազեկման ծրագրերին, ինչպես նաև ոլորտի ձեռքբերումներին և ենթակառուցվածքների բարելավմանը։

Նշվել է, որ ծրագրի շրաջանակներում կազմակերպվել են մասնագիտական սեմինարներ և աշխատանքային քննարկումներ, որոնք օժանդակել են պետական և մասնավոր հատվածների կարողությունների բարձրացմանը կիբեռանվտանգության ոլորտում։

Հանդիպման ընթացքում ուշադրություն է դարձվել համագործակցության մի շարք ուղղությունների, մասնավորապես, կիբեռանվտանգության ոլորտում փորձի փոխանակմանը, մասսայական վերապատրաստման ծրագրերի շրջանակում գործնական աջակցությանը:

Քննարկվել է նաև 2026 թվականի ծրագրի պլանավորման գործընթացը,  հետագա համագործակցության ուղղությունները։

Ամփոփելով հանդիպումը՝ կողմերն ընդգծել են կիբեռանվտանգության ոլորտում գործակցության խորացման և երկարաժամկետ գործընկերության շարունակականության կարևորությունը»,- ասված է հաղորդագրության մեջ։