Ռուսաստանը պատրաստ է Հայաստանի հետ քննարկել «Թրամփի ուղուն» մասնակցությունը. ՌԴ ԱԳՆ

Լուրեր

30.10.2026 | 14:46
Հայտնի է՝ երբ է բացվելու «Միլանի» և «Ինտերի» նոր ստադիոնը
30.10.2026 | 14:36
Պենտագոնը Բալթյան երկրներին խնդրում է մեղմել ՌԴ-ից սպառնալիքի վերաբերյալ հռետորաբանությունը․ Reuters
30.10.2026 | 14:27
Նարեկ Կարապետյանը` Փաշինյանի առաջարկի մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
30.10.2026 | 14:19
Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղությունը նոր հնարավորություններ է ստեղծում տարածաշրջանային համագործակցության համար․ Աբիսողոմոնյան
30.10.2026 | 14:10
Ծանրամարտի ԱԱ. Ալեքսանդրա Գրիգորյանը գրավեց չորրորդ տեղը
30.10.2026 | 14:01
CENTCOM-ի ղեկավարն անձամբ Թրամփին զեկուցել է Իրանի ուղղությամբ հնարավոր հարվածների տարբերակների մասին
30.10.2026 | 13:53
Հայաստանի և ԵՄ-ի ներկայացուցիչները քննարկել են վիզաների ազատականացման գործընթացում արձանագրված առաջընթացը
30.10.2026 | 13:42
Երկու մարզադաշտ, մեկ ընկերություն՝ առանց բաց մրցույթի․ ինչպես է Կառավարությունը կազմակերպել միլիոնավոր եվրոների գնումները 
30.10.2026 | 13:33
Գարեգին Բ-ի գործով ինքնաբացարկ հայտնած դատավորի դեմ կարգապահական վարույթ է հարուցվել
30.10.2026 | 13:26
Ֆուտզալի Հայաստանի հավաքականը հավաք կանցկացնի
30.10.2026 | 13:19
Աննա Վարդապետյանն ընթացք է տվել Արամ Սարգսյանի դիմումին
30.10.2026 | 13:10
Միշտ ցածր գնահատող տաքսու ուղևորների գնահատականները հաշվի չեն առնվի․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
30.10.2026 | 12:59
Ռուսական «Նովայա գազետա»-ն հայտարարել է նոյեմբերի 9-ից գործունեությունը դադարեցնելու մասին
30.10.2026 | 12:51
ՀՀ-ում, այլ երկրների համեմատ, բենզինն ավելի քիչ է թանկացել. Շուշան Սարգսյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
30.10.2026 | 12:42
Ըմբշամարտի ԱԱ. Արսեն Հարությունյանը և Արման Անդրեասյանը պարտվեցին
Բոլորը

Ռուսաստանը պատրաստ է Հայաստանի հետ քննարկել «Թրամփի ուղի» նախաձեռնության պարամետրերը և Մոսկվայի հնարավոր մասնակցությունն այս նախագծում: Երևանի հետ խորհրդակցությունները կարող են սկսվել այն բանից հետո, երբ Մոսկվան մանրակրկիտ ուսումնասիրի նոր տրանսպորտային միջանցքի վերաբերյալ հայ-ամերիկյան առաջարկները։ Այս մասին հայտարարել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության ԱՊՀ երկրների չորրորդ դեպարտամենտի տնօրեն Միխայիլ Կալուգինը։

«Հայ-ամերիկյան նախագծի մանրամասները դեռ պետք է ուսումնասիրվեն։ Մենք պատրաստ ենք խորհրդակցել մեր հայ գործընկերների հետ՝ քննարկելու ինչպես նախաձեռնության պարամետրերը, այնպես էլ՝ Ռուսաստանի հնարավոր մասնակցությունը»,- Կալուգինի խոսքերն է մեջբերում ՌԻԱ Նովոստին։ Նա հավելել է, որ դրա համար կան բավարար հիմքեր։ Նա նաև նշել է Հայաստանի կարգավիճակը ինտեգրացիոն միավորումներում։

«Պետք է հաշվի առնել նաև Հայաստանի ԵՏՄ-ին անդամակցության գործոնը։ Ակնհայտ է, որ մեր գործընկերները չեն կարող առանց Ռուսաստանի»,- ասել է Կալուգինը։

Նա նշել է, որ ռուսական կողմն արդեն ներգրավված է առաջարկվող երթուղու երկայնքով հիմնական ենթակառուցվածքներում և որ «Հարավկովկասյան երկաթուղիներ» ընկերությունը, որը «Ռուսական երկաթուղիներ» ընկերության դուստր ձեռնարկությունն է, ունի Հայաստանի երկաթուղային ցանցի կառավարման կոնցեսիա։

Կալուգինը նաև ընդգծել է, որ առաջարկվող «Թրամփի ուղի» երթուղին մեծ մասամբ կանցնի «ռուս սահմանապահների պատասխանատվության տարածքով», ինչը Մոսկվային դարձնում է ապագա միջանցքի տեխնիկական և ռեժիմի պարամետրերի վերաբերյալ քննարկումների կարևոր մասնակից:

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի