BBC-ի գլխավոր տնօրենն ու լրատվականի ղեկավարը հրաժարական են տվել Թրամփի ելույթի շուրջ սկանդալի պատճառով

Լուրեր

31.10.2026 | 14:42
COP17-ի շրջանակում ընդունվել է շուրջ 50 որոշում․ արդյունքները գերազանցել են սպասելիքները․ նախարար
31.10.2026 | 14:18
Հայաստանի և Ֆրանսիայի փրկարար ծառայությունները կշարունակեն համագործակցությունը
31.10.2026 | 13:56
Հայաստանից՝ Էկվադոր. COP18-ը հյուրընկալող երկիրն ընտրված է
31.10.2026 | 13:33
Ամերիկյան ինդեքսները նվազել են
31.10.2026 | 13:24
Ըմբշամարտի ԱԱ. Հայաստանի վերջին ներկայացուցիչները պարտվեցին
31.10.2026 | 13:06
Արարատ Միրզոյանը մասնակցել է «Մանամայի երկխոսության» բացման արարողությանը
31.10.2026 | 12:34
Կյանքի թանկացման դեմ բողոքի ցույցերը տարածվում են Եվրոպայում․ ակցիաներ են եղել նաև Իտալիայի ավելի քան 60 քաղաքում
31.10.2026 | 12:28
Վահան Բիչախչյանը խաղադաշտ է վերադարձել շուրջ 3 ամսվա ընդմիջումից հետո. ՏԵՍԱՆՅՈՒԹ
31.10.2026 | 12:15
Ժաննա Անդրեասյանը գիտական ինստիտուտների ղեկավարների հետ քննարկել է ոլորտի բարեփոխումները
31.10.2026 | 11:55
Brent տեսակի նավթի գինը նվազել է
31.10.2026 | 11:33
Հորդառատ անձրևի հետևանքով Երևանում և Կոտայքում ջրալցումներ են եղել․ հեռացվել է մոտ 27 տոննա ջուր
31.10.2026 | 11:08
ԿԸՀ-ն սահմանել է նոյեմբերի 29-ի ՏԻՄ ընտրություններին մասնակցող ուժերի հերթական համարները
31.10.2026 | 10:43
Հայաստանի չեմպիոնը հաղթական խաղով է ավարտել պայքարը ֆուտզալի Չեմպիոնների լիգայում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
31.10.2026 | 10:25
Երևան մոլում բացվել է HayPass-ի գրասենյակը. Փաշինյանը ծանոթացել է անձնագիր ստանալու նոր համակարգին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
31.10.2026 | 10:07
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
Բոլորը

BBC-ի գլխավոր տնօրեն Թիմ Դեյվին և BBC News-ի ղեկավար Դեբորա Թերնեսը հրաժարական են տվել Panorama հաղորդմանը ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի խմբագրված ելույթի շուրջ առաջացած վեճի ֆոնին։ Այս մասին հայտնել է բրիտանական մեդիա կորպորացիան, գրում է DW-ի ռուսական ծառայությունը։

Ավելի վաղ The Telegraph-ը հրապարակել էր BBC-ի ծառայողական գրառումներից հատվածներ, որոնք հայտնվել են լրագրողների տրամադրության տակ։ Այնտեղ պնդվում է, որ անցյալ տարվա հոկտեմբերին հեռարձակված Panorama ծրագիրը խմբագրել է Թրամփի ելույթի երկու մասերը, որ տպավորություն ստեղծվի, թե նա խրախուսել է Կապիտոլիումի անկարգությունները 2021 թվականի հունվարին: Սպիտակ տունը մեղադրել է BBC-ին «կեղծ լուրեր» տարածելու մեջ:

Թիմ Դեյվին BBC-ում աշխատել է 20 տարի, որից հինգը՝ որպես գլխավոր տնօրեն։

«Բոլոր պետական կազմակերպությունների նման՝ BBC-ն կատարյալ չէ, և մենք միշտ պետք է լինենք բաց, թափանցիկ և հաշվետու։ Չնայած դա միակ պատճառը չէ, BBC News-ի շուրջ առկա վեճը հասկանալիորեն ազդել է իմ որոշման վրա։ Ընդհանուր առմամբ, BBC-ն լավ է աշխատում, բայց որոշ սխալներ թույլ են տրվել, և որպես գլխավոր տնօրեն՝ ես պետք է կրեմ վերջնական պատասխանատվությունը»,- ասել է Դեյվին ընկերության կայքում հրապարակված նամակում։

Դեբորա Թերնեսն առանձին հայտարարությամբ նշել է, որ տեղի ունեցածի պատասխանությունն իրենն է։ Նա նաև հերքել է  BBC News-ի դեմ կողմնակալության մասին մեղադրանքները։

«Նախագահ Թրամփի մասին Panorama ծրագրի շուրջ շարունակվող վեճը հասել է այն կետին, որ այն վնասում է BBC-ին՝ մի հաստատության, որը ես խորապես սիրում եմ։ Չնայած սխալներ թույլ տրվել են, ես ուզում եմ հստակեցնել, որ BBC News-ի՝ որպես կազմակերպության դեմ կողմնակալության մասին վերջին մեղադրանքները կեղծ են»,- գրել է Թերնեսը։

ԱՄՆ նախագահը Truth Social-ում գրառմամբ անդրադարձել է այս պաշտոնանկություններին։

«BBC-ի առաջատար անձինք, այդ թվում՝ Թիմ Դեյվին՝ ղեկավարը, բոլորը հրաժարական են տալիս/ազատվում են աշխատանքից, քանի որ նրանց բռնել են հունվարի 6-ի իմ շատ լավ (ԿԱՏԱՐՅԱԼ) ելույթը «կեղծելիս»։ Շնորհակալություն The Telegraph-ին՝ այս կոռումպացված «լրագրողներին» բացահայտելու համար։ Սրանք շատ անազնիվ մարդիկ են, ովքեր փորձել են միջամտել նախագահական ընտրություններին։ Ամեն ինչից զատ՝ նրանք օտար երկրից են, որին շատերը համարում են մեր թիվ մեկ դաշնակիցը։ Ինչ սարսափելի բան է ժողովրդավարության համար»,- նշել է Դոնալդ Թրամփը։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի