Եվրոպայի առաջնորդները խոստանում են բազմազգ ուժեր ստեղծել Ուկրաինայի համար

Լուրեր

30.10.2026 | 21:50
Վերագործարկվել է Գյումրին սնող 1000 մմ-ոց ջրատարը
30.10.2026 | 21:37
Ալինա Չարաևան կիսաեզրափակիչ դուրս եկավ Իտալիայում
30.10.2026 | 21:23
Բաքուն կաջակցի ԱՄԷ-ին, ոչ թե Թուրքիային․ Ալիևի հերթական հակաթուրքական քայլն ու ուղերձը Անկարային
30.10.2026 | 21:10
Սպիտակի գործող համայնքապետը կրկին առաջադրվում է․ ինչ պատմություններով է հիշվում Քաջայր Նիկողոսյանը
30.10.2026 | 20:58
Թրամփը հայտարարել է, որ Իրանի հետ պատերազմը «շուտով կավարտվի»
30.10.2026 | 20:47
Դաժան սպանությունից ուղիղ 12 տարի է անցել․ մեղավորներն ազատության մեջ են, վաղեմության ժամկետը՝ մոտ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
30.10.2026 | 20:39
Բաղրամյանի ընտրություններում ՔՊ-ի ցուցակը կգլխավորի Շանթ Առաքելյանը
30.10.2026 | 20:30
Սուր քննարկման առարկա դարձավ՝ ով պետք է հրապարակի Սահմանադրության տեքստը․ Իոաննիսյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
30.10.2026 | 20:18
Միրզոյանը Բահրեյնում կմասնակցի «Մանամայի երկխոսություն» անվտանգության ֆորումին
30.10.2026 | 20:14
Մեծամորի ընտրություններում ՔՊ-ի ցուցակը կգլխավորի Սարգիս Արշակյանը
30.10.2026 | 20:00
Ավելի լավ է ընդդիմադիրների հետ ծեծկռտուք ունենաս տեսախցիկների առաջ, քան դիմակավորների ուղարկես՝ ծեծեն նրանց․ Վիլեն Գաբրիելյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
30.10.2026 | 19:48
Տեքստը չկա, ամբողջ օրը պահանջել եմ․ Մարուքյանը՝ Սահմանադրական բարեփոխումների խորհրդի նիստից հետո. ՏԵՍԱՆՅՈՒԹ
30.10.2026 | 19:37
Գեղարքունիքի մարզպետի օգնական Սուրեն Գրիգորյանը կգլխավորի ՔՊ-ի ցուցակը Սևանում
30.10.2026 | 19:30
ԵԽԽՎ թռել և վերադարձել են 1800 եվրոյով․ ինչ եղան Փաշինյանի նշած 30-50 եվրոյանոց տոսմերը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
30.10.2026 | 19:21
ՔՊ-ն Ապարանի ընտրություններին կմասնակցի «Համերաշխություն» դաշինքով․ ցուցակը կգլխավորի Կարեն Եղիազարյանը
Բոլորը

Ուկրաինայի եվրոպացի դաշնակիցները առաջարկել են ստեղծել բազմազգ ուժեր՝ Կիևի և Մոսկվայի միջև հնարավոր խաղաղության համաձայնագրի իրականացումն ապահովելու համար։ Այս մասին ասվում է Գերմանիայի, Ֆրանսիայի, Մեծ Բրիտանիայի, Իտալիայի, Լեհաստանի, Ֆինլանդիայի, Նորվեգիայի, Շվեդիայի, Նիդերլանդների, Դանիայի, ինչպես նաև Բեռլինում բանակցություններին մասնակցած Եվրոպական խորհրդի և Եվրոպական հանձնաժողովի ղեկավարների համատեղ հայտարարության մեջ։ Հայտարարությունը հրապարակվել է Գերմանիայի կառավարության կայքում երկուշաբթի՝ դեկտեմբերի 15-ի երեկոյան, գրում է DW-ի ռուսական ծառայությունը։

«Եվրոպայի գլխավորությամբ «Ուկրաինայի բազմազգ ուժերը», որոնք ստեղծվել են «Կամավորների կոալիցիայի» շրջանակներում շահագրգիռ երկրների կողմից և աջակցվել են Միացյալ Նահանգների կողմից, կնպաստեն Ուկրաինայի զինված ուժերի վերականգնմանը, կապահովեն Ուկրաինայի օդային տարածքի անվտանգությունը և կպահպանեն ծովային անվտանգությունը, այդ թվում՝ Ուկրաինայի տարածքում գործողությունների միջոցով»,- նշվում է փաստաթղթում։

Դրանում ընդգծվում է, որ ուկրաինական բանակի առավելագույն թվաքանակը խաղաղ ժամանակներում պետք է կազմի 800,000 զինվոր՝ «հակամարտությունները զսպելու և Ուկրաինայի տարածքը պաշտպանելու համար»։ Ավելին, պետք է ԱՄՆ-ի գլխավորությամբ ստեղծվի հրադադարի մոնիթորինգի մեխանիզմ միջազգային մասնակցությամբ, ինչպես նաև՝ փոխադարձ դեէսկալացիայի միջոցառումների մշակման մեխանիզմ։

Հայտարարության համաձայն՝ Եվրոպան իր վրա իրավական պարտավորություն է ստանձնում միջոցներ ձեռնարկել՝ «Ուկրաինայի վրա ապագա զինված հարձակման դեպքում խաղաղությունն ու անվտանգությունը վերականգնելու համար»։

«Այդ միջոցառումները կարող են ներառել զինված ուժերի կիրառում, հետախուզական և լոգիստիկ օգնություն, ինչպես նաև՝ տնտեսական և դիվանագիտական ​​գործողություններ», – ասվում է փաստաթղթում։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի