Արա Բաբլոյանն ընտրություններին չի մասնակցելու. հայտնի է, թե ինչով է զբաղվելու

Լուրեր

09.08.2026 | 16:18
Վթարային ջրանջատում Կտայքում և Երևանում
09.08.2026 | 16:10
Վաղվանից բավական երկար ժամանակով հրաժեշտ կտանք +35°C-ից բարձր ջերմաստիճաններին. Լևոն Ազիզյան
09.08.2026 | 15:31
Հրդեհը բռնկվել է տանը կից շոգեբաղնիքում․ ՆԳՆ
09.08.2026 | 15:05
ՀՀ ԶՈՒ ՀՕՊ զորքերը պարապմունքներ են անցկացրել «Կարիճ» և «Լուսան» համալիրներով
09.08.2026 | 14:38
Օդի ջերմաստիճանը կնվազի
09.08.2026 | 13:13
Դաշտավանում ծեծկռտուք է եղել․ մասնակիցները հարվածել են քարերով, մահակներով և կռփազենքով
09.08.2026 | 12:56
Սևանա լճում ջրափրկարարները նկատել են շրջված ջրային մոտոցիկլետ․ ՆԳՆ
09.08.2026 | 12:38
Հովիկ Աբրահամյանի որդին կալանավորվել է
09.08.2026 | 11:47
Վթարային ջրանջատում Երևանում
09.08.2026 | 11:33
Ահազանգ է ստացվել, որ Սևանա լճի լողափերից մեկում քաղաքացիները հեծանիվ-նավակով հեռացել են ափից և չեն կարողանում վերադառնալ․ ՆԳՆ
09.08.2026 | 11:18
Ուկրաինան հարվածներ է հասցրել Բելգորոդին․ տուժել է 13 մարդ
09.08.2026 | 11:01
Ռուսաստանը հարվածել է Օդեսային և Խարկովին․ երկու մարդ զոհվել է, ավելի քան 20-ը՝ վիրավորվել
09.08.2026 | 10:44
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
09.08.2026 | 10:15
Վթարային ջրանջատում Արարատում
09.08.2026 | 00:05
Էդգար Սևիկյանը խաղացել է Մադրիդի «Ռեալի» դեմ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Factor.am-ի տեղեկություններով՝ ԱԺ նախագահ Արա Բաբլոյանը չի մասնակցելու դեկտեմբերի 9-ին կայանալիք Ազգային ժողովի արտահերթ ընտրություններին:  Մեր աղբյուրների փոխանցմամբ՝ նա որոշել է վերադառնալ առողջապահական համակարգ և այնտեղ շարունակել իր մասնագիտական գործունեությունը:

Մեր տեղեկությունները պաշտոնապես հաստատեցին նաև Ազգային ժողովից: Հարցին՝ Արա Բաբլոյանը լինելու՞ է ՀՀԿ-ի համամասնական կամ ռեյտինգային ցուցակներում, ԱԺ աշխատակազմի ղեկավարի տեղակալ Արսեն Բաբայանը պատասխանեց.

«Այս պահին իմ ունեցած տեղեկություններով՝ պարոն Բաբլոյանը ամբողջությամբ վերադառնում է առողջապահություն, բժշկություն և չի պլանավորում առաջադրվել որևէ ձևաչափով»:

Նշենք, որ Արա Բաբլոյանը մասնագիտությամբ մանկաբույժ է: Նրան է պատկանում «Արաբկիր» մանկական բժշկական կենտրոնը: Բաբլոյանը ԱԺ նախագահ է ընտրվել 2017 թվականի մայիսի 18-ին: Պաշտոնավարեց 1,5 տարի:

Նշենք, որ Բաբլոյանը մինչև 7-րդ գումարման խորհրդարանի ձևավորումն  ու առաջին նիստը կշարունակի իրականացնել ԱԺ նախագահի պարտականությունները, քանի որ օրեքով  նրա լիազորությունները պահպանվել են, թեև ԱԺ-ն նոյեմբերի 1-ին իրավունքի ուժով արձակվեց:

5-րդ գումարման Աժ-ում եղել է ԱԺ առողջապահության, մայրության և մանկության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ:

Հայկ Վարդանյան