Ուկրաինան հայտնել է Նովոռոսիյսկի նավահանգստում ռուսական սուզանավին հարվածելու մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

30.10.2026 | 17:54
Աշոցքում ՔՊ-ի ավագանու ընտրական ցուցակը կգլխավորի Կարեն Մանուկյանը
30.10.2026 | 17:45
Արծվիկ Մինասյանը՝ ԵՊՀ-ում աշխատող եղբոր մասին, որը կաշառքի գործով է անցնում․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
30.10.2026 | 17:34
«Ապրելու երկիրը» կմասնակցի Կապանի ՏԻՄ ընտրություններին․ ցուցակը կգլխավորի Տիգրան Աղասյանը
30.10.2026 | 17:26
«Խաղաղության համաձայնագրի ստորագրման համար կարևոր է, որ ՀՀ-ն անհրաժեշտ քաղաքական և իրավական քայլեր ձեռնարկի»․ Բայրամով
30.10.2026 | 17:17
Փաշինյանը հանձնարարել է զարգացնել պետական համակարգում երիտասարդների ներգրավման մեխանիզմները
30.10.2026 | 17:09
«Թուրք», «ռուս», «քուրդ», «եզդի» բառերը որպես վիրավորանք օգտագործելն անընդունելի է․ ՄԻՊ
30.10.2026 | 17:01
Ամասիայում ՔՊ-ի ավագանու ընտրական ցուցակը կգլխավորի Ջեմմա Հարությունյանը
30.10.2026 | 16:55
Ընտրվելու դեպքում կդադարեցնեմ անդամակցությունը ՀՅԴ-ին․ Մինասյանը՝ հանձնաժողովի անդամ դառնալու մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
30.10.2026 | 16:48
Մխիթար Խաչիկյանը Նոյեմբերյանում ՔՊ-ի համայնքապետի թեկնածուն է
30.10.2026 | 16:47
«Ինտեգրում ֆուտբոլի միջոցով» ծրագրի Համերաշխության գավաթը հաղթեց Սևանի թիմը
30.10.2026 | 16:38
Օլեշկիում սկսվել է բնակիչների տարհանումն ու մարդասիրական օգնության բաշխումը
30.10.2026 | 16:27
«Արծվիկ Մինասյանը շարունակում է ՀՅԴ անդամ լինել»․ ԱԺ-ում քննարկվում է նրա թեկնածության հարցը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
30.10.2026 | 16:18
Գագիկ Խաչատրյանի ինքնազգացողությունը դատարանում վատացավ
30.10.2026 | 16:09
Բելառուսում արգելել են Հայաստանից և Վրաստանից կոնյակի արտադրատեսակների վաճառքը
30.10.2026 | 16:00
ԱՄՆ-ը նույնպես կկորցնի, եթե չշարունակի աջակցել Ուկրաինային ՌԴ-ի դեմ պայքարում․ ԱՄՆ բանակի նախկին սպա․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Ուկրաինայի անվտանգության ծառայությունը նախօրեին հայտնել է, որ «Sub Sea Baby» ստորջրյա անօդաչու սարքերը Նովոռոսիյսկի նավահանգստում հարվածել են ռուսական 636.3 դասի «Վարշավյանկա» սուզանավին: Ասվում է, որ սուզանավը «կրել է լուրջ վնաս և գործնականում շարքից դուրս եկել », գրում է Current time-ը:

Նշվում է, որ սուզանավը տեղափոխում էր «Կալիբր» թևավոր հրթիռների չորս արձակիչ, որոնք Ռուսաստանը օգտագործում է Ուկրաինայի տարածքի վրա հարձակվելու համար։ Սուզանավը նախկինում տեղակայված էր Սևաստոպոլում՝ բռնակցված Ղրիմի տարածքում, բայց տեղափոխվել է Նովոռոսիյսկ՝ «Sea Baby մակերևութային ծովային անօդաչու թռչող սարքերի հաջող հատուկ գործողությունների շնորհիվ»։ Հարձակման ճշգրիտ ամսաթիվը չի նշվել։ Այս հաղորդագրությունից մի քանի ժամ անց Ռուսաստանի Սևծովյան նավատորմի ներկայացուցիչները հաստատեցին ստորջրյա անօդաչու թռչող սարքի միջոցով հարձակման փաստը, սակայն հայտարարեցին, որ այն «չի հասել իր նպատակներին»։

«Նովոռոսիյսկի ռազմածովային բազայի ծոցում տեղակայված Սևծովյան նավատորմի ոչ մի նավ կամ սուզանավ, ինչպես նաև դրանց անձնակազմերը չեն տուժել դիվերսիայի հետևանքով և գործում են բնականոն ռեժիմով»,- «Ինտերֆաքս»-ը մեջբերում է Ռուսաստանի Սևծովյան նավատորմի մամուլի ծառայության ղեկավար Ալեքսեյ Ռուլևի խոսքերը։

Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը ևս  մեկնաբանել է Ուկրաինայի անվտանգության ծառայության պնդումները։

«Նովոռոսիյսկի Սևծովյան նավատորմի ռազմածովային բազայի ծոցում ռուսական սուզանավերից մեկի ենթադրյալ «ոչնչացման» մասին Ուկրաինայի հետախուզական ծառայությունների կողմից տարածված տեղեկատվությունը չի համապատասխանում իրականությանը», – հայտարարել է Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը։

Նշվում է, որ «հակառակորդի կողմից անօդաչու ստորջրյա սարքի միջոցով դիվերսիա իրականացնելու փորձը չի հասել իր նպատակներին», և ռուսական ռազմական նավերը «չեն վնասվել և գործում են բնականոն ռեժիմով»։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի