Թրամփը դատի է տվել BBC-ին` պահանջելով 5 մլրդ դոլար

Լուրեր

30.10.2026 | 12:51
ՀՀ-ում, այլ երկրների համեմատ, բենզինն ավելի քիչ է թանկացել. Շուշան Սարգսյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
30.10.2026 | 12:42
Ըմբշամարտի ԱԱ. Արսեն Հարությունյանը և Արման Անդրեասյանը պարտվեցին
30.10.2026 | 12:40
Օնլայն տաքսիների ոլորտը սակագնի զսպման մեխանիզմ չունի. Նարեկ Կարապետյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
30.10.2026 | 12:31
Ռուսական հարձակման հետևանքով Դնեպրը մնացել է առանց էլեկտրականության․ Կիևում զոհ կա
30.10.2026 | 12:22
Սևակ Միքայելյանն ընտրվեց ԿԲ խորհրդի անդամ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
30.10.2026 | 12:14
Բաբկեն Պիպոյանի ասուլիսը կաթնամթերքի շուկայում իրականացված ուսումնասիրության մասին . ՈՒՂԻՂ
30.10.2026 | 12:10
10 ձերբակալված կաշառքի գործով // Հաքերային հարձակում Binance-ի վրա, ենթադրաբար՝ Հյուսիսային Կորեայից․ ԼՈՒՐԵՐ
30.10.2026 | 12:10
Հայաստանի հավաքականի ֆուտբոլիստը խաղադաշտ է վերադարձել վնասվածքից հետո
30.10.2026 | 12:02
Թրամփը զանգահարել է Էրդողանին Անկարայում Թյուրքական պետությունների առաջնորդների ընթրիքի ժամանակ
30.10.2026 | 12:00
Հունահռոմեական ոճի ըմբշամարտի Աշխարհի առաջնության արդյունքների ամփոփումը. ՈՒՂԻՂ
30.10.2026 | 11:54
Հայաստանն ու Իրանը քննարկել են արհեստական բանականության և բարձր տեխնոլոգիաների ոլորտում համագործակցության ընդլայնումը
30.10.2026 | 11:48
Վրաստանը ողջունում է Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության գործընթացը․ Կոբախիձե
30.10.2026 | 11:35
Հյուսիսային Կորեայի հաքերներն են կանգնած Binance կրիպտոբորսայից կրիպտոարժույթի գողության հետևում․ Reuters
30.10.2026 | 11:27
Աբիսողոմոնյանն ու ԵԱՀԿ ներկայացուցիչը քննարկել են տարածաշրջանային փոխկապակցվածության խթանման հնարավորությունները
30.10.2026 | 11:18
Հարկադիրի Շիրակի բաժնի պետը կալանավորվել է
Բոլորը

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը դատի է տվել BBC-ին և Բրիտանական հեռարձակման կորպորացիայից պահանջում է 5 մլրդ դոլար։ Առիթը 2021 թվականի հունվարի 6-ի իր ելույթի օգտագործումն է Panorama վավերագրական ֆիլմում:

Դեկտեմբերի 15-ին Ֆլորիդայի դատարան ներկայացված հայցում Թրամփի փաստաբանները BBC-ին մեղադրում են առևտրային օրենքները խախտելու և 2021 թվականի հունվարի 6-ի՝ իր կողմնակիցների կողմից Կապիտոլիումի վրա հարձակվելու օրը Թրամփի ելույթը «դիտավորյալ, չարամիտ և մոլորեցնող» ձևով խմբագրելու մեջ։ BBC-ի ղեկավարությունը դեռևս պաշտոնապես չի մեկնաբանել հայցը։

Նոյեմբերին BBC-ն ներողություն էր խնդրել Թրամփից խոսքերը խմբագրելու համար, բայց մերժել էր նրա փոխհատուցման պահանջը՝ պնդելով, որ զրպարտության մեղադրանքները հիմք չունեն։

Նոյեմբերի սկզբին Թրամփը հայտարարեց BBC-ին դատի տալու իր մտադրության մասին։«Կարծում եմ՝ պետք է դա անեմ։ Նրանք խաբեցին։ Նրանք փոխեցին իմ ասած խոսքերը», – լրագրողներին ասել էր Թրամփը։ Այնուհետև նա նամակ էր ուղարկել կորպորացիային՝ սպառնալով դատական ​​​​հայց ներկայացնել։

Թրամփի խոսքերի խմբագրման շուրջ սկանդալը բռնկվել էր այն բանից հետո, երբ բրիտանական The Telegraph թերթը հրապարակել էր BBC-ի խմբագրական չափորոշիչների կոմիտեի նախկին անկախ խորհրդական Մայքլ Պրեսկոտի ծառայողական հուշագիրը։

Այնտեղ Պրեսկոտը BBC-ի ղեկավարության ուշադրությունը հրավիրել է այն փաստի վրա, որ Դոնալդ Թրամփի ելույթը կորպորացիայի առաջատար ծրագրերից մեկում՝ Panorama-ում, խմբագրվել էր այնպես, որ նրա խոսքերի իմաստը աղավաղվել էր։

2021 թվականի հունվարի 6-ին Վաշինգտոնում ունեցած իր ելույթում Թրամփն ասել է. «Մենք կգնանք Կապիտոլիում և կծափահարենք մեր քաջարի սենատորներին և կոնգրեսականներին»։ Ավելի քան 50 րոպե անց (նույն ելույթում) նա հայտարարել է. «Եվ մենք կպայքարենք։ Մենք կպայքարենք մեր ողջ ուժով»։

Սակայն անցյալ տարի հեռարձակված «Թրամփ. երկրորդ հնարավորություն» խորագրով ֆիլմում նրա խոսքերը մեջբերվել են հետևյալ ձևակերպմամբ. «Մենք կգնանք Կապիտոլիում… և ես կգնամ ձեզ հետ։ Եվ մենք կպայքարենք։ Մենք կպայքարենք մեր ողջ ուժով»։

«Պայքարելու մեր ողջ ուժով» նրա մտադրության մասին հայտարարությունը հնչել է այն ժամանակ, երբ Թրամփը քննարկում էր, թե որքան «կեղծված» էին ԱՄՆ նախագահական ընտրությունների արդյունքները։ Ընդհանուր առմամբ, «պայքար» կամ «ճակատամարտ» բառերը նրա ելույթում օգտագործվել են 20 անգամ։

BBC-ն խոստովանել է, որ խմբագրման հետևանքով ստեղծվել է կեղծ տպավորություն, որ Թրամփն ուղղակիորեն կոչ է անում բռնի գործողությունների։ Նոյեմբերի 9-ին BBC-ի գործադիր տնօրեն Թիմ Դեյվին և BBC-ի լրատվական տնօրեն Դեբորա Թերնեսը հրաժարական էին տվել։

Մինչև Թրամփի կողմից հայց ներկայացնելը, BBC-ի փաստաբանները մանրամասն արձագանքել են նրա պնդումներին։ Նրանք, ի թիվս այլ բաների, նշել են որ մոնտաժը չարամիտ չէր, և որ ֆիլմը չի վնասել Թրամփին, քանի որ նա հաղթել է նախագահական ընտրություններում դրա հեռարձակումից կարճ ժամանակ անց։

Ավելին, փաստաբանները նշել են, որ BBC-ն իրավունք չուներ հեռարձակել հաղորդումը իր ամերիկյան ալիքներով և, հետևաբար, չի հեռարձակել այն ԱՄՆ-ում։ Ֆիլմը տեղադրվել է BBC-ի սեփական հոսքային ծառայությունում՝ iPlayer-ում, և  հասանելի էր միայն Մեծ Բրիտանիայում։

Իրենց հայցում Թրամփի փաստաբանները հղում են կատարում BBC-ի և մեկ այլ մեդիա կորպորացիայի միջև կնքված համաձայնագրին, որը, ըստ իրենց տեղեկությունների, վերջինիս տվել է ֆիլմը Մեծ Բրիտանիայից դուրս տարածելու իրավունքը։ Ո՛չ BBC-ն, ո՛չ էլ կորպորացիան դեռևս չեն արձագանքել այս պնդմանը։

Հայցում նաև նշվում է, որ Ֆլորիդայի բնակիչները կարող էին դիտել ֆիլմը VPN-ի կամ բրիտանական BritBox հոսքային ծառայության միջոցով։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի