Արցախից տեղահանված քանի անձ է ՀՀ քաղաքացիություն ստացել․ փոխնախարարը թվեր ներկայացրեց

Լուրեր

30.10.2026 | 11:04
Ըմբշամարտի ԱԱ. Արսեն Հարությունյանը մեկնարկեց վստահ հաղթանակով. ՏԵՍԱՆՅՈՒԹ
30.10.2026 | 10:56
2027-ից «Ակադեմիական քաղաքում» կմեկնարկի ուսանողական կացարանների կառուցումը
30.10.2026 | 10:45
Ուկրաինական ԱԹՍ-ների գրոհի հետևանքով Սամարայի մարզի նավթավերամշակման գործարանում հրդեհ է բռնկվել
30.10.2026 | 10:36
Լոռու մարզում փրկարարները դժվարամատչելի տարածքից իջեցրել են քաղաքացուն
30.10.2026 | 10:25
Իսրայելի խորհրդարանական ընտրությունների արդյունքներով ոչ մի քաղաքական դաշինք մեծամասնություն չի ստացել
30.10.2026 | 10:10
Ռոնալդուն հեթ-տրիկ է գրանցել տևական ընդմիջումից հետո. ՏԵՍԱՆՅՈՒԹ
30.10.2026 | 10:02
Հաքերները կոտրել են աշխարհի խոշորագույն՝ Binance կրիպտոարժութային բորսան․ վնասը կարող է կազմել 6,3 մլրդ դոլար
30.10.2026 | 09:59
Ազգային ժողովի նիստը՝ ՈՒՂԻՂ
30.10.2026 | 09:53
Լավրովը ժամանել է ԱՄՆ՝ մասնակցելու G20-ի ԱԳ նախարարների խորհրդի նիստին
30.10.2026 | 09:45
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
30.10.2026 | 09:35
Հայաստանի գավաթում հայտնի են քառորդ եզրափակիչի բոլոր մասնակիցները
30.10.2026 | 09:30
ՀՀ դեսպանն ԱՄՆ-ում ներկայացրել է Հայաստանի ներդրումային հնարավորությունները
30.10.2026 | 01:09
Երկրաշարժ Ջերմուկ քաղաքից 15 կմ հյուսիս-արևելք
29.10.2026 | 23:25
Ջրագիծ է վնասվել. Գյումրիում ջրանջատում է
29.10.2026 | 23:14
Քննարկվել են Հայաստան-Հնդկաստան առևտրատնտեսական և ներդրումային համագործակցության զարգացման հեռանկարները
Բոլորը

Լեռնային Ղարաբաղից ներգաղթածները պետք է պարտադիր ստանան Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն՝ բնակապահովամն ծրագրից օգտվելու համար։ Այն իրականացնելու համար կառավարությունը նախատեսում է 250 միլիոն դոլարի վարկ ներգրավել։ Հարցը ԱԺ արտահերթ նիստի օրակարագում է։

«Վերջին շրջանում մի քանի տեղ այսպես լուրեր են տարածվում, որ Հայաստանի Հանրապետությունը, ըստ էության, մերժում է շատ մարդկանց Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն տրամադրել, Հայաստանի Հանրապետության անձնագիր տրամադրել»,-նշեց ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Բաբկեն Թունյանը։

Աշխատանքի և սոցիալական հարցերի փոխնախարար Դավիթ Խաչատրյանը նշեց, որ տեղահանված 26,233 անձ ՀՀ քաղաքացիություն է ստացել, որից 16,919-ը՝ չափահաս, 8,314-ը՝ անչափահասներ են։ 

«Քաղաքացիության համար դիմած և դեռևս մշակման փուլում գտնվողների թիվը կազմում է 6,696։ Ինչ վերաբերում է քաղաքացիությունը մերժելու լուրերին, անկեղծ ասած, նման տեղեկություններ չունեմ և նաև մենք գրեթե ամենօրյա ռեժիմով տեղահանված մեր հայրենակիցների հետ շփումների մեջ ենք և որևէ նման ահազանգ չենք լսել։ Բայց քանի որ  քաղաքացիության հարցերով զբաղվում է Ներքին գործերի նախարարության Միգրացիոն և քաղաքացիության հարցերի ծառայությունը, ևս մեկ անգամ իրենց հետ կքննարկենք հարցը, բայց նորից եմ կրկնում, առաջին անգամ եմ լսում, որ նման խնդիր կա»,-նշեց նա։

Մանրամասները՝ տեսանյութում։